Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հունվ.
«Բոլորս էլ ցանկանում ենք, որ ինչպես մենք, այնպես էլ մեր երեխաները լավ կյանքով ապրեն։ Սակայն շատերը իրենց անզոր են զգում հասնելու դրան։ Ի՞նչ եք կարծում, մենք կարո՞ղ ենք տնօրինել մեր ապագան։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում Աստվածաշնչի հիման վրա բացատրվում է, որ մենք անզոր չենք, և որ մեր ապագան կախված է այժմ կատարած մեր ընտրությունից»։ Կարդա՛ Բ Օրինաց 30։19–ը։
Դիտարան 1 փետր.
«Ի՞նչ եք կարծում, մտահոգության պատճառ չէ՞ արդյոք այն, որ այսօր շատ մարդիկ հարստահարվում են ու բռնության զոհ դառնում»։ [Հիշատակիր ձեր բնակավայրում վերջերս տեղի ունեցած հայտնի մի դեպք և թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպիսին է Աստծու տեսակետը կյանքի վերաբերյալ։ Նաև բացատըրվում է, թե ինչպես է Աստված մեզ ազատելու այսօրվա տառապանքներից»։ Կարդա՛ Սաղմոս 72։12–14-ը։