Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/00 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Քարոզչական ծառայության տարածք ունե՞ս
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Տարածք ունենալու առավելությունները
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 7/00 էջ 3

Հարցերի արկղ

◼ Կարելի՞ է արդյոք նույն տարածքում անընդհատ քարոզել։

Տարբեր պատճառներից ելնելով՝ հնարավոր է, որ քարոզիչներից ոմանք նպատակահարմար գտնեն քարոզել իրենց նախընտրած տարածքում։ Օրինակ՝ կարող է պատահել, որ նրանք, ովքեր տրանսպորտով երկար ճանապարհ գնալու հետ կապված դժվարություններ ունեն, ցանկանան տարածք ունենալ իրենց տան մոտ։ Կամ էլ առողջական խնդիրներ ունեցողները գերադասեն քարոզել ոչ բարձրահարկ շենքերում։ Իհարկե, մի կողմից լավ է, երբ հարմար տարածքների շնորհիվ այդպիսի քարոզիչները հնարավորություն են ունենում՝ կանոնավորապես մասնակցելու քարոզչությանը։

Սակայն հնարավորության դեպքում ցանկալի է մի քանի անգամ տարածքն ամբողջությամբ քարոզելուց հետո հանձնել այն։ Դա հնարավորություն կտա նաև մյուսներին էլ, ովքեր նմանատիպ հանգամանքներում են գտնվում, քարոզել այդ տարածքում։ Նաև, միևնույն տարածքը տարբեր անձնավորությունների կողմից քարոզելը բավականին լավ արդյունքներ է տալիս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մարդիկ ճշմարտությունն ընդունում են տարբեր խառնվածքի տեր անհատներից։ Հնարավոր է, որ մարդիկ հետաքրքրություն հանդես բերեն այն դեպքում, երբ տարածքը քարոզվի տարբեր տարիքի, տարբեր մոտեցումներ ցույց տվող, կամ էլ օրվա ուրիշ ժամերին այցելող քարոզիչների կողմից։ Տվյալ տարածքում բնակվող մարդկանց արդյունավետ վկայություն տալու հնարավորություն կստեղծվի հատկապես այն պարագայում, եթե այնտեղ քարոզեն մեկից ավելի քարոզիչներ։ Այդ հարցով կարող է զբաղվել ծառայողական վերակացուն։

Եթե հանգամանքները ստիպում են միևնույն տարածքում անընդհատ քարոզել, ապա ցանկալի է ժամանակ առ ժամանակ հրավիրել ուրիշ քարոզիչների։ Գրքի ուսումնասիրության ղեկավարը կարող է երբեմն խմբակային քարոզչություն կազմակերպել այդ տարածքներում։ Երբ քարոզիչներից մեկին հաջողվի որոշ բնակիչների մեջ այն չափով հետաքրքրություն առաջացնել, որ վերջիններս ուսումնասիրություն սկսելու ցանկություն հայտնեն, ապա հենց այդ քարոզիչն էլ կարող է վերայցելել այդ բնակարանները։ Կամ, եթե այդ անհատների հետաքրքրությունը կարողանա զարգացնել այն քարոզիչը, որին կցված է տարածքը, կարելի է այդ այցելությունները փոխանցել նրան։

Կարևորն այն է, թե ի՞նչ կարելի է անել ի օգուտ մարդկանց։ Մենք ցանկանում ենք հոգ տանել մեր տարածքների մասին այնպես, որ մեր հնարավորությունների առավելագույն չափով կարողանանք օգնել բոլոր ոչխարանման անհատներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը