Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/12 էջ 23
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հարդարվել ծննդաբերությունից առաջ
  • Ակտիվ կենսակերպ, լավ առողջություն
  • Առողջ մայրեր, առողջ երեխաներ
    2010 Արթնացե՛ք
  • Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա
    Երիտասարդները հարցնում են
2012 Արթնացե՛ք
g 4/12 էջ 23

Դիտում ենք աշխարհը

«Երբ դեռ համակարգիչներ չկային, [բուսաբանների] համար գրեթե անհնար էր բոլոր գրականությունների մեջ փնտրտուքներ կատարել բույսի որևէ նոր տեսակին անուն տալու համար։ Այդ պատճառով առաջ եկան կրկնակի անուններ։ Այսօր պարզ է դարձել, որ այդ միլիոնավոր անուններից առնվազն 477601 հոմանիշներ են (ՍԱՅԵՆՍ, ԱՄՆ)։

«Չինաստանի բնակչության միայն 6 տոկոսն է իրեն երջանիկ համարում»։ Հարցվողների մոտ 39 տոկոսը կարծում է, որ «երջանկությանը նպաստող գլխավոր գործոնը հարստությունն է» («ՉԱՅՆԱ ԴԵՅԼԻ», ՉԻՆԱՍՏԱՆ)։

«Մի հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ Ռուսաստանի՝ հանցագործության վերաբերյալ վիճակագրական տվյալների մեծ մասը կեղծ է»։ Օրինապահ մարմիններին մեղադրում են այն բանում, որ նրանք «չափազանցված ձևով են ներկայացնում հանցագործությունների իրական պատկերը», և պնդում են, թե շատ հանցագործություններ են հայտնաբերել, մինչդեռ իրականում այդպես չէ (RIA NOVOSTI, ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

«Գերմանիայի մայրաքաղաք [Բեռլինի] յուրաքանչյուր երրորդ համալսարանի ուսանողները մտածում են, որ սեռական արարքները [որոնք ներառում են պոռնկություն և էրոտիկ պարեր] կրթության վարձը վճարելու միջոց են» («ՌԵՅԹԵՐ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԳԵՐՄԱՆԻԱ)։

Հարդարվել ծննդաբերությունից առաջ

Մեդիան մեծապես ազդում է այն բանի վրա, թե ինչպես մայրերը կհայտնեն իրենց երեխայի ծնվելու մասին լուրը։ Եթե նախկինում նրանց տատիկները հեռագրեր էին ուղարկում այդ լուրը հայտնելու համար, ապա «ժամանակակից մայրերը այս ուրախալի լուրը հայտնում են ինտերնետով»,— հաղորդում է ամերիկյան մի հեռուստաալիք։ Այնտեղ հաճախ տեղադրված են լինում մոր և նորածին երեխայի նկարները։ Այսօրվա երիտասարդ մայրերը, ովքեր անհանգստանում են իրենց արտաքին տեսքի համար, մինչև ծննդաբերելը հարդարվում են՝ շպարվում են, մանիկյուր և պեդիկյուր են անում։ «Ոմանք նույնիսկ հիվանդանոց են գնում վարսավիրի հետ»,— նշում է նույն հեռուստաալիքը։ Ինչո՞ւ։ Բոստոնի հիվանդանոցներից մեկի ծննդատան վարիչ Թոնի Գոլենը բացատրում է, որ նրանք ցանկանում են ծննդաբերության ժամանակ գեղեցիկ տեսք ունենալ։

Ակտիվ կենսակերպ, լավ առողջություն

Մասնագետները ասում են, որ աշխատանքի վայրում, դպրոցում կամ հեռուստացույցի առաջ երկար նստելը քրոնիկ հիվանդություններ է առաջացնում։ Մի թերթում նշվում է. «Նստած ժամանակ լիպոպրոտեին լիպազի (այն ֆերմենտը, որը հնարավորություն է տալիս մկաններին արյան շրջանառության մեջ առկա ճարպը այրելու) գործունեությունը կտրուկ նվազում է։ Ըստ այս թերթի տեղեկության՝ առողջ լինելու համար սիրտ-անոթային հիվանդությամբ տառապող մարդկանց համար նախատեսված վարժություններից ավելին է պետք անել։ «Մենք միշտ պետք է հետևենք, որ թեթև քաշ պահպանենք և ակտիվ կյանք վարենք, որպեսզի մեր օրգանիզմում նյութափոխանակությունը լավ կատարվի» (Vancouver Sun)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը