Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/10 էջ 3–4
  • Նամակ Կառավարիչ Մարմնից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նամակ Կառավարիչ Մարմնից
  • 2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրելի՛ հավատակիցներ
  • Եհովան փառավորում է իր անունը
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Պատվիր Եհովայի մեծ անունը
    2013 Դիտարան
  • Ճանաչեցնենք Աստծո անունը
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովայի անունը ի՞նչ նշանակություն պետք է ունենա մեզ համար
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2010 Մեր թագավորական ծառայությունը
km 3/10 էջ 3–4

Նամակ Կառավարիչ Մարմնից

Սիրելի՛ հավատակիցներ

Ի՜նչ մեծ պատիվ ունենք կրելու տիեզերքի Գերիշխան Եհովայի անունը։ Այդ անունը հավիտենական է և անզուգական։ 1931–ից մենք կրում ենք Եհովայի վկաներ անունը (Ես. 43։10)։ Աստված ինքն է մեզ այդպես կոչել։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք ճանաչված լինել որպես Եհովայի վկաներ։

Բանսարկու Սատանան ամեն կերպ ջանում է մոռացության մատնել Աստծու անունը։ Այդ պատճառով ազգերը արհամարհում են Եհովային։ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, ատում է Աստծու անունը և այն հանել է Աստվածաշնչի շատ թարգմանություններից։ Սակայն Հիսուսը իր Հոր անունը բարձր պահեց. աշակերտներին Տերունական աղոթքը սովորեցնելիս նա առաջին հերթին նշեց Հոր անունը. «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»» (Մատթ. 6։9)։ Իսկ մի անգամ իր Հորն աղոթելիս նա ասաց. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ» (Հովհ. 17։6)։ Հետևելով Հիսուսին՝ մենք վճռել ենք եռանդորեն հռչակել Եհովայի անունը ամբողջ աշխարհում։

2009 թ. տարվա խոսքը՝ «Հիմնովին վկայություն տանք բարի լուրի մասին», մղեց մեզ լիարժեքորեն կատարելու մեր ծառայությունը (Գործ. 20։24)։ Կասկած չկա, որ Եհովան առատապես օրհնեց մեր թափած ջանքերը։ Անցած ծառայողական տարում մեծ վկայություն տրվեց ամբողջ աշխարհին՝ ի փառս Եհովայի անվան։ 7 313 173 քարոզիչներ ակտիվորեն մասնակցեցին աշխարհածավալ քարոզչական գործին, ինչպես նաև անգին ճշմարտություններ սովորեցրին այն ազնվասիրտ մարդկանց, ովքեր ցանկանում էին գտնել իրենց խնդիրների լուծումը։ Իսկ Հիշատակի երեկոյի ներկաների թիվը՝ 18 168 323, ցույց տվեց, որ նախքան այս համակարգի վերջը դեռ միլիոնավոր մարդիկ պետք է միանան մեզ ու կանչեն Եհովայի անունը։

Քանի դեռ Եհովան թույլ է տալիս, եկեք եռանդորեն շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը մեր տարածքում ապրող մարդկանց՝ օգտվելով ծառայության բոլոր ձևերից (Մատթ. 24։14; Մարկ. 13։10)։ Թող որ հռչակենք Եհովայի անունը և հայտնենք նրա նպատակները որքան հնարավոր է շատ մարդկանց՝ լինի դա տնետան ծառայության, փողոցի և ոչ պաշտոնական վկայության, նամակագրության, թե հեռախոսով քարոզելու միջոցով։

Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ Եհովան շուտով կսրբացնի իր անունը (Եզեկ. 36։23)։ Արագորեն մոտենում է այն օրը, երբ Աստված կլռեցնի իր անունը անարգողների ձայնը։ Ի՜նչ հիշարժան օր կլինի այդ օրը Եհովայի բոլոր հավատարիմ ծառաների համար, ովքեր հայտնի են դարձրել իրենց երկնային Հոր անունը և թիկունք են կանգնել նրա գերիշխանությանը։

Մեր հանդեպ ունեցած Եհովայի սերը ավելի վառ արտահայտվեց 2009 թ. «Արթո՛ւն մնացեք» մարզային և միջազգային համաժողովների ժամանակ։ Աստվածապետականության պատմության մեջ այս համաժողովները նշանակալից եղան, քանի որ մղեցին մեզ արթուն մնալու և սպասելու Եհովայի օրվան (Մարկ. 13։37; 1 Թեսաղ. 5։1, 2, 4)։

Իսկապես, Եհովան բարի է մեր հանդեպ. նա ուրախությամբ է լցնում մեր սրտերը, խոտառատ վայրերում է պառկեցնում մեզ և ջրառատ հանգստի վայրերն է մեզ տանում (Սաղ. 23։1, 2; 100։2, 5)։

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել քեզ, քանի դեռ զբաղված ես Թագավորության գործում։

Ջերմ քրիստոնեական սիրով

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը