Հարցերի Արկղ
◼ Ո՞ր դեպքերում է պատշաճ ժողովում Գրքի ուսումնասիրության լրացուցիչ խումբ կազմելը։
Նոր խումբ կազմավորվում է անհրաժեշտություն առաջանալու դեպքում, այնպես որ յուրաքանչյուր խմբի անդամների թիվը չանցնի 15–ից։ Նույնը վերաբերում է Թագավորության սրահում անցկացվող Գրքի ուսումնասիրության խմբին։ Ինչո՞ւ է այսպիսի խորհուրդ տրվում։
Երբ ժողովի Գրքի ուսումնասիրության խումբը փոքր է լինում, դա հնարավորություն է տալիս խմբի ղեկավարին ներկաներից յուրաքանչյուրի հանդեպ ավելի ուշադիր լինել։ Նաև բոլորին մեծ հնարավորություն է ընձեռվում մեկնաբանություններ տալ այնպիսի մարդկանց շրջանում, որը նրանց տրամադրում է իրենց հավատի մասին խոսել (Եբր. 10։23; 13։15)։ Ժողովի տարածքում այդպիսի խմբերի առկայությունն ավելի հարմար է ժողովի Գրքի ուսումնասիրությանը և քարոզչական ծառայության հանդիպումներին հաճախելու համար։ Այն ժողովներում, որտեղ ավելացել են Գրքի ուսումնասիրություններ անցկացնելու տեղերը, նկատվել է, որ դրա հետ մեկտեղ աճել է նաև այդ հանդիպման ներկաների ընդհանուր թիվը։
Հնարավոր է նաև, որ, հատուկ հանգամանքներից ելնելով, նոր խումբ կազմելու անհրաժեշտություն զգացվի, նույնիսկ եթե այն բավականին փոքր է։ Այդպիսի խմբեր կարող են կազմավորվել հեռավոր տարածքներում կամ այնպիսի պարագաներում, երբ հանդիպման վայրում նեղվածք է, կամ էլ նստելու հարմար տեղերի պակաս է զգացվում։ Հարկ եղած դեպքում կարող է խումբ կազմվել ցերեկային ժամերին՝ հանդիպումն անցկացնելու համար, ինչը կարող է հարմար լինել ծերերին, գիշերային հերթափոխով աշխատողներին կամ ոչ Վկա ամուսիններ ունեցող քույրերին։
Յուրաքանչյուր խմբում պետք է նշանակվեն մի քանի հոգևորապես ամուր և ակտիվ քարոզիչներ, ինչպես նաև հմուտ ղեկավար և համապատասխան ընթերցող։ Եղբայրները պետք է ձգտեն բավարարել այդ պահանջները։
Երեցները կարող են խթանիչ դեր խաղալ ժողովի առաջխաղացման մեջ, եթե հետևեն, որպեսզի ժողովի Գրքի ուսումնասիրության խմբերի անդամների թիվը հարկ եղածից չանցնի, խումբը հոգևորապես ապահովված լինի և հանդիպման պատշաճ վայր ունենա։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է նոր խմբեր կազմել, որպեսզի բոլորը լիարժեք օգուտներ քաղեն այս յուրահատուկ հոգևոր միջոցառումից։ Կարո՞ղ եք առաջարկել ձեր բնակարանը՝ Գրքի ուսումնասիրությունն անցկացնելու համար։ Այդպես վարվելով՝ շատերն են օրհնություններ ստացել։