Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Նեեմիա 1 ։ 1–13 ։ 31
  • Նեեմիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նեեմիա
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Նեեմիա

ՆԵԵՄԻԱ

1 Աքալիայի որդի Նեեմիայի*+ խոսքերը:

Արտաքսերքսես թագավորի իշխանության 20-րդ տարում՝* քասղև* ամսին, ես Շուշանի*+ ամրոցում* էի: 2 Այդ ժամանակ Հանանին՝+ եղբայրներիցս մեկը, Հուդայից այլ մարդկանց հետ եկավ ինձ մոտ, ու ես նրանց հարցուփորձ արեցի Երուսաղեմի և գերությունից վերադարձած հրեաների մասին:+ 3 Նրանք ասացին. «Գերությունից վերադարձածները, որ հիմա ապրում են այնտեղ՝ Հուդայի մարզում, ողբալի ու ամոթալի վիճակում են:+ Երուսաղեմի պարիսպը քանդված է,+ դարպասներն էլ այրված են»:+

4 Դա լսելով՝ ես նստեցի ու սկսեցի լաց լինել: Օրեր շարունակ սուգ արեցի, ծոմ պահեցի+ և աղոթեցի երկնքի Աստծուն:* 5 Ես ասացի. «Ա՜խ, Եհո՜վա, երկնքի՜ Աստված, մե՜ծ ու պատկառելի՜ Աստված, որ պահում ես քո կապած ուխտը,* հավատարիմ սեր ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ:+ 6 Խնդրում եմ, ականջդ բաց պահիր, որ լսես ծառայիդ աղոթքը, որ ուղղում եմ քեզ այսօր, աչքերդ թող ուշադիր ինձ նայեն: Օր ու գիշեր+ աղոթում եմ քո ծառաների՝ իսրայելացիների համար և խոստովանում նրանց մեղքերը, որ գործեցին քո դեմ: Մենք մեղք ենք գործել՝ ես էլ, իմ ժողովուրդն էլ:*+ 7 Մենք իսկապես դատապարտելի բաներ ենք արել ու վիրավորել ենք քեզ՝+ չհնազանդվելով պատվիրաններիդ, կանոններիդ ու օրենքներիդ, որ տվել ես քո ծառա Մովսեսի միջոցով:+

8 Խնդրում եմ, հիշիր այն խոսքերը, որ ասել ես քո ծառա Մովսեսին. «Եթե իմ հանդեպ անհավատարիմ լինեք, ես ցիրուցան կանեմ ձեզ ժողովուրդների մեջ,+ 9 իսկ եթե վերադառնաք ինձ մոտ, պահեք իմ պատվիրաններն ու կատարեք դրանք, ապա եթե մինչև աշխարհի* ծայրն էլ ցրված լինեք, ես կհավաքեմ ձեզ+ այնտեղից ու կբերեմ այն վայրը, որն ընտրել եմ իմ անվան համար»:+ 10 Չէ՞ որ նրանք քո ծառաներն են՝ քո ժողովուրդը, որին ազատեցիր քո մեծ զորությամբ, քո հզոր ձեռքով:+ 11 Ա՜խ, Եհո՜վա, խնդրում եմ, ականջ դիր իմ աղոթքին և այն ծառաներիդ աղոթքին, ովքեր իրենց ողջ սրտով մեծարում են քո անունը:* Խնդրում եմ, այսօր հաջողություն տուր ծառայիդ, և թող թագավորը բարեհաճ* լինի իմ հանդեպ»:+

Այդ ժամանակ ես թագավորի գինեմատույցն էի:*+

2 Արտաքսերքսես*+ թագավորի իշխանության 20-րդ տարին էր՝+ նիսան* ամիսը: Թագավորի համար գինի բերվեց, և ես սովորականի պես վերցրի այն ու տվեցի նրան:+ Մինչ այդ երբեք մռայլ չէի եղել նրա ներկայությամբ: 2 Թագավորը հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես այդպես մռայլվել: Դու հիվանդ չես, ուրեմն հաստատ ինչ-որ բան մտատանջում է քեզ»: Դա լսելով՝ շատ վախեցա:

3 Ես ասացի թագավորին. «Թող թագավորը երկար կյանք ունենա: Ինչպե՞ս չմռայլվեմ, երբ այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախնիները, ավերակ է, դարպասներն էլ հրկիզված են»:+ 4 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է քո խնդրանքը»: Ես իսկույն աղոթեցի երկնքի Աստծուն:+ 5 Ապա ասացի թագավորին. «Եթե թագավորը կամենում է, ու եթե ծառադ ունի քո բարեհաճությունը, ինձ ուղարկիր Հուդայի այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախնիները, որ վերակառուցեմ այն»:+ 6 Այդ ժամանակ թագավորը, որ նստած էր թագուհու հետ, հարցրեց. «Ինչքա՞ն կտևի քո ճամփորդությունը, ու ե՞րբ կվերադառնաս»: Այդպիսով հասկացա, որ թագավորը համաձայն է, որ գնամ,+ ու ես նրան հայտնեցի, թե երբ կվերադառնամ:+

7 Ապա ասացի. «Եթե թագավորը կամենում է, թող Անդրգետքի*+ կառավարիչներին հասցեագրված նամակներ տրվեն ինձ, որ նրանք թույլ տան՝ ապահով անցնեմ իրենց տարածքով, մինչև որ հասնեմ Հուդա, 8 մի նամակ էլ՝ ուղղված Թագավորական պուրակի* պահապան Ասափին, որ նա ինձ գերաններ տա տաճարին կից Միջնաբերդի+ դարպասների, քաղաքի պարսպի+ և այն տան համար, որտեղ ապրելու եմ»: Թագավորը տվեց ինձ այդ նամակները,+ քանի որ իմ Աստվածն աջակցում էր ինձ:*+

9 Հասնելով Անդրգետքի կառավարիչների մոտ՝ նրանց հանձնեցի թագավորի նամակները: Թագավորը նաև զորապետներ ու հեծելազոր էր ուղարկել ինձ ուղեկցելու համար: 10 Երբ օրոնացի Սանաբաղատը+ և ամմոնացի+ պաշտոնյա* Տուբիան+ լսեցին այս ամենի մասին, նրանց բոլորովին դուր չեկավ, որ մարդ է եկել ինչ-որ բան անելու Իսրայելի ժողովրդի բարօրության համար:

11 Վերջապես հասա Երուսաղեմ: Երեք օր անց 12 գիշերով վեր կացա, ինձ հետ վերցրի մի քանի հոգու, բայց ոչ ոքի չասացի, թե ինչ է իմ Աստվածը մղել ինձ* անելու Երուսաղեմի համար: Միայն ես էի կենդանի հեծնել, մյուսները ոտքով էին: 13 Այդ գիշեր Հովտի դարպասով+ դուրս եկա քաղաքից և անցնելով Մեծ օձի աղբյուրի* մոտով՝ գնացի դեպի Մոխրակույտի դարպասը:*+ Ես զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպն ու հրկիզված դարպասները:+ 14 Ապա գնացի դեպի Աղբյուրի դարպասը+ և Թագավորի ավազանը: Այդտեղից այն կողմ իմ հեծած կենդանու համար անցնելու տեղ չկար: 15 Այդուհանդերձ, այդ գիշեր շարունակեցի զննել պարիսպը՝ գետահովտով*+ դեպի վեր բարձրանալով, հետո շրջվեցի, հետ եկա ու Հովտի դարպասով մտա քաղաք: Ապա վերադարձա տուն:

16 Փոխկառավարիչները+ չգիտեին, թե ուր էի գնացել և ինչ էի արել. ես դեռ ոչինչ չէի ասել հրեաներին՝ քահանաներին, իշխանավորներին, փոխկառավարիչներին և մյուսներին, ովքեր պետք է ներգրավվեին վերակառուցման աշխատանքների մեջ: 17 Ի վերջո նրանց ասացի. «Դուք տեսնում եք, թե ինչ ողբալի դրության մեջ ենք. Երուսաղեմն ավերված է, դարպասները հրկիզված են: Եկեք վերականգնենք Երուսաղեմի պարիսպը, որ դուրս գանք այս ամոթալի վիճակից»: 18 Եվ նրանց պատմեցի, թե ինչպես է իմ Աստվածն օգնել ինձ,+ և թե ինչ է ասել թագավորը:+ Նրանք էլ ասացին. «Եկեք գործի անցնենք ու կառուցենք»: Եվ միմյանց քաջալերելով՝ սկսեցին նախապատրաստվել այդ լավ գործին:+

19 Երբ օրոնացի Սանաբաղատը, ամմոնացի+ պաշտոնյա Տուբիան+ և արաբացի+ Գեսամը լսեցին այդ մասին, եկան ու սկսեցին ծաղրել մեզ:+ Նրանք արհամարհանքով ասացին. «Այս ի՞նչ եք անում: Պատրաստվում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»:+ 20 Ի պատասխան՝ ես ասացի. «Մենք՝ Աստծու ծառաներս, պատրաստվում ենք կառուցել պարիսպը: Երկնքի Աստվածը ինքը հաջողություն կտա մեզ:+ Իսկ դուք Երուսաղեմում ո՛չ բաժին ունեք, ո՛չ որևէ բանի հավակնելու իրավունք և ո՛չ էլ այս քաղաքի պատմության մեջ հիշատակվելու արժանի բան եք արել»:+

3 Քահանայապետ Ելիասիբը+ և նրա ծառայակից քահանաները սկսեցին վերակառուցել Ոչխարների դարպասի+ մուտքը: Նրանք այն նվիրեցին Աստծուն*+ ու տեղադրեցին դռները: Նրանք Աստծուն նվիրեցին պարսպի այն հատվածը, որ ձգվում էր այդ մուտքից մինչև Մեա աշտարակը,+ այնտեղից էլ՝ մինչև Անանայելի աշտարակը:+ 2 Հաջորդ կառուցողները Երիքովի+ տղամարդիկ էին, իսկ նրանց հաջորդում էր Իմրիի որդի Զաքուրը:

3 Ձկների դարպասի+ մուտքը վերակառուցում էին Հասենաայի որդիները: Նրանք տեղադրեցին գերաններից+ պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով:* 4 Հաջորդ վերանորոգողը Ուրիայի որդի Մերամոթն էր՝+ Ակկուսի թոռը: Նրան հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը՝+ Մասիզեբելի թոռը, նրան էլ՝ Բաանայի որդի Սադոկը: 5 Հաջորդ վերանորոգողները թեկուեցիներն էին,+ բայց նրանց անվանի մարդիկ իրենց պատվից ցածր համարեցին ծառայել* իրենց վերակացուների վերահսկողության ներքո:

6 Փասեի որդի Հոիադան և Բոսոդիայի որդի Մեսուլամը վերանորոգում էին Հին քաղաքի դարպասի+ մուտքը: Նրանք տեղադրեցին գերաններից պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով: 7 Հաջորդ վերանորոգողները գաբաոնացի Մելատիան և մերոնոթացի Հադոնն էին՝ Գաբաոնի+ ու Մասփայի+ բնակիչները, որոնք Անդրգետքի*+ կառավարչի ենթակայության տակ էին: 8 Հաջորդ վերանորոգողը Հարհայիայի որդի Օզիելն էր՝ ոսկերիչներից մեկը, իսկ նրան հաջորդում էր Հանանիան, որը քսուք* պատրաստողներից էր: Նրանք սալահատակեցին Երուսաղեմը մինչև Լայն պարիսպը:+ 9 Հաջորդ վերանորոգողը Հուրի որդի Ռաֆայիան էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը: 10 Նրան հաջորդում էր Հարումաֆի որդի Հեդայիան, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը, նրան էլ հաջորդում էր Ասաբանիայի որդի Քետտուսը:

11 Հարիմի որդի+ Մելքիան և Փաաթ-Մովաբի որդի+ Ասուբը վերանորոգում էին մեկ ուրիշ հատված, ինչպես նաև Փռերի աշտարակը:+ 12 Հաջորդ վերանորոգողը Ալոեսի որդի Սեղումն էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը՝ իր աղջիկների հետ:

13 Հովտի դարպասի+ մուտքը վերանորոգում էին Անոնն ու Զանոայի+ բնակիչները: Նրանք վերակառուցեցին այն և տեղադրեցին դռները իրենց փականներով ու նիգերով: Նրանք վերանորոգեցին նաև պարսպի՝ 1 000 կանգուն* երկարության մի հատված՝ մինչև Մոխրակույտի դարպասը:+ 14 Մոխրակույտի դարպասի մուտքը վերանորոգում էր Ռեքաբի որդի Մելքիան, որը Բեթ-Աքարմայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, տեղադրեց դրա դռներն իրենց փականներով ու նիգերով:

15 Աղբյուրի դարպասի+ մուտքը վերանորոգում էր Քոլոզեի որդի Սելլունը, որը Մասփայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, դրա տանիքը և տեղադրեց դռներն իրենց փականներով ու նիգերով: Սելլունը նաև վերանորոգում էր Ջրանցքի ավազանի+ պարիսպը, որը գտնվում է Թագավորի պարտեզի մոտ+ և ձգվում է մինչև Դավթի քաղաքից+ իջնող Աստիճանները:+

16 Հաջորդը Ազբուքի որդի Նեեմիան էր՝ Բեթսուրի+ շրջանի կես մասի իշխանը. նա վերանորոգում էր պարիսպը Դավթի արքունական գերեզմանոցի+ դիմացի հատվածից մինչև արհեստական ջրավազանը+ և մինչև Զորավորների տունը:

17 Հաջորդը ղևտացիներն էին՝ Բանիի որդի Ռեումը, որին հաջորդում էր Ասաբիան՝ Կեիլայի+ շրջանի կես մասի իշխանը՝ որպես իր շրջանի ներկայացուցիչ: 18 Հաջորդ վերանորոգողները մյուս ղևտացիներն էին, որոնք աշխատում էին Ենադադի որդի Բավայիի՝ Կեիլայի շրջանի մյուս մասի իշխանի վերահսկողության ներքո:

19 Հաջորդը Հեսուայի որդի+ Եզերն էր՝ Մասփայի իշխանը, որը վերանորոգում էր պարսպի մեկ ուրիշ հատված. այդ հատվածը զառիվեր ճանապարհի դիմացն է, որը տանում է դեպի Որմնանեցուկի*+ մոտ գտնվող Զինանոցը:

20 Հաջորդը Զաբբայի+ որդի Բարուքն էր, որը, եռանդագին աշխատելով, վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Որմնանեցուկից մինչև քահանայապետ Ելիասիբի+ տան շեմը:

21 Հաջորդը Ակկուսի թոռ Մերամոթն էր՝+ Ուրիայի որդին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ելիասիբի տան շեմից մինչև տան վերջնամասը:

22 Հաջորդ վերանորոգողները Հորդանանի շրջանում*+ բնակվող քահանաներն էին: 23 Նրանց հաջորդում էին Բենիամինն ու Ասուբը, որոնք վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որն իրենց տան դիմացն էր: Հաջորդն էլ Անանիայի թոռ Ազարիան էր՝ Մաասիայի որդին, որը վերանորոգում էր իր տան մոտ գտնվող հատվածը: 24 Նրան հաջորդում էր Ենադադի որդի Բանուին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ազարիայի տնից մինչև Որմնանեցուկը+ և այնտեղից՝ մինչև պարսպի անկյունային մասը:

25 Հաջորդը Ուզայի որդի Փալալն էր. նա վերանորոգում էր այն հատվածը, որը գտնվում է Որմնանեցուկի և Թագավորի տնից*+ վեր խոյացող աշտարակի դիմաց՝ վերին աշտարակի, որ հարակից է Պահակախմբի բակին:+ Իսկ հաջորդ վերանորոգողը Փարոսի որդի+ Փադայիան էր:

26 Տաճարի սպասավորները՝*+ Օֆելում+ բնակվողները, վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որը ձգվում է մինչև արևելյան կողմում գտնվող Ջրի դարպասը+ և այնտեղից՝ մինչև դուրս ցցված աշտարակը:

27 Հաջորդ հատվածը՝ դուրս ցցված մեծ աշտարակից մինչև Օֆելի պատը, վերանորոգում էին թեկուեցիները:+

28 Ձիերի դարպասից+ վեր՝ պարիսպը վերանորոգում էին քահանաները՝ յուրաքանչյուրն իր տան դիմաց գտնվող հատվածը:

29 Հաջորդը Եմմերի որդի Սադոկն+ էր, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը:

Նրան հաջորդում էր Սեքենիայի որդի Սեմայիան՝ Արևելյան դարպասի+ պահապանը:

