Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/11 էջ 4–6
  • «Տիեզերքի ամենազորեղ մեխանիզմը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Տիեզերքի ամենազորեղ մեխանիզմը»
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Մանկան պես էի խոսում»
  • Փոխվում են դերերը
  • Պայքար բացասական դրևսորումների դեմ
  • Բարոյական հատկություններ
  • Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին
    2013 Արթնացե՛ք
  • Սովորեցրեք երեխային հնազանդվել
    2015 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 10/11 էջ 4–6

«Տիեզերքի ամենազորեղ մեխանիզմը»

ԵՐԵԽԱՅԻ ուղեղը անվանում են «տիեզերքի ամենազորեղ մեխանիզմ, որն ունակ է սովորելու»։ Եվ հիմնավոր պատճառ կա այսպես ասելու։ Լույս աշխարհ գալուն պես նորածինը պատրաստ է կլանելու շրջակա միջավայրի բոլոր պատկերները, հնչյունները և հույզերը։

Ավելին, նորածինը հետաքրքրված է նաև մարդկանցով՝ նրանց դեմքերով, ձայներով, հպումով։ Մի գրքում, որի հեղինակը Պենելոպե Լիչն է, գրված է. «Բազում ուսումնասիրություններ են արվել տեսողական այն պատկերների վերաբերյալ, որոնք ամենից շատ են հետաքրքրում նորածիններին, ինչպես նաև նրանց ուշադրությունը գրավող հնչյունների, հույզերի վերաբերյալ, որոնք նրանք ավելի շատ են ջանում կրկնօրինակել։ Եվ այս ամենը շատ հաճախ մանկիկը անմիջականորեն կստանա, եթե իրեն հոգ տանողը չափահաս անձնավորություն է» (Babyhood)։ Ուստի զարմանալի չէ, որ ծնողներն այդքան կարևոր դեր են խաղում երեխայի զարգացման հարցում։

«Մանկան պես էի խոսում»

Ծնողներին ու մանկաբույժներին ապշեցնում է այն, որ նորածինները ունակ են լսելով լեզու սովորելու։ Հետազոտողները պարզել են, որ մի քանի օրվա ընթացքում նորածինը ճանաչում է մոր ձայնը և տարբերում է այն անծանոթի ձայնից, շաբաթների ընթացքում նա կարող է տարբերել իր ծնողների մայրենի լեզուն օտարախոս մարդկանց լեզուներից, իսկ ամիսների ընթացքում նա կարող է տարբերել առանձին բառեր, ուստիև հասկանալ նորմալ խոսքի և անհասկանալի հնչյունների տարբերությունը։

Պողոս առաքյալը գրել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում» (1 Կորնթացիներ 13։11)։ Ինչպե՞ս է մանուկը խոսում։ Սովորաբար բլբլացնելով։ Բայց մի՞թե այդ բլբլոցները պարզապես անիմաստ հնչյուններ են։ Իհա՛րկե ոչ։ Բժիշկ Լիզ Էլիոտը իր գրքում նշում է, որ խոսքային հնչյունների արտասանումը «բարդ ունակություն է, որն իրականացվում է տասնյակ մկանների արագ համաձայնեցված գործունեության շնորհիվ, որոնք հսկում են շուրթերը, լեզուն, փափուկ քիմքը և ըմպանը»։ Նա ավելացնում է. «Թեև բլբլալը գուցե թվա, թե ուշադրություն գրավելու մի ձև է, բայց դա նաև շատ կարևոր կրկնողություն է, որպեսզի խոսելու ընթացքում բարդ շարժումներն ու մկանները համաձայնեցված գործեն» (What’s Going On in There?—How the Brain and Mind Develop in the First Five Years of Life)։

Հաճախ երեխայի բլբլոցին ծնողները նույնկերպ են արձագանքում՝ չափազանցված փաղաքշական խոսքեր օգտագործելով, և դա նույնպես նպաստում է մի շատ կարևոր ունակության զարգացմանը։ Չափազանցված փաղաքշական խոսքերը ոգևորում են մանկիկին և խրախուսում արձագանքելու։ Ու այս փոխադարձ շփումը մանկիկին սովորեցնում է հենց այն, ինչ ամփոփված է հաղորդակցություն ասվածի մեջ, մի ունակություն, որը նա կօգտագործի իր ողջ կյանքի ընթացքում։

Փոխվում են դերերը

Ծնողները մշտապես արձագանքում են իրենց նորածնի ամենօրյա կարիքներին. երեխան լացում է, և ահա մեկը, ով կերակրում է նրան, երեխան լացում է, և ահա մեկը, ով փոխում է նրա տակաշորերը, երեխան լացում է, և ահա մեկը, ով գրկում է նրան։ Նման հոգատարությունը և ուշադրությունը տեղին ու անհրաժեշտ են։ Հենց այսպես են ծնողները կատարում իրենց դերը որպես խնամատարներ (1 Թեսաղոնիկեցիներ 2։7)։

Երբ հաշվի ենք առնում վերը նշվածը, չենք զարմանում, որ երեխան մտածում է, թե ինքը տիեզերքի ամենակարևոր անձնավորությունն է, իսկ մեծ մարդիկ, մասնավորապես ծնողները իր կամակատարներն են։ Ինչ խոսք, նման տեսակետը ճիշտ չէ, բայց լիովին հասկանալի է։ Չմոռանանք, որ ավելի քան մեկ տարի երեխայի համար այդպիսի կյանքն է իրական եղել։ Նրա կարծիքով՝ ինքը մի կայսրության ղեկավար է, որտեղ կան հսկա մարդիկ, ովքեր հատուկ նշանակված են իրեն ծառայելու համար։ Ընտանեկան խորհրդատու Ջոն Ռոզմոնդը գրում է. «Երկու տարվա ընթացքում ծնողները իրենց մանկիկի համար ստեղծում են մի ֆանտաստիկ աշխարհ, սակայն տասնվեց տարի էլ պետք է հակառակը սովորեցնելու համար։ Եվ որքան էլ տարօրինակ է, ծնողի պարտականությունն է մղել մանկիկին հավատալու այդ ֆանտաստիկ աշխարհի գոյությանը, հետո զգուշորեն պայթեցնել այդ պղպջակը»։

Մոտ երկու տարեկանում պղպջակն իրոք պայթում է, քանի որ ծնողի դերը որպես խնամատար փոխվում է ուսուցչի։ Այժմ արդեն երեխան հասկանում է, որ ծնողները իր հրամանները կատարողներ չեն, հակառակը՝ ինքը պետք է հետևի նրանց հրահանգներին։ Այո՛, միապետական կայսրությունը տապալվում է, և երեխան այդքան էլ ուրախ չէ «իշխանափոխության» համար։ Հուսահատված՝ նա շարունակ փորձում է պահել իր իշխանությունը ծնողների վրա։ Ինչպե՞ս։

Պայքար բացասական դրևսորումների դեմ

Մոտ երկու տարեկանում շատ երեխաների մոտ վարքագծի կտրուկ փոփոխություն է նկատվում, հաճախ՝ բացասական դրսևորումներ։ Այս ընթացքը այնքան հուսահատեցնող է ծնողների համար, որ այն կոչում են «դժվար տարիք»։ Անսպասելիորեն երեխայի սիրած արտահայտությունը դառնում է «ո՛չ» կամ «չե՛մ ուզում»։ Իր հակասական զգացմունքների դեմ պայքարելիս երեխան ընկճվում է ու հիասթափվում թե՛ իրենից, թե՛ ծնողներից։ Մի կողմից՝ ուզում է հեռու լինել նրանցից, մյուս կողմից՝ ուզում է նրանց կողքին լինել։ Շփոթված ծնողների կարծիքով՝ շատ քիչ բան է հնարավոր կամ գրեթե ոչինչ հնարավոր չէ անել իրավիճակը շտկելու համար։ Ի՞նչ է կատարվում։

