Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հունվ.
«Ըստ ձեզ՝ ո՞ւր կարող են դիմել ամուսնացած զույգերը վստահելի խորհուրդներ ստանալու համար։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ով է սկիզբ դրել ամուսնությանը։ [Կարդա՛ Ծննդոց 2։22–ը։] Աստված նաև հրահանգներ է տվել այն մասին, թե ինչ արժանապատիվ դեր պետք է ունենան ամուսինն ու կինը։ Այս պարբերագրում խոսվում է այդ մասին»։
Դիտարան 1 փետր.
«Ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունն ավելի լավը չէ՞ր լինի, եթե ամեն մեկն ապրեր այս խոսքերի համաձայն։ [Կարդա՛ Եփեսացիս 4։25–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Շատերը կարծում են, թե որոշ իրավիճակներում կարելի է սուտ խոսել։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ օգուտներ է բերում միշտ ճիշտը խոսելը»։