Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 փետր.
«Ոմանց կարծիքով՝ մարդիկ ապականում են երկիրը։ Երբևէ դա ձեզ մտահոգե՞լ է։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ վստահեցնող խոստում է տրվում այստեղ։ [Կարդա՛ Յայտնութիւն 11։18–ը։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչն է մեր մոլորակը եզակի դարձնում։ Պարբերագրում նաև նշվում է, թե ինչ ապագա է խոստանում Աստվածաշունչը երկրի առնչությամբ»։
Դիտարան 1 մարտի
«Շատերը կարծում են, որ բոլոր կրոններն էլ առաջնորդում են մարդկանց դեպի Աստված։ Ձեր կարծիքով՝ նշանակություն ունի՞, թե անհատը ինչ կրոն է ընտրում։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ խորհուրդ է տրվում այստեղ։ [Կարդա՛ Ա Յովհաննէս 4:1–ը։] Այս պարբերագրում ցույց է տրվում, թե ինչպես կարող ենք ստուգել ուսմունքները ու պարզել՝ արդյոք դրանք Աստծուց են գալիս, թե՝ ոչ։ Պարբերագրում նաև բացատրվում է, թե ինչպես են առաջացել տարբեր կրոնները»։