Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 փետր.
«Եթե կարողանայիք ինչ–որ մեկին նշանակել աշխարհի կառավարիչ, ո՞ւմ կընտրեիք։ [Թույլ տուր պատասխանել։] «Դիտարանի» այս համարում քննարկվում են այն փաստերը, որոնք բնորոշում են Մեսիային՝ մեկին, ում Աստված նշանակել է որպես կառավարիչ երկրի վրա։ Այստեղ նաև քննարկվում է այն, թե նրա կառավարությունը ինչ օգուտներ կբերի մարդկությանը»։ Կարդա Եսայիա 9։6, 7–ը։
Դիտարան 1 մարտի
«Մարդկանց մեծամասնությունը կհամաձայնի, որ մենք պետք է սիրենք միմյանց, ինչպես Հիսուսը պատվիրեց այս համարում։ [Կարդա Յովհաննէս 13։34, 35–ը։] Իսկ որտե՞ղ կարելի է գտնել այնպիսի մարդկանց, որոնք իրենց կյանքում կիրառում են Հիսուսի ուսուցումները։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես կարող ենք այսօր ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին»։