Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/09 էջ 6–7
  • Վկայություն ենք տալիս ամեն ժամանակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վկայություն ենք տալիս ամեն ժամանակ
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Դու կարո՛ղ ես ոչ պաշտոնական վկայություն տալ
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. նախաձեռնություն վերցնենք ոչ պաշտոնական վկայություն տալու համար
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Հիսուսը քարոզում է մի սամարացի կնոջ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Փառաբանենք Եհովային՝ ոչ պաշտոնական վկայություն տալով
    2003 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 11/09 էջ 6–7

Վկայություն ենք տալիս ամեն ժամանակ

1. Ի՞նչ ենք սովորում Հիսուսից։

1 Հիսուսը և աշակերտները անցնում էին Սամարիայի միջով։ Նրանք երկար էին քայլել, հոգնած էին ու ծարավ։ Աշակերտները որոշեցին գնալ ուտելիք գնելու, իսկ Հիսուսը նստեց ջրհորի մոտ՝ հանգստանալու։ Նա Սամարիայում քարոզելու նպատակ չուներ. գնում էր Գալիլեա, որտեղ պիտի շարունակեր իր ծառայությունը։ Այդուհանդերձ, Հիսուսը, առիթից օգտվելով, վկայություն տվեց մի սամարուհու, որը եկել էր ջրհորից ջուր տանելու (Հովհ. 4։5–14)։ Ինչո՞ւ Հիսուսը խոսեց այդ կնոջ հետ։ Նա Եհովայի «հավատարիմ և ճշմարիտ վկան» էր (Հայտն. 3։14)։ Մենք նույնպես ընդօրինակում ենք Հիսուսին և ամեն ժամանակ վկայություն ենք տալիս Եհովայի մասին (1 Պետ. 2։21)։

2. Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել ոչ պաշտոնական վկայություն տալու։

2 Պատրաստ եղիր։ Մենք կարող ենք ոչ պաշտոնական վկայություն տալ, եթե միշտ մեր պայուսակում գրականություն ունենանք։ Շատ քարոզիչներ թերթիկներ են վերցնում, որպեսզի առաջարկեն խանութների, լցակայանների աշխատողներին և այն մարդկանց, ում կհանդիպեն օրվա ընթացքում (Ժող. 11։6)։ Մի քույր, որը հաճախ է ճամփորդում, միշտ իր պայուսակում պահում է փոքրիկ Աստվածաշունչ և «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ու փորձում է զրույց սկսել իր կողքին նստած մարդկանց հետ։

3. Ինչպե՞ս կարող ես զրույց սկսել։

3 Փորձիր զրույց սկսել։ Ոչ պաշտոնական վկայություն տալու համար հարկավոր չէ անմիջապես խոսել Աստվածաշնչից։ Ջրհորի մոտ սամարուհու հետ զրուցելիս Հիսուսը անմիջապես չասաց, որ ինքը Մեսիան է։ Նա պարզապես ջուր խնդրեց այդ կնոջից, ինչն էլ շարժեց նրա հետաքրքրասիրությունը (Հովհ. 4։7–9)։ Մի քույր սեփական փորձով է համոզվել, որ նման մոտեցումը զրույց սկսելու լավ միջոց է։ Երբ նրան հարցնում են, թե ինչպես է անցկացրել տոնը, օրինակ, Նոր տարին, նա ոչ թե անմիջապես ասում է, որ չի նշել այդ տոնը, քանի որ Եհովայի վկա է, այլ պատասխանում է. «Ես որոշել եմ չնշել այդ տոնը»։ Սովորաբար զրուցակիցը սկսում է հետաքրքրվել, թե ինչու։ Այդպես քույրը կարողանում է վկայություն տալ։

4. Ի՞նչ անելու են մղում քեզ Մատթեոս 28։18–20 համարները։

4 Թեև Հիսուսը ավարտել է իր եռանդուն ծառայությունը երկրի վրա, այդուհանդերձ, նա շարունակում է հետաքրքրված լինել բարի լուրի քարոզչությամբ և ցանկանում է, որ իր հետևորդները անեն այդ գործը այնպես, ինչպես ինքն էր անում (Մատթ. 28։18–20)։ Ուստի ընդօրինակելով նրան՝ մենք վկայություն ենք տալիս մեր հավատի մասին ամեն ժամանակ (Եբր. 10։23)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը