Մատուցումներ
Դիտարան 1 հոկտեմբերի
«Մենք բոլորին առաջարկում ենք այս հետաքրքիր ամսագիրը։ [Ցույց տուր շապիկը։] Ոմանք մտածում են, որ աղոթելն անիմաստ է, քանի որ Աստված չի լսում մեր աղոթքները։ Ուրիշներն էլ համոզված են, որ Աստված լսում է իրենց աղոթքները։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը աղոթքի մասին։ [Կարդա՛ Եսայիա 30։19։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված լսում է մեզ ու պատասխանում է իրեն ընդունելի ձևով ու ճիշտ բաների համար ասված աղոթքներին»։
Արթնացե՛ք հոկտեմբեր
«Շատերին հետաքրքրում է, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Ձեր կարծիքով՝ սխա՞լ է Աստծուն այդպիսի հարց տալ։ [Թույլ տուր պատասխանել։] Հնում ապրած հավատարիմ Հոբը ցանկանում էր Աստծուն նման հարցեր տալ։ [Կարդա՛ Հոբ 23։3–5։] Այս ամսագրում խոսվում է երեք հարցերի մասին, որոնք շատ մարդիկ կցանկանային տալ Աստծուն, եթե այդպիսի հնարավորություն ունենային։ Ամսագրում նաև նշվում է, թե Աստվածաշունչը ինչ գոհացուցիչ պատասխաններ է տալիս այդ հարցերին»։