Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 ապր.
«Գրեթե ամեն մարդ կհամաձայնվի, որ ընտանեկան երջանկության բանալիներից մեկը լավ հաղորդակցությունն է, մինչդեռ շատերի համար դժվար է հաղորդակցվել։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է դա այդպես։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում դուք կգտնեք խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հաղորդակցվելու հմտություն ձեռք բերել»։ Կարդա՛ Յակոբոս 1։19–ը։
Դիտարան 1 մայ.
«Միլիոնավոր մարդիկ տառապում են աղքատության ցավալի հետևանքներից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել նրանց օգնելու համար։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Ա Պետրոս 2։21–ը։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչպես կարող ենք հետևել Հիսուսի օրինակին աղքատների մասին հոգ տանելու հարցում»։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Այսօր կյանքի գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ խորհուրդներ կարելի է գտնել։ Ըստ ձեզ՝ այդ խորհուրդներից քանիսի՞ն կարելի է վստահել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Բ Տիմոթէոս 3։16–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարում ցույց է տրվում, թե ինչու կարող ենք վստահել Աստվածաշնչին՝ որպես գործնական իմաստության աղբյուրի»։ Ներկայացրու 18–րդ էջից սկսվող հոդվածը։