Նրանք տալիս էին ուրախ սրտով. իսկ դո՞ւ
ՊՈՂՈՍ առաքյալը գրեց. «Թող ամեն մեկը անի ճիշտ այնպես, ինչպես որ իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթ. 9։7)։ Այս խոսքերից երևում է, որ Եհովան ոչ ոքի չի հարկադրում նվիրաբերություններ անել։ Իր ծառաները հոժարակամորեն և ուրախությամբ են առաջ տանում Թագավորության շահերը։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս իրենց նվիրվածությունը։ Բոլոր ժամանակներում ապրող հավատարիմ մարդիկ նվիրաբերություններ են արել ամբողջ հոգով։ Քննենք երեք օրինակ։
Եգիպտոսից ազատագրված հրեաներին Եհովան պատվիրել էր խորան կառուցել։ Քանի որ դրա համար շինանյութ էր պետք, Մովսեսը խրախուսեց իսրայելացիներին նվիրաբերություններ անել։ Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։ «Ամեն յօժարասիրտ եղողը» բերում էր ոսկի, արծաթ, թանկարժեք զարդեր և այլ նյութեր։ Մարդիկ այնպիսի արտասովոր առատաձեռնությամբ էին նվիրաբերում, որ նրանց պատվիրեցին այլևս ոչինչ չբերել (Ելից 35։5, 21; 36։6, 7)։
Դարեր անց՝ տաճարի կառուցման ժամանակ, Աստծու ծառաները նույնպես սրտանց աջակցեցին ճշմարիտ երկրպագությանը։ Դավիթ թագավորը առատորեն ընծաներ մատուցեց և խրախուսեց մյուսներին էլ նվիրաբերություններ անել։ Մարդիկ մեծ եռանդով լցվեցին։ Նրանց նվիրաբերած ոսկու և արծաթի արժեքը այսօր կկազմեր 100 միլիարդ ամերիկյան դոլար։ Նրանք ուրախությունից ցնծում էին, որ կարող էին ընծաներ մատուցել Եհովային (Ա Մնաց. 29։3–9; Բ Մնաց. 5։1)։
Հիսուսի՝ առաջին դարի աշակերտները նույնպես ուրախ սրտով էին նվիրաբերություններ տալիս։ Օրինակ՝ 33թ. Պենտեկոստեին մոտ 3000 հոգի մկրտվեց, որոնցից շատերը Երուսաղեմի բնակիչներ չէին։ Նրանք ցանկանում էին մնալ քաղաքում՝ իրենց գիտելիքներն ավելացնելու համար։ Սակայն քանի որ եկել էին հեռավոր վայրերից, բավականաչափ նյութական միջոցներ չունեին։ Ուստի տեղի քրիստոնյաները սկսեցին դրամական միջոցներ հավաքել այդ նորահավատ աշակերտների կարիքները հոգալու համար։ Ոմանք նույնիսկ վաճառեցին իրենց ունեցվածքը և ստացված փողը տվեցին առաքյալներին։ Վերջիններս այն բաժանում էին կարիքավոր քույրերին և եղբայրներին։ Որքա՜ն էր ուրախանում Եհովան՝ տեսնելով նրանց հավատն ու սերը (Գործ. 2։41–47)։
Այսօր քրիստոնյաները շարունակում են աջակցել Թագավորության գործին՝ սրտանց տրամադրելով իրենց ժամանակը, եռանդը և միջոցները։ Դո՛ւ էլ կարող ես նույնն անել։ Ինչպե՞ս։ Կերպերից մի քանիսը նշված են շրջանակում։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ
Շատերը որոշակի գումար են մի կողմ դնում, որպեսզի գցեն համաշխարհային գործի համար նախատեսված նվիրաբերությունների արկղը։
Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև անմիջապես ուղարկել այնտեղ։ Կարելի է նվիրաբերել նաև թանկարժեք զարդեր։ Այդ դեպքում համառոտ նամակ գրեք և հստակ նշեք, որ դա նվիրաբերություն է։
ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրել մասնաճյուղին, կա՛մ պահպանելով իր՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ պետք է կապ հաստատի մասնաճյուղի հետ։
Կտակ։ Ունեցվածքը կամ դրամը կարելի է նաև կտակել մասնաճյուղին։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Դիտարան» ընկերության տեղի մասնաճյուղ։