Մեծ վկայություն կտրվի
1. Ելույթից բացի, ուրիշ ի՞նչը կարող է տպավորել Հիշատակի երեկոյի ներկաներին։ Բացատրի՛ր։
1 Ե՞րբ։ Հիշատակի երեկոյին։ Շատ ջանքեր են թափվում հրավիրելու մարդկանց մեզ հետ միասին ներկա լինելու այդ միջոցառմանը։ Ինչ խոսք, այցելուներին միայն իրենց լսածը չէ, որ կարող է տպավորել։ Մի կին, որը ներկա է եղել Հիշատակի երեկոյին, անչափ տպավորված էր իր տեսածով՝ բոլորի բարյացակամ վերաբերմունքով, գեղեցիկ ու մաքուր շինությամբ, որը կառուցել էին կամավորները և հետևում էին, որ այն սարքին վիճակում մնա։ Հետևաբար ոչ միայն հռետորը, այլև մեզանից յուրաքանչյուրը կարող է վկայություն տալ տարվա այս ամենահիշարժան իրադարձության ժամանակ (Եփես. 4։16)։
2. Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը վկայություն տալ այցելուներին։
2 Սրտանց ողջունիր այցելուներին։ Մեր ջերմ ժպիտը և ուրախ ողջույնը կտպավորեն այցելուներին (Հովհ. 13։35)։ Նույնիսկ եթե չի հաջողվում ժամանակ հատկացնել յուրաքանչյուրին, կարող ես ծանոթանալ կողքիդ նստածի հետ (Եբր. 13։1, 2)։ Ուշադիր եղիր, որ նկատես նրանց, ովքեր ներկաներից ոչ ոքի թերևս չեն ճանաչում։ Հավանաբար նրանց հրավիրել են քարոզարշավի ժամանակ։ Դու կարող ես հարցնել՝ առաջին անգա՞մ եք այստեղ, ապա առաջարկել նստել քո կողքին և պատասխանել նրանց տված հարցերին։ Եթե ձեր ժողովի անդամները պետք է արագ կերպով դուրս գան սրահից, որպեսզի ուրիշներն էլ անցկացնեն այդ հանդիպումը, կարող ես հարցնել. «Ի՞նչ տպավորություն ստացաք ծրագրից։ Կարո՞ղ եմ հետո կապ պահպանել ձեզ հետ»։
3. Ինչպե՞ս կարող ենք ջերմությամբ դիմավորել ոչ ակտիվ քարոզիչներին։
3 Ջերմությամբ դիմավորիր ոչ ակտիվ քարոզիչներին։ Անկասկած, ոչ ակտիվ քարոզիչները, այդ թվում նաև նրանք, ովքեր միայն Հիշատակի երեկոյին են գալիս, ներկա կլինեն այս հանդիպմանը։ Ջերմությամբ դիմավորիր այդ անհատներին և հավաստիացրու, որ իսկապես ուրախ ես նրանց տեսնելու (Հռոմ. 15։7)։ Որոշ ժամանակ անց երեցները կարող են այցելել նրանց և խրախուսել, որ կրկին սկսեն ընկերակցել ժողովի հետ։ Աղոթում ենք, որ ներկաներից շատերը մղվեն փառաբանելու Եհովային ոչ միայն իրենց լսածի հիման վրա, այլ նաև «ականատես լինելով ձեր բարի գործերին» (1 Պետ. 2։12)։