Եթե ուզում ես շտապ ձեռք բերել օտար լեզվով գրականություն
Երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր նախընտրում են օտար լեզվով ընթերցել մեր հրատարակությունները։ Սակայն այդ պահին մեր ժողովում չկա այդպիսի գրականություն։ Ի՞նչ կարող ենք անել։ Եթե հնարավորություն ունես օգտվելու ինտերնետից և տպիչ սարքից, ապա կարող ես ինքդ տպել մեր գրականությունը, որը մատչելի է մոտ 400 լեզուներով։ Ահա թե ինչպես.
• Մտիր www.watchtower.org՝ մեր պաշտոնական կայք։
• Գլխավոր էջի աջ կողմում կա լեզուների ոչ ամբողջական ցանկ։ Սեղմիր լեզուների շրջանակում պատկերված գլոբուսը ու կտեսնես առկա բոլոր լեզուները։
• Սեղմիր քո ուզած լեզուն։ Կհայտնվի մի էջ, որում տեղ գտած նյութերը կարող ես տպել՝ թերթիկներ, գրքույկներ և տարբեր հոդվածներ։ Քանի որ այս էջը կլինի քո ընտրած լեզվով, մի անհանգստացիր, եթե չհասկանաս վերնագրերը։
• Սեղմիր ցանկացած վերնագիր։ Նյութը կհայտնվի էկրանին և դու կարող ես տպել այն։
Մեր ինտերնետային կայքում բոլոր նյութերը չէ, որ դրված են։ Եթե անհատը շարունակում է հետաքրքրություն ցույց տալ, լավ կլինի նրա համար գրականություն վերցնել ժողովի գրականության սեղանից։