30 Հաջորդ հատվածը վերանորոգում էին Սելեմիայի որդի Հանանիան և Սելեֆի վեցերորդ որդի Անոնը:

Նրանց հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը,+ որը վերանորոգում էր իր տան* դիմաց գտնվող հատվածը:

31 Հաջորդը ոսկերիչների համքարության անդամ Մելքիան էր. նա վերանորոգում էր պարսպի մեկ այլ հատված՝ մինչև տաճարի սպասավորների+ և առևտրականների տունը, որը գտնվում է Զննության դարպասի դիմաց, և այնտեղից՝ մինչև անկյունի վերնասենյակը:

32 Իսկ անկյունի վերնասենյակի և Ոչխարների դարպասի+ միջև ընկած հատվածը վերանորոգում էին ոսկերիչներն ու առևտրականները:

4 Երբ Սանաբաղատը+ լսեց, որ մենք վերակառուցում ենք պարիսպը, շատ բարկացավ ու սրտնեղեց: Նա սկսեց ծաղրել մեզ 2 և իր համախոհների ու Սամարիայի զորքի առաջ ասաց. «Ի՞նչ են անում այդ թշվառ հրեաները: Մի՞թե կարծում են, թե ինքնուրույն գլուխ կհանեն այդ գործից: Չլինի՞ զոհեր են մատուցելու: Ուզում են մի օրում վերջացնե՞լ: Ի՞նչ է, նորից շո՞ւնչ են տալու այդ փլատակների խանձված քարերին»:+

3 Իսկ ամմոնացի+ Տուբիան,+ որ կանգնած էր նրա կողքին, ասաց. «Դրանց շինած պարիսպն ի՞նչ պիտի լինի. մի աղվես էլ անցնի վրայով, փուլ կգա»:

4 Ուստի ես աղոթեցի. «Ո՜վ մեր Աստված, լսիր, թե ինչպես են մեզ անարգում:+ Թող նրանց անարգանքն իրենց գլխին գա,+ իրենց թշնամիների ձեռքը հանձնիր նրանց, որ գերի տարվեն: 5 Աչք մի՛ փակիր նրանց հանցանքի վրա ու մի՛ ջնջիր նրանց մեղքը:+ Չէ՞ որ տեսնում ես, որ նրանք անարգում են մեզ՝ կառուցողներիս»:

6 Մենք շարունակեցինք կառուցել, փակեցինք պարսպի բոլոր բաց տեղերը և կիսով չափ բարձրացրինք այն: Եվ ժողովուրդը եռանդով շարունակեց աշխատանքը:

7 Երբ Սանաբաղատը, Տուբիան,+ արաբացիները,+ ամմոնացիներն ու ազոտոսցիները+ լսեցին, որ Երուսաղեմի պարսպի վերանորոգման աշխատանքները առաջ են գնում, և որ բաց հատվածները վերականգնվում են, խիստ բարկացան: 8 Նրանք դավադրություն կազմակերպեցին, որ գան ու կռվեն Երուսաղեմի դեմ և խաթարեն քաղաքի անդորրը: 9 Մենք աղոթեցինք մեր Աստծուն և պահապաններ կարգեցինք, որ գիշեր-ցերեկ պաշտպանեն մեզ նրանցից:

10 Սակայն Հուդայի բնակիչները շարունակ ասում էին. «Աշխատողներն* արդեն ուժասպառ են եղել, բայց դեռ այնքան շատ փլատակ կա մաքրելու: Մենք երբեք չենք կարողանա կառուցել այս պարիսպը»:

11 Մեր հակառակորդներն էլ ասում էին. «Մինչև նրանք գլխի ընկնեն, աննկատ նրանց մեջ կմտնենք, նրանց կսպանենք ու կկանգնեցնենք գործը»:

12 Երբ նրանց մոտ բնակվող հրեաները գալիս էին մեր քաղաք, ամեն անգամ* ասում էին. «Թշնամիները բոլոր կողմերից կհարձակվեն մեզ վրա»:

13 Ուստի ես պահապաններ կանգնեցրի պարսպի մոտ՝ ցածրադիր, բաց տեղերում: Նրանց նշանակեցի տոհմ առ տոհմ, որ իրենց սրերը, նիզակներն ու աղեղները ձեռքներին՝ պահպանություն անեն: 14 Տեսնելով, որ մարդիկ վախենում են՝ իշխանավորներին,+ փոխկառավարիչներին ու մյուս մարդկանց անմիջապես ասացի. «Նրանցից մի՛ վախեցեք:+ Հիշե՛ք, որ Եհովան մեծ ու ահազդու է,+ և կռվե՛ք հանուն ձեր եղբայրների, որդիների, աղջիկների ու կանանց, պաշտպանե՛ք ձեր տները»:

15 Մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք իրենց ծրագրերի մասին, և հասկացան, որ ճշմարիտ Աստված խափանել է իրենց մտադրությունը: Իսկ մենք բոլորս վերադարձանք մեր շինարարության գործին: 16 Այդ օրվանից իմ մարդկանց կեսը աշխատում էր,+ մյուս կեսն էլ հսկում էր՝ նիզակներով, վահաններով, աղեղներով ու զրահներով սպառազինված: Իսկ իշխանները+ թիկունքից էին աջակցում հրեաներին,* 17 որոնք կառուցում էին պարիսպը: Բեռնակիրները մի ձեռքով բեռն էին տեղափոխում, մյուսով զենքն էին պահում: 18 Բոլոր շինարարներն էլ գործ անելիս գոտկատեղին սուր էին կրում: Իմ կողքին միշտ կանգնած էր եղջերափող+ փչողը, որ ազդարարեր վտանգի մասին:

19 Ես ասացի իշխանավորներին, փոխկառավարիչներին ու մնացած ժողովրդին. «Աշխատանքը մեծ է ու ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա՝ իրարից հեռու: 20 Ուստի երբ լսեք եղջերափողի ձայնը, հավաքվեք այնտեղ, որտեղ ես եմ: Մեր Աստված կպատերազմի մեզ համար»:+

21 Այդպիսով՝ մեր մի մասը աշխատում էր, իսկ մյուս մասը, նիզակները ձեռքներին, հսկում էր լուսաբացից մինչև ուշ երեկո՝ մինչև աստղերի երևալը: 22 Ես ասացի ժողովրդին. «Թող տղամարդիկ՝ ամեն մեկն իր սպասավորի հետ, գիշերը մնան Երուսաղեմում. գիշերը հերթափոխով պահպանություն կանեն, իսկ ցերեկը կաշխատեն»: 23 Ուստի ո՛չ ես, ո՛չ ազգակիցներս, ո՛չ օգնականներս,*+ ո՛չ էլ ինձ ուղեկցող թիկնապահները չէինք հանում մեր շորերը ու զենքը ձեռքներիս* էինք պահում:

5 Սակայն ժողովուրդը՝ տղամարդիկ ու իրենց կանայք, բողոքի մեծ աղաղակ բարձրացրին իրենց հրեա եղբայրների դեմ:+ 2 Ոմանք ասում էին. «Մենք շատվոր ենք՝ շատ որդիներ ու աղջիկներ ունենք. մեզ հացահատիկ է պետք, որ ուտելու բան ունենանք ու չմեռնենք»: 3 Ուրիշներն էլ ասում էին. «Մեր արտերը, խաղողի այգիներն ու տները գրավ ենք դնում, որ հացահատիկ ձեռք բերենք սովից փրկվելու համար»: 4 Կային մարդիկ էլ, որ ասում էին. «Մեր արտերն ու խաղողի այգիները տվել ենք, որ պարտքով փող վերցնենք ու թագավորի տուրքը վճարենք:+ 5 Մենք նույն միսն ու արյունն ենք, ինչ մեր եղբայրները, մեր երեխաներն էլ նրանց երեխաներից ոչնչով պակաս չեն, մինչդեռ մենք ստիպված ենք մեր տղաներին ու աղջիկներին ստրկության հանձնել, և մեր աղջիկներից մի քանիսն արդեն ստրկության մեջ են:+ Իսկ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ մեր արտերն ու խաղողի այգիները ուրիշների ձեռքին են»:

6 Մարդկանց բողոքի աղաղակն ու խոսքերը լսելով՝ ես մեծ զայրույթով լցվեցի: 7 Խնդիրը ծանրութեթև անելուց հետո իշխանավորներին ու փոխկառավարիչներին նախատեցի՝ ասելով. «Դուք բոլորդ տոկոս եք վերցնում ձեր իսկ եղբայրներից»:*+

