Ինչպես օգտագործել «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը
Այս բլանկը անհրաժեշտ է լրացնել այն դեպքում, երբ հանդիպում ենք հետաքրքրվող անհատի, որը չի ապրում մեր տարածքում կամ որը խոսում է օտար լեզվով։ Նախկինում մենք լրացնում էինք այս բլանկը, երբ հանդիպում էինք օտարախոս անհատի, անկախ նրանից՝ հետաքրքրվում էր նա, թե ոչ։ Այժմ մենք լրացնում ենք այս բլանկը միմիայն այն դեպքում, երբ այդ անհատը հետաքրքրություն է ցուցաբերում։ Բացառություն են կազմում խուլերը։ Նրանց դեպքում (S-43) բլանկը պետք է լրացնել անկախ նրանից՝ հետաքրքրվում են, թե ոչ։
Ի՞նչ պետք է անենք բլանկը լրացնելուց հետո։ Այն անհրաժեշտ է տալ ժողովի քարտուղարին, որն իր հերթին բլանկը կփոխանցի համապատասխան ժողովի երեցներին, որպեսզի վերջիններս օգնեն հետաքրքրվող անհատին։ Սակայն եթե նա չգիտի՝ որ ժողովին ուղարկել, պետք է այդ բլանկը ուղարկի մասնաճյուղ։
Եթե հետաքրքրվող անհատը օտարախոս է և ապրում է ձեր տարածքում, ապա կարող եք շարունակել այցելել նրան՝ հետաքրքրություն զարգացնելու նպատակով, մինչև որ իր լեզվով խոսող մի քարոզիչ այցելի նրան (տե՛ս 2009թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4)։