Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 ապր.
«Վերջին տարիներին շատերը նկատել են, որ հոգևոր արժեքների անկում է տեղի ունենում։ Իսկ դուք նկատե՞լ եք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 119։105–ը։] Հոգևոր արժեքները կարող են օգնել մարդկանց խուսափելու շատ ծուղակներից։ Այս պարբերագիրը խոսում է այն մասին, թե որտեղ կարելի ճշմարիտ հոգևոր արժեքներ գտնել»։
Դիտարան 1 մայ.
«Կան հարցեր, որոնց մարդն անկարող է պատասխանել։ Օրինակ սա։ [Կարդա՛ Յոբ 21։7–ը։] Երբևիցե ունեցե՞լ եք այնպիսի հարց, որը ցանկացել եք տալ Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչպես են երկրի տարբեր մասերում ապրող մարդիկ կյանքում կարևորագույն երեք հարցերի բավարարող պատասխաններ գտել»։