Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 փետր.
«Շատերին անհանգստություն են պատճառում կրոնի անունով կատարվող չարագործությունները։ Ոմանց կարծիքով՝ կրոնն է մարդկության պրոբլեմների հիմնական պատճառը։ Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յայտնութիւն 18։24–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում տվյալ թեմայի վերաբերյալ»։
Դիտարան 1 մարտի
«Մի անգամ Հիսուս Քրիստոսին այսպիսի հարց տվեցին. «Ո՞րն է ամենից առաջին պատվիրանքը»։ Տեսեք, խնդրեմ՝ նա ինչ պատասխանեց։ [Կարդա՛ Մարկոս 12։29, 30–ը։] Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ ի նկատի ուներ Հիսուսը։ [Թույլ տուր պատասխանել։] «Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծո հանդեպ» հոդվածում քննարկվում է, թե ինչ նշանակություն ունեն շատերին հայտնի այս խոսքերը»։