Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մայ.
«Ձեր կարծիքով՝ կգա՞ ժամանակ, երբ աշխարհում աղքատություն չի լինի։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է խոստանում Աստված։ [Կարդա՛ Եսայիա 65։21–ը։] «Դիտարանի» այս համարում քննարկվում է, թե այդ խոստումն ինչպես կիրականանա»։ Պայմանավորվիր վերայցելել, որպեսզի քննարկեք այն հարցը, թե այս խոստացված փոփոխությունը երբ է տեղի ունենալու։
Դիտարան 1 հուն.
«Թեև գրեթե յուրաքանչյուր մարդ խոսում է խաղաղության մասին, այնուամենայնիվ, մարդկությունը չի կարողացել միասնության հասնել։ Ձեր կարծիքով՝ դա պարզապես երազա՞նք է։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է մի կառավարության մասին, որը կարո՛ղ է միավորել աշխարհը»։ Կարդա Սաղմոս 72։7, 8 համարները և պայմանավորվիր վերայցելել, որպեսզի քննարկեք այն հարցը, թե ինչպես դա տեղի կունենա։