Հարցերի արկղ
◼ Տեղի՞ն է արդյոք, որպեսզի ժողովի կոմիտեի անդամներից որևէ մեկի կարգադրությամբ հոգևորապես տկարացած եղբոր կամ քրոջ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։
Երեցների պարտականությունների մեջ է մտնում խնամել ժողովին, ինչպես նաև հոգ տանել նրա հոգևորապես տկարացած անդամներին։ Նրանք այցելում են նման եղբայրներին և քույրերին՝ որոշելով, թե անհատական ինչ օգնության կարիք է զգացվում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են առաջարկել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ «Կազմակերպված ենք կատարելու մեր ծառայությունը» (ռուս.) գրքի 104–րդ էջում բացատրվում է, որ ժողովի կոմիտեն է որոշում, թե ում կարելի է նման օգնություն առաջարկել։
Ծառայողական վերակացուն որոշում է, թե ո՛վ կարող է լավագույն կերպով աջակցություն ցույց տալ, ի՛նչ թեմաներ պիտի ուսումնասիրվեն և ո՛ր հրատարակությունն ավելի օգտակար կլինի ուսումնասիրել։ Միգուցե այս օգնությունը ցուցաբերի այն անհատը, որը մի ժամանակ ուսումնասիրել է տվյալ եղբոր կամ քրոջ հետ, կամ էլ ծանոթ է նրան և վայելում է նրա հարգանքը։ Տկարացած քրոջ համար կարելի է առաջարկել ընդունակ և հասուն քրոջ օգնությունը։ Սովորաբար, նման պարագայում անհրաժեշտ չի երկրորդ քարոզչի ներկայությունը։ Նշանակված քարոզիչը կարող է հաշվետվության մեջ նշել ուսումնասիրությանը հատկացված ժամերը, կրկնակի այցելությունները և ուսուցումը։
Քանի որ անհատը մկրտված է, սովորաբար, կարիք չի լինում երկար ժամանակ տրամադրել ուսումնասիրությանը։ Մեր նպատակն է օգնել տկարացած հավատակցին վերականգնելու ժողովի բոլոր հանդիպումներին այցելելու և կրկին ակտիվորեն ծառայելու նրա ցանկությունը։ Ծառայողական վերակացուն կհետևի նման ուսումնասիրությունների առաջխաղացումներին։ Այդ սիրալիր աջակցության արդյունքն այն կլինի, որ եղբայրները և քույրերը ի վիճակի կլինեն Եհովայի առջև կրել իրենց պատասխանատվությունը և ճշմարտության մեջ «արմատաւորուած ու հաստատուած» դառնալ (Եփես. 3։17; Գաղ. 6։5)։