Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/99 էջ 7
  • Տեղափոխվո՞ւմ ես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տեղափոխվո՞ւմ ես
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս հարմարվել նոր ժողովին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող որ ժողովը կերտվի
    2007 Դիտարան
  • Թող ժողովը գովաբանի Եհովային
    2007 Դիտարան
  • Հարցերի արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 10/99 էջ 7

Տեղափոխվո՞ւմ ես

Բոլոր նրանք, ովքեր տվյալ հարցին դրական պատասխան են տալիս, պետք է նախապես որոշ բաներ ձեռք առնեն։ Ներքևում թվարկված քայլերը կատարելով՝ կարող ես արագորեն հաստատվել նոր ժողովում։

1) Երբ արդեն քեզ հայտնի է դառնում տեղափոխվելուդ վայրը, նախկին ժողովիդ քարտուղարը պետք է ձեռք բերի քո նոր ժողովի Թագավորության սրահի հասցեն։ Նոր վայրը ժամանելուց անմիջապես հետո իմացիր Սրահի տեղը և ժողովի հանդիպումների ժամերը։ Եթե այդ Թագավորության սրահից մեկից ավելի ժողովներ են օգտվում, հարցրու երեցներին, թե ո՛ր ժողովի տարածքում ես դու բնակվելու։ Աշխատիր ներկա գտնվել առաջիկա հանդիպմանը և ծանոթանալ ժողովի երեցների հետ։

2) Երկու՝ քո նախկին և նոր ժողովների քարտուղարների համագործակցության շնորհիվ նոր ժողով կտեղափոխվեն քո և ընտանիքիդ մյուս անդամների «Քարոզչի հաշվետվության ժողովի քարտ»–երը։ Նաև պետք է նոր ժողովի երեցներին հանձնարարական նամակ ուղարկվի (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1996 թ. հունիսի համարում «Հարցերի արկղ»–ը, ռուս.)։ Ժողովի Ծառայողական կոմիտեն համապատասխան գրքի ուսումնասիրության ղեկավարին կտեղեկացնի քո տեղափոխման մասին, որպեսզի վերջինս կարողանա կապ հաստատել քեզ հետ և օգնել՝ միանալու նոր գրքի ուսումնասիրության խմբին (Հռովմ. 15։7)։

3) Վստահ եղիր, որ նոր ժողովի բոլոր քարոզիչները մեծ ուրախությամբ քեզ հետ կծանոթանան և լավ ընդունելություն ցույց կտան (համեմատի՛ր Գ Յովհաննէս 8)։ Անշուշտ, քո ներկայությունը ժողովի հանդիպումներին կնշանակի՝ փոխադարձ քաջալերվել և վայելել եղբայրների ու քույրերի ընկերակցությունը։

4) Չպետք է սպասես մինչև նոր ժողով տեղափոխվելու ընթացքն ամբողջությամբ ավարտվի, և ապա շարունակես ծառայությունդ։ Քանի որ Թագավորության շահերն առաջնահերթ տեղում ես դասում, մնացած բաների մասին հոգ կտարվի, և դու շուտով կհարմարվես նոր պայմաններին (Մատթ. 6։33)։ Նոր բնակարան տեղափոխվելուց հետո, հավանաբար, ժամանակի ընթացքում մոտդ ցանկություն կառաջանա ոմանց հյուր հրավիրել շփվելու և նրանց հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար (Հռովմ. 12։13բ)։

Տեղափոխությունը շատ խնդիրների հետ է կապված։ Այնուհանդերձ, եթե յուրաքանչյուրն անի իրենից պահանջվածը, հոգևոր առումով վտանգից կխուսափի, և ամեն մեկն իր հերթին կվայելի քրիստոնեական եղբայրությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը