Օգտակար առաջարկ
Նյութեր երեխաների համար
Ծնողները մեծ պատասխանատվություն ունեն սովորեցնելու իրենց երեխաներին Եհովայի մասին (Եփես. 6։4)։ Եհովայի կազմակերպությունը նրանց օգնելու համար բազմաթիվ նյութեր է հրատարակել։ Ինչպե՞ս կարող ես դրանց միջոցով կրթել երեխաներիդ։
Որոնիր նյութը։ JW.ORG կայքում առկա են պատանիների համար հրատարակված բոլոր նյութերը, այդ թվում՝ տեսանյութերն ու առաջադրանքները։a Դրանք գտնելու համար կայքի որոնման դաշտում գրիր «Երեխաներ» կամ «Պատանիներ»։
Ընտրիր համապատասխան նյութ։ «Երեխաներ» բաժնում հրատարակված նյութերից կարող ես ընտրել քո երեխայի համար համապատասխան նյութ։ Այդպիսի նյութեր կարելի է գտնել մասնավորապես «Ընտանեկան երկրպագության ծրագրեր» բաժնում։
Ժամանակ հատկացրու, որ դրանք ուսումնասիրես երեխայիդ հետ։ Մեր տեսանյութերն ու առաջադրանքները պարզապես երեխաներին զբաղեցնելու համար չեն։ Երեխայիդ հետ քննարկիր դրանք և օգնիր նրան ընկերանալ Եհովայի հետ։
a JW Library® հավելվածում այժմ առկա են պատանիների համար նախատեսված բոլոր տեսանյութերը, սակայն ոչ բոլոր առաջադրանքները։