Կհրավիրե՞ս ծառայության
Շատ ժողովներում կան քարոզիչներ, որոնք քրոնիկ առողջական խնդիրների և տարիքի պատճառով քիչ են մասնակցում ծառայությանը (2 Կորնթ. 4։16)։ Կարո՞ղ ես այսպիսի հանգամանքներ ունեցող քարոզիչներից մեկին հրավիրել Աստվածաշնչի ուսումնասիրության։ Եթե նա չի կարողանում տնից դուրս գալ, գուցե հարմար լինի ուսումնասիրությունը նրա տանը անցկացնել։ Կարո՞ղ ես նրանց հետ գնալ տնետուն, թակել մի քանի դուռ կամ մեկ-երկու վերայցելություն կատարել։ Շատ տարեց քրիստոնյաներ ծառայության մեծ փորձ ունեն, ուստի նրանց հետ համագործակցելով՝ ոչ միայն կքաջալերես նրանց, այլև դու ինքդ օգուտներ կքաղես (Հռոմ. 1։12)։ Բացի այդ, եթե ջանաս այս հարցում սեր դրսևորել, կպարգևատրվես Եհովայի կողմից (Առակ. 19։17; 1 Հովհ. 3։17, 18)։