2004 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը
1 Եհովան կրթում է հասարակ մարդկանց, որպեսզի նրանք կատարեն աշխարհածավալ մի գործ։ Իսկ այդ կրթությունը տալու եղանակներից մեկը Աստվածապետական ծառայության դպրոցն է, որն անցկացվում է ամեն շաբաթ։ Հնարավորություններիդ ներածին չափով մասնակցո՞ւմ ես Դպրոցին։ Հունվար ամսից Դպրոցի անցկացման կարգի մեջ որոշ փոփոխություններ կմտցվեն, որոնց նպատակն է՝ օգնել սովորողներին այս միջոցառումից լիարժեք օգուտներ քաղել։
2 Հատուկ խորհրդատուները նշանակվում են հերթով։ Այն եղբայրները, որոնք հանդես են գալիս ուսուցողական ելույթներով և ներկայացնում են Աստվածաշնչից ուշագրավ մտքերը, երախտապարտ են հատուկ խորհրդատուի տված խորհուրդների համար։ Այն ժողովներում, որտեղ բավական թվով հմուտ երեցներ կան, հատուկ խորհրդատուի նշանակումը կարելի է ամեն տարի հանձնարարել մեկ այլ եղբոր։ Այդ դեպքում գործի ծանրությունը չի ընկնի միայն մեկ հոգու վրա։ Սակայն ավելի կարևոր հանգամանքն այն է, որ երեցները և հմուտ ծառայող օգնականները օգուտներ քաղեն տարբեր հռետորների ու ուսուցիչների փորձից։
3 Բանավոր կրկնությունը ծրագրելը։ Եթե ձեր ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված այն շաբաթ, երբ ծրագրով պետք է անցկացվի բանավոր կրկնությունը, այդ դեպքում կրկնությունը (և այդ շաբաթվա ծրագրի մյուս մասը) պետք է տեղափոխել հաջորդ շաբաթ, իսկ այդ՝ հաջորդ շաբաթվա ծրագրում ընդգրկված ելույթները պետք է ներկայացվեն համաժողովի շաբաթը։ Սակայն եթե այդ շաբաթ ժողով է այցելում շրջանային վերակացուն, անհրաժեշտություն չկա այդ երկու շաբաթների ծրագրերն ամբողջությամբ փոխարինելու մեկը մյուսով։ Դա նշանակում է, որ երգը, դասի ելույթը և Աստվածաշնչից ուշագրավ մտքերը պետք է ներկայացնել ըստ ծրագրի։ Ուսուցողական ելույթը (ներկայացվում է դասի ելույթից հետո) պետք է վերցնել հաջորդ շաբաթվա ծրագրից։ Աստվածաշնչից ուշագրավ մտքերին կհաջորդի Ծառայողական հանդիպումը, որը կտևի 30 րոպե։ Կարելի է այնպես բաշխել ժամանակը, որ Ծառայողական հանդիպումը բաղկացած լինի 10 րոպեանոց երեք մասից կամ 15 րոպեանոց երկու մասից։ (Հանդիպման սկզբում ներկայացվող հայտարարությունները հանվում են ծրագրից։) Ծառայողական հանդիպմանը հաջորդում է երգը և շրջանային վերակացուի ելույթը, որը տևում է 30 րոպե։ Դրան հաջորդող շաբաթվա Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրում կներկայացվեն դասը և Աստվածաշնչից ուշագրավ մտքերը, ապա կանցկացվի բանավոր կրկնությունը։
4 Օգտվիր հոգևոր աճին նպաստող յուրաքանչյուր հնարավորությունից։ Աստվածապետական ծառայության դպրոցից օգուտներ քաղելով՝ դու քաջալերում ես ձեր ժողովին, բաժին ես բերում Աստվածաշնչի մարգարեության կատարման մեջ և փառք ես բերում Հեղինակին, որին պատկանում է այն հրաշալի պատգամը, որ մենք պետք է հռչակենք (Ես. 32։3, 4; Յայտն. 9։19)։