Հմտորեն սովորեցնելու համար անհրաժեշտ է պատրաստվել
Առնվազն երկու անգամ Հիսուսին հավիտենական կյանքի մասին նույն հարցն ուղղեցին, բայց նա ամեն անգամ տարբեր պատասխաններ տվեց՝ հաշվի առնելով անհատի կարիքները (Ղուկ. 10:25–28; 18:18–20)։ Ուստի նույնիսկ եթե լավ գիտենք ուսումնասիրվելիք նյութը, պետք է պատրաստվենք՝ ի մտի ունենալով ուսումնասիրող անհատին։ Ո՞ր տեղեկությունը գուցե նա դժվարանա հասկանալ կամ ընդունել։ Մեջբերված համարներից որո՞նք պետք է կարդալ։ Ի՞նչ ծավալի նյութ պետք է անցնել։ Գուցե մտածենք, թե ինչ օրինակ, բացատրություն կամ հարցեր կարող ենք պատրաստել, որոնք կօգնեն նրան յուրացնելու տեղեկությունը։ Բացի այդ, քանի որ Եհովան է ճշմարտության սերմը աճեցնում մարդու սրտում, մենք պետք է խնդրենք, որ նա օրհնի մեզ, երբ պատրաստվում ենք ուսումնասիրությանը, օրհնի ուսումնասիրողին և նրան հոգևորապես օգնելու համար մեր ներդրած ջանքերը (1 Կորնթ. 3:6; Հակ. 1:5)։