Տեսնենք, թե ինչ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում մանկիկի կյանքում։ Մինչ օրս նա ընդամենը նվնվում էր, և ծնողներն անմիջապես վազում էին իր մոտ։ Այժմ սկսում է հասկանալ, որ իր «իշխանությունը» ժամանակավոր էր և որոշ բաներ էլ իրենից է ակնկալվում։ Աստիճանաբար նա ավելի շատ է հասկանում, որ ինքը ենթարկվողի դերում է, այսինքն՝ պետք է հետևի աստվածաշնչյան հետևյալ պատվերին. «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում» (Կողոսացիներ 3։20)։

Այս դժվար տարիքում ծնողները պետք է վերահսկեն երեխային։ Եթե հաստատակամորեն, բայց սիրալիր կերպով անեն դա, ապա երեխան կհարմարվի իր նոր դերին, և այն, ինչ սովորի, կնախապատրաստի նրան չափահասության տանող տարբեր սքանչելի փուլերին։

Բարոյական հատկություններ

Կենդանիները, անգամ մարդու կողմից ստեղծված սարքերը կարող են ճանաչել բառերը և կրկնօրինակել։ Սակայն միայն մարդ արարածը կարող է մի պահ կանգ առնել և քննել իր արարքները։ Հետևաբար մոտ երկու կամ երեք տարեկանում երեխան կարող է զգալ, օրինակ, հպարտություն, ամոթ, շփոթություն, ունենալ մեղավորության զգացում։ Հենց այս ժամանակ էլ ձևավորվում են ապագա չափահաս անձնավորության բարոյական հատկությունները, մեկի, ով կարող է հաստատակամորեն անել այն, ինչ ճիշտ է, անգամ երբ ուրիշները սխալ են վարվում։

Իսկ այս ընթացքում ծնողները մեկ ուրիշ հրաշքի են ականատես լինում։ Իրենց երեխան հասկանում է ուրիշների զգացմունքները։ Երկու տարեկանում նա միայն ուրիշների կողքին էր խաղում, իսկ այժմ խաղում է նրանց հետ։ Նաև հասկանում է, թե երբ ծնողները լավ տրամադրություն ունեն ու գուցե փորձի ինչ-որ բանով ուրախացնել նրանց։ Հետևաբար նա ավելի հակված է լինում սովորելու։

Փաստորեն, երեք տարեկան երեխան սկսում է սովորել ճշտի ու սխալի, վատի ու լավի տարբերությունը։ Այո՛, սա հենց այն ժամանակն է, երբ ծնողները պետք է կրթեն իրենց երեխային՝ նպատակ ունենալով օգնել նրան դառնալու պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն։

[մեջբերում 5-րդ էջի վրա]

Մի քանի օրվա ընթացքում նորածինը ճանաչում է մոր ձայնը և տարբերում է այն անծանոթի ձայնից

[մեջբերում 6-րդ էջի վրա]

Երեք տարեկան երեխան սկսում է սովորել ճշտի ու սխալի, վատի ու լավի տարբերությունը

[շրջանակ 6-րդ էջի վրա]

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ

«Որոշ ծնողներ կարծում են, որ երեխայի վարքում անընդհատ բացասական դրսևորումներ են նկատվում, քանի որ իրենք որոշ սխալներ են թույլ տվել երեխայի ցանկությունները կատարելիս»,— գրում է Ջոն Ռոզմոնդը։ «Ծնողները մտածում են, որ եթե իրենք սխալ բան են արել, ինչի հետևանքով երեխան սկսել է կամակորություն անել, ապա դրան վերջ տալու համար պետք է անմիջապես քայլեր ձեռնարկեն։ Ուստի քիչ առաջ ասած «ո՛չ»-ը դառնում է «այո՛»։ Կամ էլ «փափուկ տեղին» հարվածելուց հետո նրանք երեխայի պահանջածից ավելին են անում, որպեսզի իրենց մեղավորության զգացումը լռեցնեն։ Այսպիսով երկու կողմերն էլ մտածում են, թե հաղթող են դուրս եկել։ Բացասական դրսևորումներն անհետանում են, ծնողները թեթևության զգացում են ունենում, իսկ երեխան, հասկանալով, որ նման պոռթկումները հաջողված մեթոդ են, ավելի հաճախ ու կատարելագործված ձևով է դրսևորում դրանք» (New Parent Power)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը