Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 11/15 էջ 20
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ձգտեք «տանել»
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Առավելագույնս օգտվիր քո ամուրիությունից
    2011 Դիտարան
  • Ամուրի են, բայց ուրախ՝ ծառայելով Եհովային
    2005 Դիտարան
  • Ինչպես կարող է ամուրի քրիստոնյան պահպանել իր ուրախությունը
    2009 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 11/15 էջ 20

Ընթերցողների հարցերը

Մատթեոս 19։10–12 համարները ցույց տալի՞ս են, որ նրանք, ովքեր որոշում են մնալ ամուրի, խորհրդավոր ձևով ամուրիության պարգև են ստանում։

Երբ փարիսեցիները եկան Հիսուսի մոտ և խոսք բացեցին ամուսնալուծության մասին, նա պարզ ցույց տվեց, թե որն է Եհովայի չափանիշը ամուսնության վերաբերյալ։ Ըստ Մովսիսական օրենքի՝ եթե տղամարդը «անվայել բան» էր նկատում իր կնոջ վարքում, կարող էր բաժանման վկայական գրել ու տալ նրան։ Սակայն ամենասկզբում այդպես չէր (2 Օրենք 24։1, 2)։ Հիսուսն ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։3–9)։

Սա լսելով՝ աշակերտներն ասացին. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ոչ բոլորը կարող են հետևել այս խոսքերին, այլ միայն նրանք, ովքեր ունեն այդ պարգևը։ Կան ներքինիներ, որ ի ծնե են այդպիսին, և կան ներքինիներ, որ մարդկանց կողմից են ներքինի դարձել, կան ներքինիներ էլ, որ իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի թագավորության համար։ Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (Մատթ. 19։10–12)։

Կային մարդիկ, որոնք ի ծնե էին ներքինի, մարդիկ էլ կային, որ պատահարի կամ խեղվելու հետևանքով էին ներքինի դարձել։ Բայց կային նաև այնպիսիները, որոնք ներքինի չէին, սակայն սեփական կամքով որոշել էին ապրել ներքինու պես։ Նրանք կարող էին ամուսնանալ, բայց, դրսևորելով ինքնատիրապետում, ամուրի էին մնացել «երկնքի թագավորության համար»։ Հիսուսի պես՝ այս մարդիկ նախընտրում էին մնալ ամուրի, որպեսզի կարողանան իրենց անձը ամբողջությամբ նվիրել Թագավորության գործին։ Նրանք չէին ծնվել ամուրիության պարգևով, ոչ էլ նրանց շնորհվել էր այդպիսի պարգև։ Այդ «ներքինիները» իրենք էին որոշել ամուրի մնալ, իրենք էին գիտակցաբար ձեռք բերել այդ պարգևը։

Հիմնվելով Հիսուսի վերոհիշյալ խոսքերի վրա՝ Պողոս առաքյալը նշեց, որ թեև թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրիստոնյաները կարող են ընդունելի ձևով ծառայել Աստծուն, այդուհանդերձ, այն ամուրիները, ովքեր «իրենց սրտում» որոշել են այդպիսին մնալ, «ավելի լավ են անում»։ Ինչո՞ւ «ավելի լավ»։ Որովհետև ամուսնացած մարդը պետք է ոչ միայն իր մասին հոգա, այլև իր կողակցի, պետք է նրան ժամանակ տրամադրի։ Սակայն ամուրի քրիստոնյաները չունեն այդպիսի պարտավորություն և կարող են «անդադար Տիրոջը ծառայել»։ Նրանք իրենց կարգավիճակը համարում են Աստծու կողմից տրված պարգև (1 Կորնթ. 7։7, 32–38)։

Երկու ամուրի Եհովայի վկա ծառայության ժամանակ

Այսպիսով՝ Աստվածաշնչի համաձայն՝ քրիստոնյան խորհրդավոր ձևով ամուրիության պարգև չի ստանում։ Նա ինքն է իր մեջ զարգացնում այդ պարգևը և ամուրի է մնում, որպեսզի առանց շեղումների ծառայի Թագավորության շահերին։ Այսօր շատերը իրենց սրտում որոշել են ամուրի մնալ հանուն Թագավորության, ուստի լավ կլինի, որ մյուսները քաջալերանքի աղբյուր լինեն նրանց համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը