Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մայ.
«Ամեն օր մենք բռնության մասին տեղեկություններ ենք լսում։ Ի՞նչ եք կարծում, այսպիսի իրավիճակներ եղե՞լ են նախկինում։ [Թույլ տուր պատասխանել։] Հապա տեսեք, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը։ [Կարդա՛ Մատթէոս 24։37–ը։] Նոյի օրերն այնքան չար էին, որ Աստված ոչնչացրեց բոլոր մարդկանց՝ բացի Նոյից ու նրա ընտանիքից։ Այս պարբերագիրը ցույց է տալիս, թե այդ իրադարձություններն ինչ նշանակություն ունեն մեզ համար այսօր»։
Դիտարան 1 հուն.
«Լսելով կամավոր նվիրատվությունների սխալ տնօրինման մասին՝ շատերին մտահոգում է այն հարցը, թե իմաստո՞ւն է արդյոք նվիրատվություններ անել բարեգործական կազմակերպություններին։ Բայց չէ՞ որ բազմաթիվ մարդիկ կարիքի մեջ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Եբրայեցիս 13։16–ը։] Այս պարբերագրում խոսվում է նվիրատվության մի տեսակի մասին, որը հաճելի է Աստծուն»։