Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Հունիսի 15
«Ի՞նչ եք կարծում, երբևիցե կտեսնե՞նք այնպիսի պրոբլեմների վերջը, որոնք նկարագրված են այստեղ։ [Կարդա առաջին հոդվածի սկզբում գրված մեջբերումը, իսկ հետո թույլ տուր պատասխանել։] Աստծո Խոսքը վստահեցնում է մեզ, որ նման պրոբլեմները շուտով վերջ կգտնեն։ [Կարդա Սաղմոս 72։12–14-ը։] «Դիտարանի» այս համարում բացատրվում է, թե ինչպես է դա լինելու»։
Արթնացե՛ք (ռուս.) Հունիսի 22
«Ի՞նչ եք կարծում, երբևէ կգա՞ ժամանակ, որ երկրի ամեն մի բնակիչ լիարժեք ազատության մեջ ապրի։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե Աստված ինչ հրաշալի խոստում է տալիս։ [Կարդա Հռովմայեցիս 8։21–ը։] Համաձայն չե՞ք, որ այդ խոստումի իրականացման համար ստրկության բոլոր ձևերը պետք է վերացվեն։ «Արթնացե՛ք»–ի այս համարում ցույց է տրվում, թե ինչպես է դա կատարվելու»։
Դիտարան Հուլիսի 1
«Միլիոնավոր մարդիկ երկրպագության մեջ օգտագործում են սրբապատկերներ, մինչդեռ ուրիշ միլիոնավորներ էլ դա սխալ են համարում։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե որն է Աստծո տեսակետը այդ հարցի վերաբերյալ։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա Յովհաննէս 4։24–ը։] Այս հոդվածները ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես են սկսել սրբապատկերներ գործածել և թե ինչ է Աստվածաշունչն ասում երկրպագության մեջ դրանց գործածության մասին»։
Արթնացե՛ք (ռուս.) Հուլիսի 8
«Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ վերջին օրերում դժվար ժամանակներ կլինեն։ [Կարդա Բ Տիմոթէոս 3։1, 3։] Դրա մասին է վկայում այն, թե ներկայումս որքան տարածված է հանցագործությունը։ Իրավիճակը որքա՜ն ավելի վատ կլիներ առանց ոստիկանների։ «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է ոստիկանների դիմագրաված դժվարությունների մասին»։