Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 էջ 193
  • Լավ օրինակ՝ Եզեկիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լավ օրինակ՝ Եզեկիա
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Նմանատիպ նյութեր
  • Նա ազատ ընտրության իրավունք է տալիս
    2010 Դիտարան
  • «Նա Եհովային կառչած մնաց»
    2012 Դիտարան
  • «Նա կառչած մնաց Եհովային»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 էջ 193

Լավ օրինակ՝ Եզեկիա

Եզեկիան՝ Հուդայի թագավորը, քսանհինգ տարեկանում կանգնեց երկընտրանքի առաջ։ Ինչպիսի՞ թագավոր նա կլիներ։ Թույլ կտա՞ր արդյոք, որ իր հոր՝ Աքազ թագավորի վատ օրինակը ազդեր իր վրա։ Աքազը մինչև մահ մնաց չզղջացող հավատուրաց։ Նա առաջ էր տանում կեղծ երկրպագությունը և նույնիսկ Եզեկիայի եղբայրներից մեկին այրեց հեթանոսական զոհասեղանի վրա (2 Տարեգրություն 28։1–4)։ Այնուամենայնիվ, Եզեկիան թույլ չտվեց, որ իր հոր կեղծավոր վարքը իրեն հետ պահեր Եհովային երկրպագելուց, ոչ էլ մտածեց, որ դատապարտված է կրկնելու իր հոր սխալները։ Փոխարենը՝ Եզեկիան «կառչած մնաց Եհովային» (2 Թագավորներ 18։6)։

Ծնողներդ քեզ ծաղրո՞ւմ են հավատիդ համար։ Ունե՞ն վատ սովորություններ։ Եթե այո, ապա մի՛ կրկնիր նրանց սխալները։ Եզեկիան թույլ չտվեց, որ իր ընտանիքի սարսափելի վիճակը ազդի իր վրա։ Նա նույնիսկ այնքան լավ թագավոր դարձավ, որ «Հուդայի ո՛չ նախորդ և ո՛չ էլ հաջորդ թագավորների մեջ նրա նմանը չեղավ» (2 Թագավորներ 18։5)։ Եզեկիայի պես՝ դու էլ կարող ես կյանքում հաջողություններ ունենալ՝ չնայած ընտանեկան հանգամանքներին։ Ինչպե՞ս։ Աստվածաշունչը հորդորում է. «Կառչած մնա Եհովային»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը