Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/01 էջ 8
  • Որքան պարզ, այնքան լավ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որքան պարզ, այնքան լավ
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես գործածել տրված մատուցումները
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Անձնական հետաքրքրություն ցույց տանք նախապատրաստվելով
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես պարբերագրերի մատուցումներ նախապատրաստել
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Առաջարկենք մեր պարբերագրերը, որ վկայում են ճշմարտության մասին
    2007 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 4/01 էջ 8

Որքան պարզ, այնքան լավ

1 Ինչո՞ւ են մարդկանց ավելի շատ գրավում պատանի քարոզիչների մատուցումները։ Մի պատճառն այն է, որ նրանք պարզ են արտահայտվում Թագավորության ավետիսը հաղորդելիս։ Որոշ քարոզիչներ գուցե կարծեն, որ վկայություն տալիս արդյունքների հասնելու համար պերճախոս մատուցումներ են հարկավոր։ Սակայն փորձը ցույց է տվել, որ պարզ ու հստակ մատուցումները լավագույնն են։

2 Հիսուսն Աստծո Թագավորության լուրը հռչակում էր պարզ և անմիջականորեն. նույնը իր աշակերտներին էր սովորեցնում (Մատթ. 4։17; 10։5–7; Ղուկ. 10։1, 9)։ Իր խոսքում նա օգտագործում էր պարզ մատուցումներ, հարցեր և օրինակներ, իսկ դա օգնում էր գրավել ունկնդրի ուշադրությունը և հասնել նրա սրտին (Յովհ. 4։7–14)։ Մենք ճիշտ կվարվենք, եթե հետևենք Հիսուսի օրինակին և դյուրըմբռնելի մատուցումներ գործածենք։

3 «Արքայության.... Աւետարանը» հենց այն լուրն է, որը հարկավոր է հաղորդել (Մատթ. 24։14)։ Թագավորությունը որպես զրույցի հիմնական թեմա գործածելը օգնում է պարզ մատուցումներ ներկայացնել։ Խոսեք այնպիսի թեմաների մասին, որոնք մտահոգում են ձեր ունկնդրին։ Կանանց, օրինակ, ավելի շատ հետաքրքրում են իրենց ընտանիքները, քան քաղաքականությունը։ Իսկ տղամարդկանց հիմնական մտահոգությունը իրենց աշխատանքն է և ընտանիքի ապահովությունը։ Երիտասարդներին հետաքրքրում է իրենց ապագան. ծերերին՝ ավելի շատ իրենց առողջական վիճակը և ապահովվածությունը։ Սովորաբար, մարդկանց ավելի շատ մտահոգում են իրենց տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, քան թե այն, ինչ որ տեղի է ունենում հեռավոր երկրներում։ Նախ՝ խոսեք ընդհանուր մտահոգության առարկա դարձած խնդրի մասին, ապա՝ խոսակցի ուշադրությունը հրավիրեք այն օրհնությունների վրա, որոնք վայելելու է հնազանդ մարդկությունը Աստծո Թագավորության կառավարման ներքո։ Մի քանի պարզ, հատընտիր բառերով և սուրբգրային որևէ համարով կարող եք դիմացինի մեջ մեծ հետաքրքրություն առաջացնել։

4 Կարող եք խոսակցությունը սկսել այսպես.

◼ «Անկասկած, կհամաձայնեք, որ այսօր մարդիկ տառապում են անբուժելի հիվանդություններով։ Գիտե՞ք՝ Աստված խոստացել է շուտով վերացնել ամեն տեսակ հիվանդություն, նույնիսկ՝ մահը»։ Թույլ տվեք, որ պատասխանի, ապա կարդացեք Յայտնութիւն 21։3, 4–ը։

5 Եկեք պարզ ու հստակ մատուցումներ գործածենք, որպեսզի հասնենք ավելի մեծ թվով մարդկանց սրտերին ու մտքերին, և օգնենք նրանց սովորել Եհովայի, ինչպես նաև հավիտենական կյանքի մասին (Յովհ. 17։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը