Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունվ.
«Համամի՞տ եք այս խոսքերի հետ։ [Կարդա՛ Հակոբոս 3։2] Այս պարբերագրում կան մի քանի աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք օգնում են մեզ խուսափել ընտանիքի անդամներին խոսքերով վիրավորելուց»։ Ցույց տուր 10–րդ էջից սկսող հոդվածը։
Դիտարան 1 փետր.
«Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մտքի խաղաղություն ունենալ՝ չնայած մեզ շրջապատող խնդիրներին»։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերին օգնել է ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին խորհրդածելը։ [Կարդա՛ 8–րդ և 9–րդ էջերի սուրբգրային համարները։] Այս պարբերագրում տրվում են աստվածաշնչյան պատասխաններ այն հարցերի վերաբերյալ, թե որտեղից ենք առաջացել, որն է կյանքի իմաստը, և ինչ է սպասվում ապագայում»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Գիտության և կասկածամտության այս դարում շատ մարդիկ կարծում են, թե Աստվածաշունչը գործնական չէ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Գիտեի՞ք, որ գիտության հետ կապ ունեցող Աստվածաշնչի ցանկացած միտք ճշգրիտ է։ [Կարդա՛ Հոբ 26։7] «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկումը սպառիչ պատասխաններ է տալիս, թե ինչու կարելի է վստահել Աստվածաշնչին»։