Ապա մեծ ժողով արեցի այդ հարցը լուծելու համար: 8 Ես ասացի. «Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որ հետ գնենք մեր հրեա եղբայրներին, որոնք ծախվել էին ուրիշ ազգերի: Եվ հիմա դո՞ւք եք վաճառում ձեր իսկ եղբայրներին,+ որ մենք ձեզնից հետ գնենք նրանց»: Նրանք ոչինչ չկարողացան պատասխանել: 9 Ես շարունակեցի. «Դուք լավ բան չեք անում: Չէ՞ որ պետք է ամեն ինչում աստվածավախությամբ* վարվեք,+ որ մյուս ազգերը՝ մեր թշնամիները, չկարողանան վատաբանել մեզ: 10 Ես, եղբայրներս ու օգնականներս* առանց տոկոսի ենք պարտքով փող ու հացահատիկ տալիս մեր հրեա եղբայրներին: Խնդրում եմ, եկեք վերջ տանք տոկոսով պարտք տալուն:+ 11 Խնդրում եմ, հենց այսօր վերադարձրեք նրանց արտերը,+ խաղողի ու ձիթենու այգիները և տները, ինչպես նաև փողի, հացահատիկի, գինու և յուղի մեկ հարյուրերորդ մասը,* որը նրանցից որպես տոկոս եք գանձել»:

12 Նրանք էլ ասացին. «Մենք այդ ամենը նրանց կվերադարձնենք և ոչինչ չենք պահանջի նրանցից: Ճիշտ քո ասածով կանենք»: Ուստի ես կանչեցի քահանաներին ու նրանց առաջ այդ մարդկանց երդվել տվեցի, որ կպահեն իրենց խոստումը: 13 Ես նաև թափ տվեցի հագուստիս գրպանն* ու ասացի. «Թող ճշմարիտ Աստված նույն ձևով թափ տա այս խոստումը չպահող յուրաքանչյուր մարդու՝ զրկելով նրան տնից և ունեցվածքից: Թող այդ մարդն այդպես թափ տրվի ու դատարկաձեռն մնա»: Ի պատասխան՝ ամբողջ ժողովն ասաց՝ «Ամե՛ն»,* և սկսեց գովաբանել Եհովային: Ժողովուրդը պահեց իր խոստումը:

14 Բացի այդ՝ այն օրվանից, երբ Արտաքսերքսես* թագավորն+ ինձ Հուդայի երկրում կառավարիչ+ նշանակեց, ես ու եղբայրներս 12 տարի շարունակ, այսինքն՝ թագավորի իշխանության 20-րդ տարուց+ մինչև 32-րդ տարին,+ ժողովրդից չվերցրինք կառավարչին հասանելիք ուտելիքի բաժինը:+ 15 Իսկ ինձնից առաջ եղած կառավարիչները բեռ էին դարձել ժողովրդի համար և նրանցից օրական 40 սիկղ* արծաթ էին վերցնում հացի ու գինու համար: Նրանց օգնականներն էլ էին հարստահարում ժողովրդին: Իսկ ես այդպես չէի վարվում,+ քանի որ աստվածավախ եմ:+

16 Ավելին՝ ես մասնակցում էի պարսպի շինարարությանը, և իմ բոլոր օգնականներն էլ էին աշխատում այնտեղ. մենք մի արտ անգամ ձեռք չբերեցինք՝+ օգտվելով որևէ մեկի ծանր վիճակից: 17 Իմ սեղանից 150 մարդ էր օգտվում՝ փոխկառավարիչներ և այլ հրեաներ՝ չհաշված շրջակա ազգերից մեզ այցելող տարբեր մարդիկ: 18 Իմ պատվերով* ամեն օր պատրաստվում էր մեկ ցուլ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, իսկ տասը օրը մեկ առատությամբ ամեն տեսակ գինի էր մատուցվում: Չնայած դրան՝ ժողովրդից չէի պահանջում կառավարչին հասանելիք ուտելիքի բաժինը, քանի որ նրանց բեռն արդեն իսկ ծանր էր: 19 Ո՜վ իմ Աստված, հիշիր այս ժողովրդի համար իմ բոլոր արածները և օրհնիր ինձ:*+

6 Երբ Սանաբաղատին, Տուբիային,+ արաբացի+ Գեսամին ու մեր մյուս թշնամիներին տեղեկացրին, որ պարիսպը վերականգնել ենք,*+ և որ բաց տեղ չի մնացել (թեև այդ պահի դրությամբ մուտքերի դռները դեռ չէին տեղադրվել),+ 2 Սանաբաղատն ու Գեսամն իսկույն մարդ ուղարկեցին ինձ մոտ և այս խոսքերը հաղորդեցին. «Եկ ժամ պայմանավորվենք ու հանդիպենք Օնո+ հարթավայրի գյուղերից մեկում»: Սակայն նրանք մտադրվել էին վնաս հասցնել ինձ: 3 Ես պատգամաբերներ ուղարկեցի, որ նրանց հաղորդեն իմ այս խոսքերը. «Ես կարևոր* գործով եմ զբաղված, չեմ կարող գալ: Եթե թողնեմ գամ, գործը կկանգնի»: 4 Նրանք չորս անգամ նույն հարցով մարդ ուղարկեցին ինձ մոտ, բայց ամեն անգամ նույն պատասխանը տվեցի:

5 Սանաբաղատը նույն հարցով հինգերորդ անգամ իր սպասավորին ուղարկեց ինձ մոտ, հետն էլ՝ մի բաց նամակ: 6 Դրա մեջ հետևյալն էր գրված. «Շրջակա ազգերի մեջ լուրեր են պտտվում, և Գեսամն+ էլ է ասում, որ դու և մյուս հրեաները մտադիր եք ապստամբել:+ Հենց դրա համար էլ կառուցում եք պարիսպը: Ըստ այդ լուրերի՝ դու պատրաստվում ես նրանց թագավորը դառնալ: 7 Նաև մարգարեներ ես նշանակել, որ ամբողջ Երուսաղեմում քո մասին հայտարարեն. «Հուդայում արդեն թագավոր կա»: Այդ ամենը կհասնի թագավորի ականջին: Ուստի արի, որ խորհրդակցենք և լուծում տանք այդ հարցին»:

8 Սակայն ես նրան այսպիսի պատասխան ուղարկեցի. «Քո ասածներից ոչ մեկը ճիշտ չէ: Դու ինքդ ես հորինել դրանք»: 9 Այդ բոլոր մարդիկ փորձում էին վախեցնել մեզ՝ մտածելով, որ թևաթափ կլինենք և գործը ավարտին չենք հասցնի:+ Բայց դու, ո՜վ Աստված, զորացրու ձեռքերս:+

10 Դալայիայի որդի Սեմայիան՝ Մետաբելի թոռը, փակվել էր իր տանը: Ես գնացի նրա մոտ, և նա ասաց. «Արի պայմանավորվենք ու հանդիպենք ճշմարիտ Աստծու տանը՝ տաճարում, և փակենք տաճարի դռները, քանի որ գալու են՝ քեզ սպանեն: Գիշերով են գալու»: 11 Բայց ես ասացի. «Ես՝ կառավարիչ մարդ, ինչպե՞ս կարող եմ փախչել: Բացի այդ՝ ես ո՞վ եմ, որ մտնեմ տաճար. չէ՞ որ դրա համար մահապատժի կենթարկվեմ:+ Ես չե՛մ մտնի այնտեղ»: 12 Հետո հասկացա, որ Աստված չէր ուղարկել այդ մարգարեին, այլ Տուբիան ու Սանաբաղատն+ էին վարձել նրան, որ խաբի ինձ. 13 վարձել էին, որ վախեցնի ինձ ու մեղքի դրդի, որ ինձ հեղինակազրկելու հիմքեր ունենան և վարկաբեկեն:

14 Ո՜վ իմ Աստված, հիշիր Տուբիայի+ ու Սանաբաղատի բոլոր արարքները և մարգարեուհի Նովադիայի ու մյուս մարգարեների արածները, ովքեր անընդհատ փորձում էին վախեցնել ինձ:

15 Եվ այսպես՝ իլուլ* ամսի 25-ին պարսպի շինարարությունն ավարտվեց. այն տևեց 52 օր:

16 Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին այդ մասին, և մեր շրջակա բոլոր ազգերի մարդիկ տեսան դա, ամոթով մնացին.*+ նրանք հասկացան, որ այդ գործը մեր Աստծու օգնությամբ արվեց: 17 Այդ ողջ ընթացքում Հուդայի իշխանավորները+ անընդհատ նամակագրության մեջ էին Տուբիայի հետ: 18 Հուդայում շատերը նրան հավատարմության երդում էին տվել, որովհետև նա Արահի որդի+ Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հովհանանը ամուսնացած էր Բարաքիայի որդի Մեսուլամի+ աղջկա հետ: 19 Ինձ մոտ նրա մասին միշտ լավ բաներ էին ասում, իմ ասածներն էլ նրան էին հայտնում: Իսկ Տուբիան նամակներ էր ուղարկում, որ վախեցներ ինձ:+

7 Պարիսպը վերականգնելուց+ հետո տեղադրեցինք* դռները:+ Այնուհետև նշանակվեցին դռնապանները,+ երգիչներն+ ու ղևտացիները,+ որ կատարեն իրենց պարտականությունները: 2 Երուսաղեմի ղեկավար նշանակեցի իմ եղբայր Հանանիին,+ ինչպես նաև Միջնաբերդի+ կառավարիչ Հանանիային, քանի որ նա շատ վստահելի մարդ էր և ճշմարիտ Աստծու հանդեպ ավելի մեծ վախ ուներ,+ քան շատ-շատերը: 3 Ես ասացի նրանց. «Երուսաղեմի դարպասները չպետք է բացվեն մինչև կեսօրվա տապը: Դռնապանները երեկոյան՝ նախքան իրենց հերթափոխը հանձնելը, պետք է փակեն դրանք ու կողպեն: Բացի այդ՝ Երուսաղեմի բնակիչներից պետք է պահապաններ կարգվեն, ոմանք՝ պահակակետերում, մյուսները՝ իրենց տների դիմաց»: 4 Քաղաքը մեծ ու ընդարձակ էր, բայց քիչ մարդ էր ապրում այնտեղ,+ և տները դեռ չէին վերակառուցվել:

5 Իմ Աստվածն ինձ միտք տվեց, որ հավաքեմ իշխանավորներին, փոխկառավարիչներին ու ժողովրդին և տոհմ առ տոհմ+ ցուցակագրեմ նրանց: Ես գտա այն մատյանը, որում ցուցակագրված էին սկզբում եկածները: Այնտեղ կար հետևյալ տեղեկությունը:

6 Սրանք են մարզի* բնակիչները, որոնք վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը գերի էր տարել հրեաներին:+ Այդ մարդիկ վերադարձան Երուսաղեմ և Հուդա, ամեն մեկը՝ իր քաղաք:+ 7 Նրանք եկան Զորաբաբելի,+ Հեսուայի,+ Նեեմիայի, Ազարիայի,* Ռաամիայի,* Նաեմանիի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարաթի,* Բագուեի, Նեումի* և Բաանահի առաջնորդության ներքո:

Ահա թե որքան էր վերադարձած իսրայելացի տղամարդկանց թիվը.+ 8 Փարոսի որդիները* 2 172 հոգի էին, 9 Սափատիայի որդիները՝ 372, 10 Արահի որդիները՝+ 652, 11 Փաաթ-Մովաբից սերած+ Հեսուայի և Հովաբի որդիները՝+ 2 818, 12 Էլամի որդիները՝+ 1 254, 13 Զաթուի որդիները՝ 845, 14 Զաքքայի որդիները՝ 760, 15 Բանուիի որդիները՝ 648, 16 Բեբայիի որդիները՝ 628, 17 Ազգադի որդիները՝ 2 322, 18 Ադոնիկամի որդիները՝ 667, 19 Բագուեի որդիները՝ 2 067, 20 Ադինի որդիները՝ 655, 21 Եզեկիայից սերած Ատերի* որդիները՝ 98, 22 Հասումի որդիները՝ 328, 23 Բեսեեի որդիները՝ 324, 24 Արիֆի որդիները՝ 112, 25 Գաբաոնի բնակիչները՝*+ 95, 26 Բեթլեհեմի և Նետոֆայի բնակիչները՝ 188, 27 Անաթոթի+ բնակիչները՝ 128, 28 Բեթ-Ազամոթի բնակիչները՝ 42, 29 Կարիաթարիմի,+ Կեֆիրայի և Բեերոթի+ բնակիչները՝ 743, 30 Ռամայի ու Գեբայի+ բնակիչները՝ 621, 31 Մաքմասի+ բնակիչները՝ 122, 32 Բեթելի+ ու Գայիի+ բնակիչները՝ 123, 33 մեկ այլ Նաբավի բնակիչները՝ 52, 34 մյուս Էլամի որդիները՝ 1 254, 35 Հարիմի որդիները՝ 320, 36 Երիքովի բնակիչները՝ 345, 37 Լոդի, Ադիդի և Օնոյի+ բնակիչները՝ 721, 38 Սենաայի բնակիչները՝* 3 930:

39 Ահա թե որքան էր քահանաների թիվը.+ Հեսուայի տոհմից Հեդայիայի որդիները 973 հոգի էին, 40 Եմմերի որդիները՝ 1 052, 41 Փասուրի որդիները՝+ 1 247, 42 Հարիմի+ որդիները՝ 1 017:

43 Ահա թե որքան էր ղևտացիների թիվը.+ Օդևայից սերած Հեսուայի և Կադմիելի որդիները+ 74 հոգի էին: 44 Երգիչները՝+ Ասափի+ որդիները, 148 հոգի էին: 45 Դռնապանները՝+ Սեղումի որդիները, Ատերի որդիները, Տելմոնի որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները և Սուբայի որդիները, 138 հոգի էին:

46 Տաճարի սպասավորներից*+ վերադարձան Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները, 47 Կերոսի որդիները, Սիայի* որդիները, Փադոնի որդիները, 48 Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սալամեի որդիները, 49 Հանանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները, 50 Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, 51 Գազամի որդիները, Օզայի որդիները, Փասեի որդիները, 52 Բասիի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուշեսիմի* որդիները, 53 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները, 54 Բասալոթի* որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները, 55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 56 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները:

57 Սողոմոնի ծառաների որդիներից+ վերադարձան Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարեդայի* որդիները, 58 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները, 59 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամոնի* որդիները: 60 Տաճարի սպասավորները+ և Սողոմոնի ծառաների որդիները բոլորը միասին 392 հոգի էին:

61 Ահա թե ովքեր էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից եկողները, որոնք, սակայն, չկարողացան փաստել, որ իրենք կամ իրենց նահապետական տունը իսրայելական ծագում ունեն.+ 62 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները և Նեկոդայի որդիները, որոնք ընդհանուր 642 հոգի էին, 63 իսկ քահանաներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները և Բերզելիի որդիները (Բերզելին ամուսնացել էր գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից մեկի հետ և վերցրել նրանց տոհմի անունը): 64 Նրանք փնտրեցին իրենց տոհմագրական մատյանները, որ հաստատեն իրենց ծագումը, բայց չգտան, ուստի քահանայական ծառայության համար անհամապատասխան համարվեցին:*+ 65 Կառավարիչը*+ նրանց ասաց, որ չպետք է ուտեն ամենասուրբ բաներից,+ մինչև որ չլինի քահանա, ով կկարողանա ուրիմով և թումիմով*+ հարցում անել:

66 Վերադարձածների* ընդհանուր թիվը 42 360 էր՝+ 67 չհաշված նրանց ստրուկներին (տղամարդ թե կին),+ որ 7 337 հոգի էին, և երգիչներին ու երգչուհիներին,+ որ 245 հոգի էին: 68 Ձիերը 736-ն էին, ջորիները՝ 245, 69 ուղտերը՝ 435, էշերը՝ 6 720:

70 Նահապետական տների գլուխներից ոմանք նվիրաբերություն արեցին վերակառուցման աշխատանքների համար:+ Կառավարիչը գանձարան բերեց 1 000 ոսկե դրախմա,* 50 գավաթ և 530 քահանայական զգեստ:+ 71 Աշխատանքների համար նվիրաբերություն արեցին նաև նահապետական տների այլ գլուխներ: Ընդհանուր հաշվով նրանք տվեցին 20 000 ոսկե դրախմա* և 2 200 արծաթե մնաս:* 72 Մնացած ժողովուրդը տվեց 20 000 ոսկե դրախմա, 2 000 արծաթե մնաս* և 67 քահանայական զգեստ:

73 Քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները,+ տաճարի սպասավորներն ու մնացած ժողովուրդը* բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում:+ Յոթերորդ ամսում+ իսրայելացիներն արդեն ապրում էին իրենց քաղաքներում:+

8 Ամբողջ ժողովուրդը մի մարդու պես հավաքվեց Ջրի դարպասի+ դիմաց՝ հրապարակում: Նրանք Եզրաս+ գրագրին* ասացին, որ բերի Եհովայի կողմից Իսրայելին տրված Օրենքի՝ Մովսեսի օրենքի գիրքը:+ 2 Ուստի Եզրաս քահանան բերեց Օրենքը, որ կարդա ամբողջ ժողովի՝+ տղամարդկանց, կանանց ու բոլոր նրանց առաջ, ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ. դա յոթերորդ ամսվա+ առաջին օրն էր: 3 Ջրի դարպասի դիմաց՝ հրապարակում, նա լուսաբացից մինչև կեսօր Օրենքի գրքից բարձրաձայն կարդաց+ տղամարդկանց, կանանց և բոլոր նրանց համար, ովքեր կարող էին հասկանալ իրենց լսածը: Ամբողջ ժողովուրդը ուշադիր լսում էր:+ 4 Եզրաս գրագիրը կանգնած էր փայտե բեմահարթակի վրա, որ այդ առիթի համար էր պատրաստվել: Նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիան, Սեման, Անայիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մելքիան,+ Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուլամը:

5 Քանի որ Եզրասը բարձր էր կանգնած, ամբողջ ժողովուրդը տեսավ, թե ինչպես նա բացեց գիրքը, և բոլորը ոտքի կանգնեցին: 6 Եզրասը գովաբանեց ճշմարիտ ու մեծն Աստված Եհովային, և բոլորը, ձեռքերը դեպի վեր տարածելով, ասացին. «Ամե՛ն,* ամե՛ն»:+ Հետո ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին Եհովայի առաջ: 7 Ղևտացիներ Հեսուան, Բանին, Սարաբիան,+ Համինը, Ակկուբը, Սաբեթան, Օդիան, Մաասիան, Կոլիտան, Ազարիան, Հոզաբադը,+ Հանանը և Փալայիան մարդկանց բացատրում էին Օրենքը,+ մինչ նրանք կանգնած լսում էին: 8 Եզրասն ու մյուս ղևտացիները բարձրաձայն կարդում ու հստակ բացատրում էին ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը՝ լուսաբանելով դրա իմաստը: Այդպիսով ժողովրդին օգնում էին հասկանալ կարդացվածը:+

9 Լսելով Օրենքում գրված խոսքերը՝ ամբողջ ժողովուրդը սկսել էր լաց լինել: Ուստի կառավարիչ* Նեեմիան, քահանա ու գրագիր Եզրասը+ և ժողովրդին ուսուցանող ղևտացիներն ասացին. «Սա ձեր Աստված Եհովային նվիրված սուրբ օր է:+ Սուգ մի՛ արեք ու լաց մի՛ եղեք»: 10 Ապա Նեեմիան ասաց. «Գնացեք, համեղ* բաներ կերեք, քաղցր բաներ խմեք և բաժին հանեք+ չունևորներին, քանի որ սա մեր Տիրոջը նվիրված սուրբ օր է: Մի՛ տխրեք. Եհովայից եկող ուրախությունը զորացնում է ձեզ»:* 11 Ղևտացիներն էլ էին հանգստացնում ողջ ժողովրդին՝ ասելով. «Լաց մի՛ եղեք, քանի որ այս օրը սուրբ է: Մի՛ տխրեք»: 12 Ուստի ամբողջ ժողովուրդը գնաց ուտել-խմելու և չունևորներին հյուրասիրելու: Նրանք անչափ ուրախ էին,+ քանի որ հասկացել էին Օրենքում գրված խոսքերը, որ բացատրել էին իրենց:+

13 Երկրորդ օրը ամբողջ ժողովրդի նահապետական տների գլուխները, քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Եզրաս գրագրի մոտ, որ ավելի խորությամբ հասկանան Օրենքում գրված խոսքերը: 14 Նրանք պարզեցին, որ Օրենքում գրված է, որ Եհովան Մովսեսի միջոցով իսրայելացիներին պատվիրել է յոթերորդ ամսում՝ Տաղավարների* տոնի ժամանակ, տաղավարներում բնակվել:+ 15 Նրանց բոլոր քաղաքներում ու Երուսաղեմում պետք է ազդարարվեր.+ «Գնացե՛ք լեռները և բերե՛ք ձիթենու, սոճու, մրտենու, արմավենու և այլ ծառերի տերևաշատ ճյուղեր, որ դրանցով տաղավարներ պատրաստեք, ինչպես որ գրված է»:

16 Ժողովուրդն էլ գնաց բերեց ու տաղավարներ պատրաստեց՝ ամենքն իրենց տանիքի վրա, իրենց բակում, ճշմարիտ Աստծու տան գավիթներում,*+ Ջրի դարպասի+ առջևի հրապարակում և Եփրեմի դարպասի+ առջևի հրապարակում: 17 Այսպիսով՝ գերությունից վերադարձածները* տաղավարներ շինեցին և մնացին դրանցում: Իսրայելացիների համար դա մեծ ուրախություն էր,+ քանի որ Նավեի որդի Հեսուի+ օրերից ի վեր այդ տոնը նման ձևով չէր նշվել: 18 Եվ ամեն օր՝ առաջին օրվանից մինչև վերջին օրը, բարձրաձայն ընթերցվում էր ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը:+ Յոթ օր նրանք նշեցին այդ տոնը, իսկ ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ եղավ, ինչպես և կարգն էր:+

9 Յոթերորդ ամսվա 24-րդ օրը իսրայելացիները հավաքվեցին ու սկսեցին ծոմ պահել. նրանք քուրձ էին հագել և իրենց վրա հող էին լցնում:+ 2 Իսրայելական ծագում ունեցողները խզեցին օտարազգիների հետ իրենց հարաբերությունները:+ Նրանք կանգնեցին ու խոստովանեցին իրենց մեղքերն ու իրենց հայրերի մեղքերը:+ 3 Մինչ նրանք կանգնած էին իրենց տեղում, երեք ժամ շարունակ* նրանց համար բարձրաձայն ընթերցվում էր իրենց Աստծու՝ Եհովայի Օրենքի գիրքը,+ և հաջորդ երեք ժամերի ընթացքում նրանք խոստովանում էին իրենց մեղքերն ու խոնարհվում իրենց Աստված Եհովայի առաջ:

4 Հեսուան, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան,+ Բանին ու Քենանին կանգնեցին ղևտացիների համար պատրաստված բեմահարթակի վրա+ և բարձր ձայնով աղոթեցին իրենց Աստված Եհովային: 5 Հետո ղևտացիներ Հեսուան, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Օդիան, Սաբանիան ու Փեթայիան ասացին. «Վե՛ր կացեք, գովաբանե՛ք ձեր Աստված Եհովային հիմա և հավիտյան:*+ Ո՜վ Աստված, թող գովաբանվի քո փառահեղ անունը, որն այնքան վեհ է, որ մարդկանց բոլոր գովաբանություններն ու փառաբանությունները բավարար չեն այն պատվելու համար:

6 Եհո՛վա, դու միակն ես:+ Դու ես ստեղծել երկինքը, երկինքների երկինքը և դրանց ողջ զորքը,* երկիրն ու այնտեղ եղած ամեն բան, ծովերն ու դրանց միջի բոլոր բաները: Դու պահպանում ես նրանց բոլորի կյանքը, և երկնքի զորքը խոնարհվում է քո առաջ: 7 Դու Եհովան ես՝ ճշմարիտ Աստվածը, ով ընտրեց Աբրամին,+ հանեց նրան քաղդեացիների Ուր քաղաքից+ ու նրա անունը Աբրահամ դրեց:+ 8 Դու տեսար, որ նա ողջ սրտով հավատարիմ է քեզ,+ ուստի նրա հետ ուխտ կապեցիր, որ նրան ու նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների ու գերգեսացիների երկիրը:+ Եվ դու պահեցիր քո խոստումները, քանի որ արդար ես:

9 Դու տեսար մեր նախահայրերի տառապանքը Եգիպտոսում+ և լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի մոտ: 10 Այդ ժամանակ զորավոր գործեր ու հրաշքներ արեցիր՝ պատուհասելով փարավոնին, նրա բոլոր ծառաներին և նրա երկրի ողջ ժողովրդին,+ որովհետև տեսար, որ նրանք հանդգնությամբ են վարվում+ քո ժողովրդի հետ: Դու փառավորեցիր քո անունը, և այն հայտնի է մինչ օրս:+ 11 Նրանց առաջ բաժանեցիր ծովի ջրերը, և նրանք անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ իսկ նրանց հետապնդողներին նետեցիր ծովը, և նրանք քարի պես իջան ծովի խորքերը:+ 12 Ցերեկը ամպի սյունով էիր առաջնորդում նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը:+ 13 Դու իջար* Սինա լեռան վրա+ և երկնքից խոսեցիր նրանց հետ+ ու տվեցիր արդար կանոններ,* վստահելի օրենքներ,* օգտակար հրահանգներ ու պատվիրաններ:+ 14 Նրանց պատվիրեցիր, որ պահեն քո սուրբ Շաբաթը+ և քո ծառա Մովսեսի միջոցով պատվիրաններ, կանոններ և օրենքներ տվեցիր: 15 Երբ քաղցած էին, դու երկնքից հաց տվեցիր նրանց,+ երբ ծարավ էին, նրանց համար ժայռից ջուր հանեցիր:+ Նրանց ասացիր, որ գնան ու տիրանան այն երկրին, որ երդվել էիր* տալ նրանց:

16 Բայց նրանք՝ մեր նախահայրերը, հանդգնությամբ վարվեցին:+ Նրանք համառություն էին անում*+ ու չէին հնազանդվում քո պատվիրաններին: 17 Նրանք չէին ուզում լսել քեզ+ ու չէին հիշում այն զարմանահրաշ գործերը, որ արել էիր նրանց համար: Նրանք համառություն արեցին և իրենց վրա առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան Եգիպտոս՝+ իրենց ստրկության երկիր: Բայց դու ներողամիտ, կարեկից ու գթառատ Աստված ես, շուտ չես բարկանում և լի ես հավատարիմ սիրով,+ դրա համար էլ չլքեցիր նրանց:+ 18 Եվ երբ իրենց համար հորթի ձուլածո արձան էին շինել ու ասում էին՝ «Սա՛ է մեր Աստվածը, ով հանեց մեզ Եգիպտոսից»,+ և քո հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք էին դրսևորում, 19 նույնիսկ այդ ժամանակ քո ժողովրդին չլքեցիր անապատում, քանի որ անչափ գթառատ ես:+ Ցերեկը նրանց մոտից չէր հեռանում ամպի սյունը, որն առաջնորդում էր նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունը, որը լուսավորում էր նրանց ճանապարհը:+ 20 Նրանց տվեցիր քո ոգին,* որ հասկացողություն ունենան,+ մանանան չկտրեցիր նրանց բերանից+ և ջուր տվեցիր, երբ ծարավ էին:+ 21 Քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում:+ Նրանք ոչ մի բանի պակաս չունեցան: Նրանց հագուստը չմաշվեց,+ ու նրանց ոտքերը չուռեցին:

22 Թագավորություններն ու ժողովուրդների երկրները նրանց տվեցիր՝ մաս առ մաս բաշխելով նրանց մեջ:+ Այդպես նրանք տիրացան Եսեբոնի+ Սեհոն+ թագավորի երկրին և Բասանի Օգ+ թագավորի երկրին: 23 Նրանց սերունդը երկնքի աստղերի չափ մեծաթիվ դարձրիր:+ Նրանց բերեցիր այն երկիր, որին պետք է տիրանային, ինչպես որ խոստացել էիր նրանց նախահայրերին:+ 24 Այդպիսով՝ նրանք եկան ու տիրացան այս երկրին,+ և դու այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, ծնկի բերեցիր նրանց առաջ,+ նրանց ձեռքը մատնեցիր այս երկրի ժողովուրդներին էլ, իրենց թագավորներին էլ, որ հետները վարվեն, ինչպես ուզում են: 25 Նրանք նվաճեցին ամրացված քաղաքներ+ ու բերրի հողեր,+ տիրացան ամեն տեսակ բարիքներով լի տների, արդեն փորված ջրավազանների, խաղողի և ձիթենու այգիների+ ու բազմաթիվ պտղատու ծառերի: Նրանք կուշտ-կուշտ կերան, գիրացան ու վայելեցին քո մեծ բարությունը:

26 Սակայն սկսեցին չհնազանդվել քեզ, ըմբոստացան քո դեմ+ ու մերժեցին քո Օրենքը:* Նրանք սպանեցին քո մարգարեներին, որոնք հորդորում էին վերադառնալ քեզ մոտ, և խիստ անհարգալից վարվեցին քո հանդեպ:+ 27 Այդ պատճառով նրանց մատնեցիր իրենց հակառակորդների ձեռքը,+ որոնք սկսեցին ճնշել նրանց:+ Բայց նեղության ժամանակ նրանք քեզ օգնության էին կանչում, և դու երկնքից լսում էիր նրանց ու մեծ գթասրտությունից մղված՝ ազատարարներ էիր տալիս, ովքեր փրկում էին նրանց իրենց հակառակորդների ձեռքից:+

28 Բայց հենց ազատություն էին վայելում, դարձյալ անում էին այն, ինչ չար է քո աչքին:+ Դու էլ նրանց մատնում էիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք կեղեքում էին նրանց:+ Այդ ժամանակ վերադառնում էին քեզ մոտ ու օգնության կանչում,+ և դու երկնքից լսում էիր նրանց, նորից ու նորից ազատում էիր, քանի որ անչափ գթառատ ես:+ 29 Ու թեև դու հորդորում էիր, որ կրկին հնազանդվեն քո Օրենքին, բայց նրանք հանդգնությամբ էին վարվում ու չէին ուզում հնազանդվել քո պատվիրաններին:+ Նրանք մեղք էին գործում՝ մերժելով քո կանոնները, որոնց հետևելով՝ մարդ կյանք կունենա:+ Նրանք թիկունք էին դարձնում քեզ, համառություն էին անում* ու չէին ուզում լսել: 30 Բայց դու տարիներ շարունակ համբերատար էիր նրանց նկատմամբ+ և քո ոգով շարունակ մղում էիր մարգարեներիդ, որ նախազգուշացումներ տան նրանց, սակայն նրանք ականջ չէին դնում: Ի վերջո նրանց մատնեցիր շրջակա երկրների ժողովուրդների ձեռքը:+ 31 Այդուհանդերձ, քո մեծ գթասրտությունից մղված՝ դու բնաջինջ չարեցիր+ ու չլքեցիր նրանց, քանի որ կարեկից ու գթառատ Աստված ես:+

32 Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, մե՜ծն, հզո՜ր և պատկառելի՜ Աստված, որ պահում ես քո կապած ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում,+ աչք մի՛ փակիր այն բոլոր նեղությունների վրա, որ Ասորեստանի թագավորի+ իշխանության օրերից ի վեր կրել է քո ողջ ժողովուրդը՝ մեր նախահայրերը, մեր թագավորները, մեր իշխանները,+ մեր քահանաները,+ մեր մարգարեներն+ ու մենք: 33 Դու արդարացիորեն ես վարվել՝ թողնելով, որ այդ ամենը գա մեր գլխին, քանի որ դու միշտ հավատարիմ ես եղել, իսկ մենք չարիք ենք գործել:+ 34 Մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու նախահայրերը չեն պահել քո Օրենքը և ուշադրություն չեն դարձրել քո պատվիրաններին ու քո տված նախազգուշացումներին:* 35 Նույնիսկ մեր թագավորների իշխանության օրոք, երբ նրանք բոլորը վայելում էին քո շնորհած առատ բարիքները և ապրում էին քո տված լայնարձակ ու բերրի երկրում, չծառայեցին քեզ+ ու վերջ չտվեցին իրենց չար գործերին: 36 Եվ ահա այսօր մենք ստրուկներ ենք,+ ստրուկներ այն երկրում, որը տվել էիր մեր նախահայրերին, որ վայելեին դրա պտուղն ու բարիքները: 37 Հիմա այս երկրի առատ բարիքները վայելում են օտար թագավորները, որոնց տիրապետությանն ես հանձնել մեզ մեր մեղքերի պատճառով:+ Նրանք մեզ* հետ ու մեր անասունների հետ վարվում են, ինչպես ուզում են. մենք աղետալի վիճակում ենք:

