Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/01 էջ 8
  • Ցանկանո՞ւմ եք ավելին անել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ցանկանո՞ւմ եք ավելին անել
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայությունդ ընդարձակելու կերպեր
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Արժեքավոր նպատակ նոր ծառայողական տարվա համար
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ուրախություն ստանալ՝ ծառայելով լիաժամ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 8/01 էջ 8

Ցանկանո՞ւմ եք ավելին անել

1 Հիսուսը Թագավորությունը նմանեցրեց անգին գանձերի (Մատթ. 13։44–46)։ Թագավորության մասին լուրը տարածելու գործը նույնպես թանկարժեք գանձ է։ Այս ծառայությունը մեր կյանքում առաջնային տեղի է արժանի, նույնիսկ եթե դրանում լիարժեք մասնակցություն ունենալու համար որոշ չափով անձնուրացություն պահանջվի (Մատթ. 6։19–21)։ Ցանկանո՞ւմ եք ավելին անել Թագավորության ծառայության մեջ։

2 Խորհեք այս կարևոր հարցերի շուրջը։ Ծառայությունն ընդարձակելու համար մի քանի անհրաժեշտ պայմաններ կան. 1) վճռական լինել կյանքում Թագավորության շահերն առաջին տեղում դասելու համար (Մատթ. 6։33), 2) հավատ դրսևորել և ապավինել Եհովային (Բ Կորնթ. 4։1, 7), 3) անկեղծ և հարատև աղոթքներով Եհովայի օգնությունը խնդրել (Ղուկ. 11։8–10), 4) հետևել և գործել մեր աղոթքների հետ ներդաշնակ (Յակ. 2։14, 17)։

3 Ծառայությունն ընդարձակելու կերպեր։ Բոլորս էլ կարող ենք մեր առաջ դնել կարևոր նպատակ՝ ամեն ամիս կանոնավորաբար որոշ ժամանակ անցկացնել ծառայության մեջ։ Բայց խորհե՞լ ես նաև ոչ պաշտոնական վկայություն տալու համար առիթը բաց չթողնելու, մատուցումներդ ավելի խորիմաստ դարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու, կրկնակի այցելություններն առավել արդյունավետ դարձնելու և Աստվածաշնչի արդյունավետ տնային ուսումնասիրություններ անցկացնելու մասին։ Կարո՞ղ ես ծառայել որպես ենթառահվիրա կամ ընդհանուր ռահվիրա կամ էլ ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Եթե մկրտված եղբայր ես, կարո՞ղ ես ձգտել ծառայողական օգնական կամ երեց դառնալու պահանջներին համապատասխանել (Ա Տիմոթ. 3։1, 10)։ Կարո՞ղ ես ընդարձակել ծառայությունդ՝ Բեթելի ծառայության, Ծառայության կատարելագործման դպրոցի կամ միսիոներական գործի համար Գաղաադ դպրոցի դիմում լրացնելով (Ղուկ. 10։2)։

4 Մի եղբոր, որն աշխատում էր ամբողջ աշխատանքային օր և շատ ժամանակ էր տրամադրում սպորտին, քաջալերություն տրվեց ընդհանուր ռահվիրա դառնալու։ Նախ՝ նա ենթառահվիրայություն սկսեց, ապա՝ փոփոխություններ մտցրեց իր հանգամանքների մեջ՝ լիաժամ ծառայության անցնելու նպատակով։ Ավելի ուշ նա Ծառայության կատարելագործման դպրոցում սովորեց, որն էլ օգնեց նրան պատրաստվել իր ներկայիս նշանակմանը՝ շրջանային վերակացուի աշխատանքին։ Նա շատ ուրախ է, որ արձագանքել է տրված հորդորին, և կարող է ասել, որ ինքն այսօր շատ ավելի երջանիկ է որպես արդյունք իր որոշման՝ ավելին անել Թագավորության ծառայության մեջ։

5 Եհովան օրհնում է նրանց, ովքեր ներկայացնում են իրենց (Ես. 6։8)։ Թող որ ոչ մի բան խոչընդոտ չհանդիսանա ձեզ համար ձեր ծառայությունն ընդարձակելու հարցում և բավարարվածության նույնիսկ ավելի մեծ զգացում և թարմություն ապրելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը