Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/01 էջ 1
  • Դուք «տեսարան» եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դուք «տեսարան» եք
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
  • Ընդօրինակենք հավատարիմ հրեշտակներին
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 8/01 էջ 1

Դուք «տեսարան» եք

1 Պողոս առաքյալը գրել է. «Տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց» (Ա Կորնթ. 4։9)։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս պետք է դա ազդի այսօր մեր ծառայության վրա։

2 «Տեսարան» բառը կորնթացուն հավանաբար հիշեցնում էր այն ժամանակ տեղի ունեցած հռոմեական գլադիատորական մրցումների վերջին մասը, որի ժամանակ դատապարտյալներին ներկայացնում էին հազարավոր հանդիսականների առաջ և ապա գազանաբար սպանում։ Նմանապես, մեծ թվով հանդիսատեսներ՝ մարդիկ և հրեշտակներ, ականատես էին լինում այն հալածանքներին, որոնց ենթարկվում էին առաջին դարի քրիստոնյաները՝ Թագավորության մասին վկայելու պատճառով (Եբր. 10։32, 33)։ Նրանց ուղղամիտ ընթացքը շատ ականատեսների վրա է ազդել, ինչպես որ մեր տոկունությունն է այսօր ազդեցություն ունենում ժամանակակից «ասպարեզում»։ Իսկ ո՞ւմ համար ենք մենք «տեսարան» այսօր։

3 Աշխարհի և մարդկանց համար։ Երբեմն հասարակական լրատվական միջոցները տեղեկություններ են հայտնում Եհովայի ժողովրդի գործունեության մասին։ Մենք երախտապարտ ենք դրա վերաբերյալ ասված գովասանքի խոսքերի համար, որոնք փաստացի և ազնիվ տեղեկություններ են, բայց և ակնկալում ենք, որ ժամանակ առ ժամանակ մեր հասցեին պարսավանքներ կտարածեն մեզ չարախոսողները։ Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակենք ներկայացնել մեզ որպես Աստծո ծառաներ «գովութեամբ եւ պարսաւանքով» (Բ Կորնթ. 6։4, 8)։ Այդպիսով՝ անկեղծ սրտով մարդկանց համար բացահայտ է դառնում, որ մենք Հիսուս քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք։

4 Հրեշտակների համար։ Մեզ տեսնում են նաև ոգեղեն արարածները։ Դիտում են և Սատանան ու նրա դևերը, բայց դիտում են «մեծ ցասումով» և ջանում են խանգարել ‘Հիսուսի մասին վկայելու’ գործը (Յայտն. 12։9, 12, 17)։ Աստծո հավատարիմ հրեշտակները նայում են և ուրախանում, երբ նույնիսկ մեղանչած մեկ անհատ էլ զղջում է (Ղուկ. 15։10)։ Այն բանի գիտակցումը, որ հրեշտակները տեսնում են մեր ծառայությունը, պետք է զորացնի մեզ, քանի որ դա երկրի վրա կատարվող ամենահրատապ և օգտակար գործն է այսօր (Յայտն. 14։6, 7)։

5 Հակառակության հանդիպելիս կամ այնպիսի զգացում ունենալիս, թե ձեր ծառայությունը անարդյունք է, հիշեք, որ դուք գտնվում եք տիեզերական ուշադրության կենտրոնում։ Ձեր անկոտրում տոկունությունը շատ բան է ասում ձեր մասին։ Եվ վերջապես, «հաւատի բարի մարտը» ձեզ ուժ կտա ‘պինդ կառչելու հավիտենական կյանքից’ (Ա Տիմոթ. 6։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը