Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/15 էջ 5–7
  • Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ
  • 2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Վարք, որը փառք է բերում Աստծուն
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Եռօրյա հոգևոր թարմություն
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Մարզային համաժողովները հզոր վկայություն են տալիս ճշմարտության մասին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2015 Մեր թագավորական ծառայությունը
km 4/15 էջ 5–7

Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ

  • Ծրագրի ժամերը։ Դռները կբացվեն ժամը 8։00-ին։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20-ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորը պետք է զբաղեցնեն իրենց տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի վայելուչ կերպով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 17։00-ին, իսկ վերջին օրը՝ մոտ ժամը 16։00-ին։

  • Երգով գովենք Եհովային։ Հնուց ի վեր Աստծու ժողովուրդը երգով գովաբանել է Եհովային։ Մեր օրերում էլ երաժշտությունը շարունակում է մաքուր երկրպագության կարևոր մաս կազմել (Սաղ. 28։7)։ Տարածաշրջանային համաժողովի ժամանակ ծրագրի յուրաքանչյուր մաս սկսելուց առաջ երաժշտություն է հնչում։ Այդ երաժշտությունը չի հնչում զուտ լավ մթնոլորտ ստեղծելու համար։ Այն պատրաստվել է, որպեսզի մենք սովորենք Եհովայի մասին և երկրպագենք նրան։ Ուստի երբ նախագահողը հայտարարում է, որ շուտով երաժշտություն է հնչելու, տեղին կլինի, որ զբաղեցնենք մեր տեղերը ու զրուցելու փոխարեն՝ գնահատանքով լի սրտով լսենք նվագախըմբի կատարումը։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ թանկ ենք գնահատում նվագախմբի ջանքերը։ Տարին երկու անգամ աշխարհի տարբեր մասերից եղբայրներն ու քույրերը իրենց միջոցներով գալիս են Պատերսոն (Նյու Յորք), որպեսզի կատարեն այն հրաշալի երաժշտությունը, որ գրվել է մեր երկրպագության համար։ Նվագախմբի կատարումը ուշադրությամբ լսելուց հետո բոլորը կգովաբանեն Եհովային՝ Թագավորության երգերը երգելով։

  • Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։

  • Տեղեր զբաղեցնելը։ Երբ ամեն առավոտ համաժողովի անցկացման վայրի դռները բացվում են, խնդրում ենք չշտապել ձեր նախընտրած տեղերը զբաղեցնելու, ասես մրցում ենք մեր հավատակիցների հետ։ Անձնազոհ ոգին մղում է մեզ փնտրելու ուրիշների շահը, ինչն էլ բնորոշում է մեզ որպես ճշմարիտ քրիստոնյաներ և մղում է ականատեսներին փառաբանելու Աստծուն (Հովհ. 13։34, 35; 1 Կորնթ. 13։4, 5; 1 Պետ. 2։12)։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ մնում են քեզ հետ նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Խնդրում ենք, մի՛ դիր իրեր այն նստատեղերի վրա, որոնք չես օգտագործելու։ Այս հարցում քո համագործակցությունը կօգնի ուրիշներին տեսնելու, որ այդ նստատեղերը ազատ են։ Հատուկ նստատեղեր են տրամադրվում տարեցների և թույլ առողջություն ունեցողների համար։ Քանի որ այդ տեղերը սահմանափակ են, միայն մեկ կամ երկու հոգի, ովքեր օգնում են այդ անհատին, գուցե կարողանան նստել նրա հետ։

  • Համեստ հագուկապ։ Մենք պետք է համաժողով գնանք առիթին համապատասխան և համեստ հագուստով։ Այն չպետք է արտացոլի այս աշխարհում ընդունված հագուստի ծայրահեղ ոճերը (1 Տիմոթ. 2։9)։ Նույնիսկ երբ ծրագրից առաջ և հետո ժամանակ ենք անցկացնում, մենք ուզում ենք խուսափել անփույթ և թափթփված տեսք ունենալուց։ Գեղեցիկ հագուկապը թույլ կտա հպարտությամբ կրելու մեր անվանաքարտը և վկայություն տալու, երբ առիթ լինի։ Գալիք համաժողովներին մեր համեստ արտաքին տեսքով և լավ վարքով անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ուշադրությունը ոչ միայն կհրավիրենք Աստվածաշնչի կյանք փրկող պատգամի վրա, այլ նաև կուրախացնենք Եհովային (Սոփ. 3։17)։

  • Էլեկտրոնային սարքավորումներ։ Համաժողովի ծրագրի ընթացքում լավ վարվելակերպ կդրսևորենք, եթե մեր բջջային հեռախոսները կամ այլ սարքավորումները այնպիսի ռեժիմի վրա դնենք, որ դրանք անհանգստություն չպատճառեն ուրիշներին։ Եթե օգտագործում ենք լուսանկարչական ապարատ, տեսաձայնագրիչ, պլանշետ կամ այլ սարքավորում, հարկավոր է ուշադիր լինել ուրիշների հանդեպ և չփակել նրանց տեսարանը։ Լավ վարվելակերպ կդրսևորենք նաև, եթե ծրագրի ընթացքում անհարկի հաղորդագրություններ կամ էլեկտրոնային նամակներ չգրենք։

  • Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս սնունդ գնելու նպատակով։ Կարելի է վերցնել փոքրիկ սառնարան-պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան-պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։

  • Նվիրաբերություններ։ Տարածաշրջանային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խոր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաժողովի անցկացման վայրում համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով։

  • Դեղորայք։ Եթե համաժողովի ընթացքում դեղեր ես ընդունելու, խնդրում ենք՝ քո դեղորայքը քեզ հետ բերես, որովհետև համաժողովը դեղամիջոցներ չի տրամադրում։

  • Անվտանգության նախազգուշացում։ Խնդրում ենք հատկապես ուշադիր լինել, որպեսզի կանխարգելենք վնասվածքները, որոնք գուցե ստանանք արագ քայլելու կամ սայթաքելու պատճառով։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։

  • Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։

  • Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։

  • Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։

  • «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է օգտագործել, երբ համաժողովի օրերին ոչ պաշտոնական վկայություն ես տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին։

  • Կամավորներ։ Ովքեր ուզում են կամավոր ծառայել, կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը