Հատուկ քարոզարշավ. հրավիրում ենք Հիշատակի երեկոյին
1. Սկսած 2009 թ. մարտի 21–ից՝ ի՞նչ է տեղի ունենալու ամբողջ աշխարհում և ինչո՞ւ։
1 2009 թ. ապրիլի 9–ին՝ հինգշաբթի օրը, Եհովայի վկաները հավաքվելու են նշելու Հիսուսի մահը։ Հիշատակի երեկոն մեզ կհիշեցնի մարդկության հանդեպ ցուցաբերված Աստծու մեծ սիրո մասին (Հռոմ. 5։6–8)։ Մենք անհամբերությամբ սպասում ենք միլիոնավոր հետաքրքրվող անձանց, որոնք կմիանան մեզ։ Սկսած մարտի 21–ից՝ ամբողջ աշխարհում կբաժանվեն այդ միջոցառման հրավիրատոմսերը։
2. Ինչպե՞ս պետք է առաջարկենք հրավիրատոմսերը։
2 Ինչպե՞ս առաջարկենք հրավիրատոմսերը։ Հրավիրատոմսն առաջարկելիս օգտագործիր նկարները, հարցերը և մեջբերված աստվածաշնչային համարները։ Օրինակ՝ ցույց տալով նկարը՝ կարող ես ասել. «Ես ցանկանում եմ ձեզ հրավիրել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա ապրիլի 9–ին՝ հինգշաբթի օրը»։ Այնուհետև նրա ուշադրությունը հրավիրիր վերնագրի և ստորև բերված հարցերի վրա։ Նշիր նաև, որ նա կարող է գալ ընտանիքի կամ իր ծանոթների հետ։
3. Ի՞նչ կարող ես անել, երբ արդեն հրավիրատոմսը տվել ես։
3 Եթե ժողովի տարածքը մեծ է, երեցները գուցե որոշեն, որ երբ տանը մարդ չկա, քարոզիչը կարող է թողնել հրավիրատոմսը դռան առաջ։ Շաբաթ–կիրակի օրերին պարբերագրերի հետ առաջարկիր նաև հրավիրատոմսերը։ Աշխատիր հրավիրել այն մարդկանց, ում այցելում ես, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, հարազատներիդ, դասընկերներիդ, գործընկերներիդ, հարևաններիդ և ծանոթներիդ։ Անցած տարի մի քույր իր հարազատներից 30 հոգու հրավիրատոմս էր տվել ու պարբերաբար հիշեցրել այդ իրադարձության կարևորության մասին։ Կարո՞ղ եք պատկերացնել նրա ուրախությունը, երբ իր հարազատներից 25–ին տեսավ երեկոյին։ Հետագայում նրանցից 4–ը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
4. Ի՞նչ պետք է ծրագրենք այսօրվանից և ինչո՞ւ։
4 Այսօրվանից իսկ ծրագրիր։ Շատ քարոզիչներ գուցե կարողանան մարտ և ապրիլ ամիսներին ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչական ծառայությանը։ Եթե երեխաներդ կամ նրանք, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, հոգևորապես առաջադիմում են, կարող ես հայտնել երեցներին, որ նրանք ցանկանում են չմկրտված քարոզիչ դառնալ։ Այսօրվանից իսկ ծրագրիր, որ լիարժեք մասնակցես այս քարոզարշավին, որի նպատակն է հռչակել Եհովայի ու Հիսուս Քրիստոսի՝ մեր հանդեպ ցուցաբերած սիրո մասին (Հովհ. 3։16; 15։13)։