Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հունվ.
«Այսօր խոստումներ չպահելն այնքան տարածված բան է, որ շատերի համար դժվար է որևէ մեկին վստահելը։ Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը, որի խոստումներին կարող ենք վստահել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յեսու 23։14–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես կարող ենք վստահություն զարգացնել Աստծո խոստումների հանդեպ, որոնք գրված են Աստվածաշնչում»։
Դիտարան 1 փետր.
«Մարդկանց մեծամասնությունը հոգ է տանում առողջության մասին։ Սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեր առողջության վրա ազդում է մեր հոգևոր վիճակը։ Ձեր կարծիքով՝ դա հնարավո՞ր է։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Մատթէոս 5։3–ը։] «Դիտարանի» այս համարում քննարկվում է այն հարցը, թե ինչպե՞ս կարող ենք բավարարել մեր հոգևոր կարիքները»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը երբևիցե ագրեսիայի զոհ եք դարձել, պետք է որ իմանաք, թե ինչ անհանգստություն դա կարող է պատճառել։ [Թույլ տուր պատասխանել։] «Արթնացե՛ք»–ի այս համարը գործնական խորհուրդներ է պարունակում ագրեսիայի զոհը դարձած մարդկանց համար։ Այն նաև նշում է Աստծո խոստման մասին այն ժամանակի վերաբերյալ, երբ մարդկանց կյանքն ամբողջությամբ զերծ կլինի այսպիսի խնդիրներից»։ Կարդա՛ Միքիա 4։4–ը։