Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/03 էջ 1
  • Կարո՞ղ ես տրամադրել քո տունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ ես տրամադրել քո տունը
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի Արկղ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ժողովի Գրքի ուսումնասիրություն. ինչո՞ւ այս հանդիպման կարիքն ունենք
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչ օգուտներ ենք ստանում ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումից
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել քո քարոզչական ծառայության խմբից
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 2/03 էջ 1

Կարո՞ղ ես տրամադրել քո տունը

1 Առաջին դարի քրիստոնյաներից շատերը տրամադրում էին իրենց տները, որպեսզի այնտեղ ժողովի հանդիպումներ անցակցվեին (Ա Կորնթ. 16։19; Կող. 4։15; Փիլիմ. 1, 2)։ Այսօր շատ ժողովներ չունեն բավարար քանակությամբ տեղեր ժողովի Գրքի ուսումնասիրության և քարոզչական ծառայության հանդիպումների համար։ Այդ պատճառով որոշ խմբերում ներկաների թիվը կարող է հասնել 30–ի կամ նույնիսկ անցնել, մինչդեռ նախընտրելի է, որ ներկաների թիվը լինի մոտ 15։

2 Մեծ պատիվ։ Երբևիցե մտածե՞լ ես քո տունը տրամադրել Գրքի ուսումնասիրության հանդիպումներն անցկացնելուն։ Բավականաչափ մեծ սենյակը, որը մաքուր է, լավ լուսավորված, և որտեղ օդափոխության հնարավորություն կա, հրաշալի է այս նպատակով գործածվելու համար։ Քանի որ Գրքի ուսումնասիրությունը ժողովի հանդիպումներից է, և մեկն է այն միջոցառումներից, որ Եհովան ձեռնարկել է, որպեսզի ուսուցանի իր ժողովրդին, մեծ առանձնաշնորհում է, որ ձեր տանը այդպիսի հանդիպում անցկացվի։ Շատերն ասում են, որ իրենց տները այդ նպատակով տրամադրելով՝ հոգևոր օրհնություններ են ստանում։

3 Եթե կարծում ես, որ ձեր տունը հարմար է նման հանդիպումների համար, խնդրում ենք, որ այդ մասին տեղյակ պահես երեցներին։ Հնարավոր է, որ նրանք լրացուցիչ տեղեր են փնտրում։ Իսկ եթե չես կարող տունդ տրամադրել Գրքի ուսումնասիրության հանդիպումն անցկացնելու նպատակով, գուցե քարոզչական ծառայության հանդիպումնե՞րը հնարավոր լինի այնտեղ անցկացնել։ Եթե անգամ հիմա այդպիսի կարիք չկա, երեցները երախտապարտ կլինեն՝ իմանալով, որ ձեր տանը կարելի է հանդիպում անցկացնել։ Գուցե ապագայում նման առանձնաշնորհում ունենաս։

4 Լավ վարք ունենանք։ Եթե հանդիպումն անցկացվում է ինչ–​որ մեկի տանը, ակնկալվում է, որ բոլոր ներկաները հարգանք ցուցաբերեն տանտիրոջ սեփականության հանդեպ։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, որ իրենց երեխաները մնան ուսումնասիրության համար տրամադրված սենյակում և չմտնեն տան մյուս անկյունները։ Նաև հարկավոր է հարգանք ցույց տալ հարևանների նկատմամբ, պետք է ուշադիր լինել և անհարկի անհանգստություն չպատճառել նրանց (Բ Կորնթ. 6։3, 4; Ա Պետ. 2։12)։

5 Եբրայեցիս 13։16–ը հորդորում է, որ չմոռանանք «բարերարութիւնը եւ հաղորդակցիլը.... որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած»։ Մեր տունը ժողովի հանդիպումներին տրամադրելով՝ մենք ուրիշների համար բարիք ենք գործում և այդպիսով ‘պատիվ ենք բերում Տիրոջը մեր ստացվածքով’ (Առակ. 3։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը