Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 փետր.
«Երբեմն լսում ենք, որ ինչ–որ մի տեղ հրաշք է տեղի ունեցել։ [Հիշատակիր մի օրինակ։] Ոմանք հավատում են այդ լուրերին, ոմանք էլ կասկածի են ենթարկում դրանք։ Այս պարբերագրում քննարկվում է, թե արդյո՞ք Աստվածաշնչում հիշատակված հրաշքներն իրոք տեղի են ունեցել, և թե հրաշքներ տեղի ունենո՞ւմ են մեր օրերում»։ Կարդա՛ Երեմիա 32։21–ը։
Դիտարան 1 մարտի
«Ձեր կարծիքով՝ աշխարհն ավելի լավ բնակավայր չէ՞ր լինի, եթե յուրաքանչյուրը կիրառեր այս խորհուրդը։ [Կարդա՛ Հռովմայեցիս 12։17, 18–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Ցավոք, մարդկանց միջև երբեմն տարաձայնություններ են առաջանում։ Այս պարբերագիրը ցույց է տալիս, թե, կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները, ինչպես կարելի է հարթել տարաձայնությունները և վերականգնել խաղաղությունը»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Բոլորս էլ տխրում ենք, երբ լսում ենք, որ երեխաներին շահագործում են։ Գուցե ձեր մեջ հարց է առաջացել, թե Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է երեխաների մասին։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 72։12–14-ը։] Այս հոդվածում քննարկվում է այն հարցը, թե ինչպես է Աստված վերաբերվում երեխաներին, և թե ինչպես նա շուտով մեկընդմիշտ կազատի բոլոր նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են ենթարկվում»։