Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 փետր.
«Ոմանք ուզում են իմանալ, թե արդյոք Աստված իրական անձնավորությո՞ւն է։ Մյուսները հավատում են, որ Աստված գոյություն ունի, սակայն կարծում են, որ նա հեռու է իրենցից։ Դուք լսե՞լ եք նման կարծիքներ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչո՛ւ է այդքան կարևոր անձամբ ճանաչել Աստծուն։ [Կարդա Յովհաննէս 17։3–ը։] Հավանաբար, ձեզ հետաքրքրեն այս պարբերագրի առաջին հոդվածները, որտեղ քննարկվում է այդ հարցը»։
Դիտարան 1 մարտի
«Կցանկանանք իմանալ ձեր կարծիքը աստվածաշնչային այս հետաքրքիր համարի վերաբերյալ։ [Կարդա Մատթէոս 5։10–ը։] Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք մարդ ուրախ լինել, երբ իրեն հալածում են։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրի առաջին երկու հոդվածներում խոսվում է այն մարդկանց մասին, ովքեր չնայած տառապանքներ են կրել, սակայն չեն կորցրել իրենց ուրախությունը։ Հավանաբար, ձեզ կհետաքրքրի այն, թե ինչպես է դա նրանց հաջողվել»։