Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/13 էջ 3–6
  • Վարք, որը փառք է բերում Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վարք, որը փառք է բերում Աստծուն
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Մարզային համաժողովները հզոր վկայություն են տալիս ճշմարտության մասին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Եռօրյա հոգևոր թարմություն
    2011 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 4/13 էջ 3–6

Վարք, որը փառք է բերում Աստծուն

1. Ինչո՞ւ են Եհովայի վկաները աչքի ընկնում, երբ գնում են համաժողով։

1 Երբ գնում ենք մարզային համաժողովի, մարդիկ իսկույն իմանում են, թե ովքեր ենք մենք։ Շատ քաղաքներում, որտեղ անցկացվում են մեր համաժողովները, տեղական լրատվական միջոցները հայտնում են այդ մասին։ Հյուրանոցներն ու ռեստորանները հաճախ լիքն են լինում համաժողովի պատվիրակներով, և շրջապատի մարդիկ, տեսնելով մեր անվանաքարտերը, ճանաչում են մեզ։ Ահա մի քանի հիշեցում, որոնք կօգնեն մեզ մեր լավ վարքով փառաբանելու Եհովային համաժողովի քաղաքում (1 Պետ. 2։12)։

2. Ինչպե՞ս ենք մեր համեստ հագուկապով փառաբանում Աստծուն համաժողովի քաղաքում։

2 Համեստ հագուկապ։ Մենք պետք է համաժողով գնանք համեստ հագնված, ինչը հաճախ տպավորում է մեզ նայողներին։ Բայց մարդկանց վրա կարող է մեծ տպավորություն թողնել նաև այն, թե ինչ հագուկապ ունենք ուրիշ ժամանակ, օրինակ՝ հյուրանոցում գրանցվելիս, ռեստորանում ճաշելիս, գնումներ անելիս և այլն։ Թեև այս դեպքերում կարիք չկա հագնվել այնպես, ինչպես համաժողովում, այդուհանդերձ այն, ինչ կրում ենք, պետք է լինի համեստ, վայելուչ և ոչ շատ ազատ ոճի։ Մեզ նայողները պետք է զգան, որ տարբերություն կա մեր ու մեր հավատը չընդունող մարդկանց միջև (Հռոմ. 12։2)։ Բացի այդ, հարկավոր է կրել անվանաքարտը, որովհետև այդպես ավելի շատ մարդ կտեղեկանա համաժողովի մասին, վկայություն տալու հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև համաժողովի պատվիրակները կիմանան, որ մենք էլ ենք համաժողովի պատվիրակ։

3. Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ համբերատար ենք ու քաղաքավարի։

3 Համբերատար ու քաղաքավարի։ Աշխարհում շատերը եսասեր են ու անշնորհակալ, ուստի եթե լինենք համբերատար ու քաղաքավարի, ապա շատ հաճելի տպավորություն կթողնենք շրջապատի վրա, օրինակ՝ հյուրանոցների ու ռեստորանների աշխատողների վրա (2 Տիմոթ. 3։1–5)։ Երբ տեղ ենք զբաղեցնում կամ հերթ ենք կանգնում նոր լույս տեսած գրականությունը ստանալու համար, պետք է ոչ թե մեր օգուտը փնտրենք, այլ դիմացինի (1 Կորնթ. 10։23, 24)։ Առաջին անգամ համաժողով այցելած մի մարդ ասաց. «Ես այդ օրվա ելույթներից ոչ մեկը չեմ հիշում, բայց Վկաների վարքը շատ տպավորեց ինձ»։

4. Ինչո՞ւ պետք է մտածենք այն մասին, թե կարող ենք արդյոք կամավորագրվել։

4 Կամավորներ։ Ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են նրանով, որ պատրաստ են կամավորական ծառայություն անելու (Սաղ. 110։3)։ Կարո՞ղ ես կամավորագրվել համաժողովի գործերին մասնակցելու համար։ Մի համաժողովից առաջ 600 եղբայր և քույր էր կամավորագրվել մաքրություն անելու համար այն համալիրում, որտեղ անցկացվելու էր համաժողովը։ Համալիրի աշխատողներն ասացին. «Այսպիսի բան երբևէ չենք տեսել։ Շատ դժվար է պատկերացնել, որ այս բոլոր մարդիկ կամավորներ են»։ Անհամբեր սպասում ենք 2013թ. մարզային համաժողովներին, որպեսզի ոչ միայն լսենք ու սովորենք Աստծուց, այլև փառաբանենք նրան։

[շրջնակ 3-րդ էջի վրա]

Հիշեցումներ 2013թ. մարզային համաժողովի վերաբերյալ

◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20-ին։ Դռները կբացվեն ժամը 8։00-ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի վայելուչ կերպով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։50-ին, իսկ վերջին օրը՝ ժամը 15։35-ին։

◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։

◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ մնում են քեզ հետ նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Տարեց, թույլ առողջություն ունեցող մարդկանց համար տեղերը սահմանափակ են, ուստի գուցե հնարավոր չլինի, որ նրանց ընտանիքի բոլոր անդամները նստեն նրանց հետ։ Խնդրում ենք այս տեղերը չզբաղեցնել և դրանք թողնել այդ մարդկանց և նրանց մասին հոգ տանողների համար (1 Կորնթ. 13։5)։

◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս սնունդ գնելու նպատակով։ Կարելի է վերցնել փոքրիկ սառնարան-պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան-պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։

◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խորը գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաժողովի անցկացման վայրում համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով։

◼ Դեղորայք։ Եթե համաժողովի ընթացքում դեղեր ես ընդունելու, խնդրում ենք՝ քո դեղորայքը քեզ հետ բերես, որովհետև համաժողովը դեղամիջոցներ չի տրամադրում։

◼ Կոշիկներ։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։

◼ Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։

◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։

◼ Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։

◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է օգտագործել, երբ համաժողովի օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին։

◼ Կամավորներ։ Ովքեր ուզում են կամավոր ծառայել, կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը