Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուն.
«Ոմանք գտնում են, որ պատմության մեջ Հիսուսը եղել է մեծագույն մարդը։ Ուրիշներն էլ կասկածում են, թե նա ընդհանրապես գոյություն է ունեցել։ Ըստ ձեզ՝ կարևո՞ր է արդյոք այն, թե ինչ տեսակետ ունեք Հիսուսի մասին։ [Պատասխանից հետո կարդա Գործք 4։12–ը։] Ի՞նչ ապացույց կա հավատալու, որ Հիսուսը իրականում ապրել է երկրի վրա։ Այս պարբերագրում քննարկվում է այդ հարցը»։
Դիտարան 1 հուլ.
«Մարդ արարածի համար ամենահիմնական կարիքներից մեկը սիրել և սիրված լինելն է։ [Կարդա 4–րդ էջի նկարի մոտ գրված խոսքերը։] Բայց նկատե՞լ եք, որ մեր օրերի հասարակությունը հակված է առաջնահերթությունը տալ ուրիշ բաների։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչ է իսկական սերը և թե ինչպես կարելի է այն զարգացնել»։ Կարդա Ա Կորնթացիս 13։2–ը։