Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հունվ.
«Վերջին տարիներին մարդկանց սկսել են ավելի շատ հետաքրքրել հրեշտակների մասին տեղեկությունները։ Երբևէ մտածե՞լ եք, թե ովքեր են նրանք իրականում և թե ինչ դեր ունեն մեր կյանքում։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 34։7–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն, թե ինչ է ասում Աստվածաշունչը հրեշտակների գործունեության մասին՝ անցյալում, այսօր և ապագայում»։
Դիտարան 1 փետր.
«Բոլորս էլ փողի կարիք ունենք մեր ապրուստն ապահովելու համար։ Բայց համամիտ չե՞ք, որ հարկավոր է զգուշանալ այն վտանգից, որի մասին հիշատակվում է այստեղ։ [Կարդա՛ Ա Տիմոթեոս 6։10–ը և թույլ տուր պատասխանել։] «Դիտարանի» այս համարը օգնում է մեզ տեսնել, թե որոնք են նյութական բարգավաճման ծուղակներից մի քանիսը, որ տարածված են այսօր, և թե ինչպես կարելի է դրանցից խուսափել»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Ալկոհոլի չարաշահումը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում։ Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես է ալկոհոլը ազդում մարդու օրգանիզմի վրա։ [Ցույց տուր 7–րդ էջի նկարը։] Այս հոդվածներում նաև քննարկվում է, թե ինչպես կարող է անհատը ձերբազատվել ալկոհոլի չարաշահումից, և թե ինչպես կարող են ուրիշներն օգնել նրան»։