Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/00 էջ 2
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մի մոռացիր ոչ ակտիվ քարոզիչներին
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգնել ոչ ակտիվներին
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    1998 Մեր թագավորական ծառայությունը
  • «Վերադարձեք ինձ մոտ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 11/00 էջ 2

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս կարելի է օգնել ոչ ակտիվ քարոզչին, որը երկար ժամանակ այդ վիճակում է եղել, դարձյալ բարի լուրի քարոզիչ դառնալ։

Երբ ոչ ակտիվ քարոզիչը հայտնում է Եհովային ծառայելու իր անկեղծ ցանկության մասին, դա ուրախանալու առիթ է (Ղուկ. 15։4–6)։ Հավանաբար, այդ անհատը թույլ է տվել, որ հակառակությունը կամ կյանքի ճնշումները երկրորդական պլան մղեն իր անձնական ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումներին այցելելը և քարոզչությանը մասնակցելը։ Ինչպե՞ս կարելի է լավագույն օգնությունը ցույց տալ նրան, որպեսզի նա հոգևորապես առաջադիմի։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և արտահայտի նրա հանդեպ տածած իր անկեղծ քրիստոնեական սերը։ Առանց հապաղելու երեցները պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի օգնության կարիք ունի տվյալ անհատը (Յակ. 5։14, 15)։ Եթե վերջինիս ոչ ակտիվ վիճակը այնքան էլ երկար չի տևել, գուցե փորձառու քարոզչի օգնությունը բավական լինի քարոզչական գործում նրան ոգևորելու համար։ Սակայն եթե ոչ ակտիվ քարոզիչը արդեն վաղուց չի համագործակցում ժողովի հետ, հավանաբար, ավելի մեծ օգնության կարիք լինի։ Քարոզչի հավատն ու գնահատանքը ամրապնդելու համար գուցե օգտակար լինի Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ համապատասխան գրականության օգնությամբ։ Նման դեպքում ծառայողական վերակացուն ուսումնասիրություն անցկացնելու համար կնշանակի որևէ փորձառու քարոզչի (Եբր. 5։12–14; տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի համարում «Հարցերի արկղ»–ը)։ Եթե ձեզ հայտնի է, որ ինչ–​որ մեկը նման օգնության կարիք է զգում, այդ մասին տեղյակ պահեք ձեր ժողովի ծառայողական վերակացուին։

Երկար ժամանակ ոչ ակտիվ վիճակում գտնված քարոզչին ծառայության հրավիրելուց առաջ խորհուրդ է տրվում, որ երկու երեց այցելեն նրան տեսնելու համար, թե արդյոք նա համապատասխանո՞ւմ է Թագավորության լուրի քարոզիչ լինելու պահանջներին։ Այս դեպքում հանդիպումը տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես նորեկ անհատի հետ, երբ վերջինս ցանկություն է հայտնում բարի լուրի քարոզիչ դառնալ (տես «Դիտարանի» 1989 թ. նոյեմբերի 1–ի համարը, էջ 13, 14)։ Ոչ ակտիվ քարոզիչը պետք է անկեղծորեն ցանկանա քարոզել բարի լուրը։ Նա նաև պետք է համապատասխանի «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 98, 99 էջերում տեղ գտած պահանջներին և կանոնավորաբար հաճախի ժողովի հանդիպումներին։

Հոգևոր լավ ծրագիր ունենալը մեծապես կօգնի այդ անձնավորությանը ամրացնել ու պահպանել թանկարժեք փոխհարաբերություններ Եհովայի հետ և շարունակել ընթանալ հավիտենական կյանքի առաջնորդող ուղիով (Մատթ. 7։14; Եբր. 10։23–25)։ «Ամէն ջանք գործադրելով» և քրիստոնեական մնայուն հատկություններ իր մեջ զարգացնելով՝ ոչ ակտիվ քարոզիչը կխուսափի՝ որպես քրիստոնյա աշակերտ, դարձյալ «անգործ ու անպտուղ» (ՆԿ–ի ՆԱԹ) դառնալուց (Բ Պետ. 1։5–8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը