Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb17 մարտ էջ 5
  • Ինչպես օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկը
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնենք, որ լսեն Աստծուն
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • «Բարի լուր Աստծուց»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
mwb17 մարտ էջ 5

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկը

«Լսիր Աստծուն»

«Լսիր Աստծուն» գրքույկը հնարավորություն է տալիս նկարների միջոցով աստվածաշնչյան ճշմարտությունները ուսուցանելու նրանց, ովքեր դժվարանում են սովորել տեքստի միջոցով։ Յուրաքանչյուր թեմա զբաղեցնում է երկու էջ, որտեղ կան հատուկ ընտրված նկարներ։ Նկարների վրա կան սլաքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ հերթականությամբ կարելի է քննարկել նկարները։

«Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկում նկարները նույնն են, ինչ «Լսիր Աստծուն» գրքույկում, բայց տեքստը ավելի շատ է։ Այս գրքույկը կարելի է օգտագործել այն մարդկանց ուսուցանելիս, ովքեր որոշ չափով կարդալ գիտեն։ Նույնիսկ երբ ուսումնասիրողը օգտվում է «Լսիր Աստծուն» գրքույկից, քարոզիչները հաճախ նախընտրում են իրենց ձեռքում ունենալ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը և ուսուցանելիս դրանից օգտվել։ Այս գրքույկի թեմաներից շատերը ընդգրկում են հավելյալ տեղեկություն պարունակող շրջանակ, որը նույնպես կարելի է քննարկել՝ կախված ուսումնասիրողի ունակություններից։

Քույրը օգտվում է «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկից, իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողը՝ «Լսիր Աստծուն» գրքույկից

Երկու գրքույկն էլ կարելի է առաջարկել ցանկացած ժամանակ, նույնիսկ եթե դրանք ընդգրկված չեն տվյալ ամսում տարածվելիք հրատարակությունների թվում։ Ուսումնասիրության ժամանակ աստվածաշնչյան միտքը բացատրելու համար օգտվիր նկարներից։ Ուսումնասիրողին հարցեր տուր, որպեսզի նրան ներգրավես քննարկման մեջ և հավաստիանաս, որ իսկապես հասկացել է նյութը։ Կարդա և քննարկիր յուրաքանչյուր էջի վերջում նշված աստվածաշնչյան համարները։ Գրքույկի ուսումնասիրությունն ավարտելուց հետո հարկավոր է անհատի հետ ուսումնասիրել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» կամ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքերից որևէ մեկը, որպեսզի նա կարողանա հոգևորապես առաջադիմել և մկրտվել։

Դաս «Լսիր Աստծուն» գրքույկից. Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը