Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 փետր.
«Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ արդյունքներ կլինեն, եթե ընտանիքի բոլոր անդամները կիրառեն այս խորհուրդը»։ [Կարդա՛ Եփեսացիներ 4։31։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում աստվածաշնչյան մի քանի գործնական խորհուրդներ են տրվում տարաձայնությունները հարթելու և ամուսնության մեջ երջանիկ լինելու մասին»։ Ցույց տուր 18–րդ էջում գտնվող հոդվածը։
Դիտարան 1 մարտի
«Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը ահա այս հայտնի համարի վերաբերյալ։ [Կարդա՛ Հովհաննես 3։16] Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող էր մեկ մարդու մահը հավիտենական կյանք պարգևել ուրիշներին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում հստակորեն բացատրվում է, թե ինչպես կարող է Հիսուսի մահը օգուտներ բերել մեզ»։