Ինչպես քարոզել գործարար տարածքում
1. Որո՞նք են գործարար տարածքում քարոզելու առավելություններից մի քանիսը։
1 Կցանկանայի՞ր քարոզել այնպիսի տարածքում, որտեղ մարդիկ գրեթե միշտ ողջունում են իրենց այցելած մարդկանց, և որտեղ հազվադեպ է պատահում, որ մարդ չլինի։ Այդպիսի վայր դու կարող ես գտնել հենց ձեր ժողովի տարածքում։ Ինչպե՞ս։ Այդ տարածքում գտնվող խանութներն այցելելով։ Այն քարոզիչները, ովքեր քարոզում են խանութից խանութ, հաճախ լավ արդյունքների են հասնում։
2. Ինչպե՞ս կարելի է կազմակերպել գործարար տարածքների քարոզչությունը։
2 Որոշ ժողովների կցված են գործարար շրջաններ, որոնք կազմում են նրանց նշանակված տարածքի մի մասը։ Քարոզչական տարածքների համար պատասխանատու եղբայրը կարող է հատուկ քարտեր կազմել գործարար այս խիտ շրջանների համար։ Բնակելի շենքերի քարոզչական տարածքների քարտերից յուրաքանչյուրի վրա, որոնք ներառում են այդ գործարար շրջանները, պետք է հստակորեն նշված լինի, որ գործարար տարածքներ համարվող շենքերը չեն մտնում բնակելի շենքերի քարոզչական տարածքի մեջ։ Իսկ մյուս տարածքներում խանութները կարելի է միացնել բնակելի շենքերին։ Եթե երբեք չես քարոզել գործարար տարածքում, սկսիր մի քանի փոքր խանութներից։
3. Ի՞նչը կօգնի մեզ արդյունավետ լինել խանութից խանութ քարոզելիս։
3 Պարզ մոտեցում գործածիր։Կարևոր է, որ խանութից խանութ քարոզելիս այնպիսի արտաքին տեսք ունենանք, ինչպիսին Թագավորության սրահ գնալիս ենք ունենում։ Նաև լավ կլինի ընտրել այնպիսի ժամ, որ խանութը մարդաշատ չլինի։ Եթե հնարավոր է, խանութ մտիր այն ժամանակ, երբ հաճախորդները չեն սպասում, որ իրենց սպասարկեն։ Խնդրիր, որ թույլ տան քեզ խոսել տնօրենի կամ հաստատության ղեկավարի հետ։ Խոսիր կարճ և կոնկրետ։ Ի՞նչ կարող ես ասել։
4–6. Ի՞նչ կարող ենք ասել, երբ զրուցում ենք տնօրենի կամ խանութպանի հետ։
4 Երբ զրուցում ես խանութպանի կամ տնօրենի հետ, կարող ես նման մի բան ասել. «Գործարար մարդիկ այնպիսի խիտ գրաֆիկ ունեն, որ հազվադեպ կարելի է նրանց տանը գտնել, այդ պատճառով մենք այցելում ենք ձեզ ձեր աշխատավայրում։ Մեր պարբերագրերը ներկայացնում են աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների ողջ պատկերը»։ Ապա որևէ պարբերագրից մի կարճ միտք ներկայացրու։
5 Կամ կարող ես հետևյալ պարզ մոտեցումը գործածել. «Շատերը կցանկանային ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչի մասին, բայց նրանք ժամանակ չունեն։ Այս թերթիկում խոսվում է ուսումնասիրության անվճար մի ծրագրի մասին, որը կօգնի ձեզ պատասխանել Աստվածաշնչի վերաբերյալ ձեր ունեցած հարցերին»։ Ապա ցույց տուր «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկի 4–րդ և 5–րդ էջերը։
6 Եթե տեսնում ես, որ ղեկավար անհատը զբաղված է, պարզապես առաջարկիր թերթիկը և ասա. «Ես մեկ ուրիշ անգամ կայցելեմ ձեզ, երբ դուք այսքան զբաղված չեք լինի։ Կուզեի իմանալ ձեր կարծիքը այս թերթիկի վերաբերյալ»։
7. Ինչպե՞ս կարող ենք զարգացնել գործարար տարածքում ցույց տրված հետաքրքրությունը։
7 Զարգացնենք ցուցաբերված հետաքրքրությունը։Դու կարող ես նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել գործարար տարածքում։ Մի հատուկ ռահվիրա կանոնավորաբար պարբերագրեր էր բերում մի գործարար մարդու։ Երբ վերջինս հետաքրքրություն ցուցաբերեց կարդացածի հանդեպ, ռահվիրան, օգտվելով «Աստված պահանջում է» գրքույկից, ցույց տվեց, թե ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրությունն անցկացվում։ Հենց այնտեղ՝ այդ մարդու աշխատավայրում, ուսումնասիրություն սկսվեց։ Հաշվի առնելով հանգամանքները՝ ռահվիրան ամեն անգամ սահմանափակվում էր միայն 10–15 րոպեով։ Եկեք մենք էլ շարունակենք փնտրել արժանի անհատների՝ գործարար տարածքներում քարոզելով։