Հարցերի արկղ
◼ Պե՞տք է աղոթել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց առաջ։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը աղոթքով սկսելն ու ավարտելը շատ օգուտներ է բերում։ Աղոթքով խնդրում ենք Եհովային իր սուրբ ոգին տալ քննարկման ժամանակ (Ղուկ. 11։13)։ Աղոթքը նաև օգնում է ուսումնասիրողին լրջորեն վերաբերվելու Աստվածաշնչի ուսումնասիրությանը, ինչպես նաև նա սովորում է աղոթել (Ղուկ. 6։40)։ Ուստի տեղին է առաջարկել աղոթքով սկսել հնարավորինս շուտ։ Սակայն քանի որ հանգամանքները տարբեր են լինում, ուսումնասիրություն անցկացնողը պետք է իմաստնորեն որոշի՝ աղոթքով սկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը, թե ոչ։
Պետք է հաշվի առնել կարևոր մի գործոն՝ որտեղ է անցկացվում ուսումնասիրությունը։ Եթե որոշ չափով առանձին եք, ապա կարճ աղոթքով սկսելն ու ավարտելը խելամիտ կլինի։ Բայց եթե այդպես վարվելը ուշադրություն կգրավի կամ ուսումնասիրողն իրեն անհարմար կզգա, լավ կլինի սպասել, մինչև որ ուսումնասիրությունը հնարավոր լինի անցկացնել առանձին վայրում։ Անկախ այն բանից, թե որտեղ է անցկացվում ուսումնասիրությունը, մենք պետք է ողջամտորեն որոշենք, թե երբ աղոթքով սկսել (Տե՛ս 2005թ. մարտի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4)։