Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/1 էջ 3–4
  • Որտե՞ղ գտնել օգտակար խորհուրդներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որտե՞ղ գտնել օգտակար խորհուրդներ
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որքանո՞վ են գործնական այդ խորհուրդները
  • Ճիշտ պատասխանների որոնումները
    2007 Դիտարան
  • Ինչպես առաջարկել պարբերագրերը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչո՞ւ է կարևոր խորհուրդ հարցնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես խորհուրդ տալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 6/1 էջ 3–4

Որտե՞ղ գտնել օգտակար խորհուրդներ

ԱՅՍՕՐ ցանկացած հարցի մասին հեշտությամբ կարելի է խորհուրդներ գտնել համապատասխան գրականության և տեսաֆիլմերի մեջ։ Շատ երկրներում՝ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում, ինքնազարգացմանը նպաստող գրականությունը ամենաշատն է իրացվում։ Տեսաֆիլմերը, հեռուստածրագրերը և սեմինարները, որոնց ժամանակ տրվում են տարբեր գործնական խորհուրդներ, նույնպես մեծ լսարան են ընդգրկում։ Նպատակը մեկն է. հավաստիացնել, որ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրները՝ առանց խորհրդակցելու հոգեբանի, ընտանեկան հարցերով խորհրդատուի կամ կրոնական որևէ առաջնորդի հետ։ Իսկ ի՞նչ խորհուրդներ ենք գտնում այս աղբյուրներում։

Հիմնականում խորհուրդներ են տրվում անձնական հաջողության հասնելու, բավարարվածության զգացում ունենալու, երեխաներին դաստիարակելու, նաև դեպրեսիայի դեմ պայքարելու, վիշտը և ամուսնալուծության հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։ Շատերն էլ ցանկանում են իմանալ, թե ինչպես կարող են ձերբազատվել շատակերությունից, ծխելու, ոգելից խմիչքները չարաշահելու սովորություններից։ Սակայն գործնակա՞ն են արդյոք այդ խորհուրդները։ Երբեմն այո, բայց հաճախ՝ ոչ։ Այդ պատճառով խելամիտ կլինի ուշադրություն դարձնել Աստվածաշնչի հետևյալ նախազգուշացմանը. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։

Ինքնազարգացմանը նպաստող գրքերը շատ են տարբերվում այն ձեռնարկներից, որոնց միջոցով կարելի է սովորել լուսանկարչություն, հաշվապահություն կամ լեզուներ։ Այսպիսի ձեռնարկներն արդյունավետ են և թանկ չեն՝ համեմատած արագացված դասընթացների հետ։ Մինչդեռ այն գրքերը, որոնք վերաբերում են բիզնեսին, ամուսնությանը, ծնողական պարտականություններին, մտավոր առողջությանը, սովորաբար որևէ կենսակերպ են խրախուսում կամ պաշտպանում են փիլիսոփայական ինչ–որ գաղափար։ Ուստի խելամիտ կլինի նախևառաջ պարզել. «Ո՞վ է տալիս այս խորհուրդը։ Ի՞նչ աղբյուրից է օգտվել հեղինակը»։

Մասնագետները միշտ չէ, որ իրենց խորհուրդները հիմնում են ստույգ փաստերի վրա։ Նրանցից ոմանք հաճախ տալիս են այնպիսի խորհուրդներ, որոնք մարդիկ ուզում են լսել, և դրանց շնորհիվ մեծ գումարներ են վաստակում։ Օրինակ՝ մի երկրում ինքնաուսուցմանը նպաստող գրականությունը տարեկան ութ միլիարդ դոլարի շահույթ է բերում։

Որքանո՞վ են գործնական այդ խորհուրդները

Երբ դիմում ենք այդ գրքերին, ակնկալում ենք, որ գործնական խորհուրդներ կգտնենք։ Սակայն երբեմն այդ խորհուրդները վերացական են։ Խորհըրդատուները հիմնականում ասում են. «Խնդիրներդ լուծելու համար ընդամենը պետք է լավատես լինես։ Ինչ էլ որ ուզես, կունենաս՝ լինի դա փող, առողջություն, լավ հարաբերություններ մարդկանց հետ։ Պարզապես պետք է դրական տրամադրվածություն ունենալ»։ Մի՞թե կարելի է ասել, որ այս խորհուրդները գործնական են։ Արդյոք դրանք օգնո՞ւմ են լինելու իրատես և հաղթահարելու հիասթափության զգացումը։

Ի՞նչ կարելի է ասել, օրինակ, մարդկային փոխհարաբերությունների և ամուսնության վերաբերյալ գրքերի մասին։ Արդյոք այդ գրքերն օգնո՞ւմ են կազմելու ամուր և երջանիկ ընտանիք։ Դժվար է ասել։ Սիրո մասին մի գրքի վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Լատինական Ամերիկայի ընթերցողների շրջանում, գրաքննադատներից մեկն ասում է, որ հեղինակը իր ընթերցողներին «բացատրում է, թե ինչպես կարելի է զարգացնել ինքնահարգանքի զգացում և ունենալ առողջ փոխհարաբերություններ մարդկանց հետ»։ Հեղինակն ասում է, որ եթե հանդուրժում ես խաթարված հարաբերությունները, դու դավաճանում ես ինքդ քեզ։ Այլ կերպ ասած՝ պետք է քո մասին մտածես և ոչ թե փորձես հասկանալ խնդիրը ու լուծել այն։

Ինչ խոսք, այդ գրքերում կարելի է գտնել որոշ օգտակար խորհուրդներ։ Բայց չպետք է անտեսել այն փաստը, որ դրանք վնասակար խորհուրդներ էլ են պարունակում։ Գուցե մասնագետը որևէ խնդրի վերաբերյալ ճիշտ խորհուրդ տա, սակայն մեկ ուրիշ խնդրի առնչությամբ նրա տված խորհուրդը թերևս իրավիճակն ավելի բարդացնի։ Շատ դժվար է կողմնորոշվել, թե այս բազմաթիվ, երբեմն էլ իրար հակասող խորհուրդներից ո՛րը մեզ կօգնի։ Այդ դեպքում ո՞ւմ խորհրդին կարող ենք վստահել։ Լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Հիմքեր կա՞ն, որ տրվող խորհուրդը գործնական է, թե՞ այն պարզապես հեղինակի անձնական կարծիքն է։ Արդյո՞ք հեղինակը տալիս է այդ խորհուրդը համբավ և մեծ գումար վաստակելու համար»։

Ամենահին գրքերից մեկը, որի խորհուրդներն անցել են ժամանակի փորձությունը, Աստվածաշունչն է։ Այն պարունակում է խորհուրդներ տարբեր հարցերի վերաբերյալ։ Դրանք օգնել են միլիոնավոր մարդկանց «նորոգվելու իրենց միտքը խթանող ուժով և հագնելու նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4։23, 24)։ Աստծու խոսքը ցույց է տալիս, թե որոնք են մեր խնդիրների պատճառները, նաև թե ինչպես հաղթահարենք կյանքի դժվարությունները։ Եվ ամենակարևորը, բացատրում է, թե ինչու պետք է անենք այն, ինչ ճիշտ է։ Հաջորդ հոդվածն ընթերցելով՝ կհամոզվեք դրանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը