Հարցերի արկղ
◼ Ի՞նչ անել, եթե ժողովի հանդիպմանը ներկա եղողներն ավելի շատ են, քան կարող են տեղավորվել Թագավորության սրահում, իսկ ժողովը կիսելը դեռ շուտ է։
Շատ ժողովների հանդիպումներին՝ հատկապես կիրակի օրերի, այնքան շատ մարդիկ են ներկա լինում, որ սրահում նստելու տեղերը չեն բավականացնում։ Սակայն միշտ չէ, որ այս խնդիրը լուծելու համար հարկավոր է նոր ժողով կազմավորել։ Փորձը ցույց է տվել, որ ժամանակից շուտ ժողովը կիսելը լավ արդյունքներ չի բերում։ Ներքևում բերվում են մի շարք սկզբունքներ, որոնք երեցների խորհուրդը կարող է հաշվի առնել։
Երբ մեծ ժողովը կիսվում է, ցանկալի է, որ յուրաքանչյուր նոր կազմավորված ժողով ունենա 75 կամ 80 կանոնավոր քարոզիչ։ Նաև բավականաչափ որակելի եղբայրներ պետք է լինեն, որպեսզի կարողանան վերակացության պարտականությունը կատարել։ Եթե ներկաների թիվը շատ է լինում միայն կիրակի օրերին անցկացվող հանդիպմանը, կարելի է մտածել հանրային ելույթի և «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումները երկու անգամ անցկացնելու մասին։ Ժողովը կարելի է բաժանել՝ ըստ Գրքի ուսումնասիրության խմբերի։ Հանրային ելույթով երկու հանդիպումներին էլ կարող է հանդես գալ միևնույն եղբայրը, իսկ «Դիտարանի» ուսումնասիրությունը լավ է, որ անցկացնեն տարբեր եղբայրներ։ Արդյունքում՝ Թագավորության սրահում կուտակումներ չեն լինի, միևնույն ժամանակ, ժողովում բավական քանակությամբ փորձառու եղբայրներ կլինեն, որպեսզի ելույթ ունենան Ծառայողական հանդիպման ծրագրի կետերով ու Աստվածապետական ծառայության դպրոցի առաջադրանքներով։ Հետագայում, երբ ժողովը ավելի մեծանա, քննության կառնվի նոր ժողով կազմավորելու հարցը։
Եթե շատ քարոզիչներ ապրում են ուրիշ քաղաքում և հանդիպմանը ներկա լինելու համար երկար ճանապարհ են անցնում, կամ էլ կան ուրիշ հանգամանքներ, խորհուրդ է տրվում նոր ժողով կազմավորել, նույնիսկ եթե քարոզիչների թիվը չի հասնում վերևում նշված թվին։ Այսպիսի դեպքերում երեցների խորհուրդը հարցը կարող է քննարկել շրջանային վերակացուի հետ նրա հաջորդ այցի ժամանակ։