38 Այս ամենը ի մտի ունենալով՝ մենք անխախտ համաձայնագիր ենք կնքում,+ որը հաստատվում է մեր իշխանների, ղևտացիների և քահանաների կնիքներով»:+

10 Համաձայնագիրն իրենց կնիքով հաստատողներն էին՝+

Կառավարիչ* Նեեմիան՝ Աքալիայի որդին,

Սեդեկիան, 2 Սարայիան, Ազարիան, Երեմիան, 3 Փասուրը, Ամարիան, Մելքիան, 4 Քետտուսը, Սաբանիան, Մալուքը, 5 Հարիմը,+ Մերամոթը, Աբդիան, 6 Դանիելը,+ Կինեթոնը, Բարուքը, 7 Մեսուլամը, Աբիան, Միամինը, 8 Մաազիան, Բիլգան և Սեմայիան. սրանք քահանաներն էին:

9 Նաև ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուան, Բանուին, որը Ենադադի որդիներից էր, Կադմիելը,+ 10 Սաբանիան, Օդիան, Կոլիտան, Փալայիան, Հանանը, 11 Միքան, Րոոբը, Ասաբիան, 12 Զաքուրը, Սարաբիան,+ Սաբանիան, 13 Օդիան, Բանին և Բենինուն:

14 Նաև ժողովրդի գլուխները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը,+ Էլամը, Զաթուն, Բանին, 15 Բունին, Ազգադը, Բեբային, 16 Ադոնիան,* Բագուեն, Ադինը, 17 Ատերը, Եզեկիան, Ազուրը, 18 Օդիան, Հասումը, Բեսեեն, 19 Արիֆը,* Անաթոթը, Նոբան, 20 Մագփիասը, Մեսուլամը, Եզիրը, 21 Մասիզեբելը, Սադոկը, Հադուան, 22 Փալատիան, Հանանը, Անայիան, 23 Օսեան, Հանանիան, Ասուբը, 24 Ալոեսը, Պիլան, Սոբեկը, 25 Ռեումը, Ասաբանան, Մաասիան, 26 Աքիան, Հանանը, Անանը, 27 Մալուքը, Հարիմն ու Բաանահը:

28 Մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, տաճարի սպասավորները* և մյուս բոլորը, ովքեր, պահելով Աստծու Օրենքը,+ խզել էին իրենց հարաբերությունները շրջակա երկրների ժողովուրդների հետ, նաև նրանց կանայք, որդիներն ու աղջիկները՝ բոլորը, ովքեր կարող էին հասկանալ* համաձայնագիրը, 29 միացան իրենց եղբայրներին՝ անվանի մարդկանց, և հանդիսավոր երդում տվեցին,* որ կհնազանդվեն ճշմարիտ Աստծու Օրենքին, որը տրվել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի միջոցով: Նրանք խոստացան, որ ճշգրտորեն կպահեն մեր Տեր Եհովայի բոլոր պատվիրանները, օրենքներն ու կանոնները: 30 Նրանք երդվեցին. «Մեր աղջիկներին կնության չենք տա այս տարածքի ժողովուրդներին և նրանց աղջիկներին հարս չենք բերի մեր որդիների համար:+

31 Եթե այս տարածքի ժողովուրդները Շաբաթ օրով ապրանքներ ու տարատեսակ հացահատիկ բերեն վաճառելու, մենք ոչինչ չենք գնի նրանցից ո՛չ այդ օրը,+ ո՛չ էլ մեկ այլ սուրբ օր:+ Նաև յոթերորդ տարում+ կթողնենք, որ հողը հանգստանա, ու կներենք բոլոր պարտքերը:+

32 Բացի դրանից՝ յուրաքանչյուրս պարտավորվում ենք ամեն տարի մեկ երրորդ սիկղ* տալ մեր Աստծու տանը* կատարվող ծառայության համար,+ 33 նաև Աստծու առաջ դրվող հացերի,+ մշտապես մատուցվող հացի ընծաների,+ Շաբաթների+ ժամանակ և ամեն նորալուսնի+ ժամանակ մատուցվող ողջակեզների, սահմանված տոների+ ու սուրբ ընծաների, Իսրայելի մեղքերը քավելու համար մատուցվող մեղքի զոհերի+ և մեր Աստծու տան բոլոր աշխատանքների համար:

34 Մենք վիճակ* կգցենք, որ որոշվի, թե ամեն տարի քահանաների, ղևտացիների ու ժողովրդի ո՛ր տոհմը տարվա ո՛ր ժամանակ պետք է փայտի պաշար բերի մեր Աստծու տուն՝ մեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա այրելու համար, ինչպես որ գրված է Օրենքում:+ 35 Նաև ամեն տարի Եհովայի տուն կբերենք մեր հողի առաջին բերքից, մրգատու ծառերի առաջին հասած պտուղներից+ 36 և Օրենքում գրվածի համաձայն՝ մեր առաջնեկ որդիներին, մեր խոշոր ու մանր եղջերավոր անասունների+ և մեր մյուս կենդանիների առաջնեկներին կբերենք մեր Աստծու տուն՝ այնտեղ ծառայող քահանաների մոտ:+ 37 Նաև մեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրը,+ մեր նվիրաբերությունները, տարատեսակ ծառերի պտուղները,+ նոր գինին, յուղը+ կբերենք քահանաների մոտ՝ մեր Աստծու տան+ պահեստի սենյակներ:* Բացի այդ՝ մեր հողի բերքի տասներորդ մասը կհանձնենք ղևտացիներին,+ քանի որ մեր բոլոր հողագործական քաղաքներում նրանք են տասանորդներն ընդունողները:

38 Տասանորդն ընդունելիս ղևտացիների հետ կլինի Ահարոնի սերնդից մի քահանա: Ղևտացիներն էլ իրենց ստացած տասանորդի տասներորդ մասը կբերեն մեր Աստծու տուն՝+ պահեստի սենյակներ:* 39 Իսրայելացիներն ու ղևտացիները հացահատիկի, նոր գինու, յուղի+ նվիրաբերությունները պետք է հենց պահեստի սենյակներ բերեն,+ որտեղ պահվում են սրբարանի պիտույքները, և որտեղ գալիս են ծառայություն անող քահանաները, դռնապաններն ու երգիչները: Մենք անուշադրության չենք մատնի մեր Աստծու տունը»:+

11 Ժողովրդի իշխանները Երուսաղեմում էին ապրում,+ սակայն մնացած ժողովրդի համար վիճակ գցվեց,+ որ ամեն տասը ընտանիքից մեկն ընտրվի՝ բնակվելու Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում, իսկ մյուս ինը պետք է մնային իրենց քաղաքներում: 2 Ավելին՝ ոմանք հոժարակամորեն ցանկացան բնակվել Երուսաղեմում, ու ողջ ժողովուրդն Աստծու օրհնությունը մաղթեց նրանց:

3 Ահա սրանք էին շրջանի այն գլխավորները, որ ապրում էին Երուսաղեմում: (Մնացած իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, տաճարի սպասավորներն*+ ու Սողոմոնի ծառաների որդիները+ ապրում էին Հուդայի մյուս քաղաքներում՝ ամեն մեկն իր քաղաքում՝ իր սեփական տարածքում:+

4 Երուսաղեմում ապրում էին նաև Հուդայի ու Բենիամինի ժողովրդից ոմանք): Հուդայի ցեղից՝ Փարեսի տոհմից՝+ Մաղաղիելի որդի Սափատիայի որդի Ամարիայի որդի Զաքարիայի որդի Օզիայի որդի Աթայիան, 5 և Սելոմյանների տոհմից՝ Զաքարիայի որդի Հոարիբի որդի Ադայիայի որդի Ազայիայի որդի Քոլոզեի որդի Բարուքի որդի Մաասիան: 6 Փարեսի տոհմից Երուսաղեմում բնակվողները 468 հոգի էին, որոնք ուժեղ տղամարդիկ էին:

7 Բենիամինի ցեղից՝ Հեսայիայի որդի Իթիելի որդի Մաասիայի որդի Կոլայիայի որդի Փադայիայի որդի Հովադի որդի Մեսուլամի որդի Սալլուն,+ 8 Գեբեին ու իր տունը և Սելեին ու իր տունը, ընդհանուր հաշվով՝ 928 տղամարդ: 9 Քաղաքում նրանց վերակացուն Զեքրիի որդի Հովելն էր, իսկ Ասանուայի որդի* Հուդան նրա տեղակալն էր:

10 Քահանաներից Հոարիբի որդի Հեդայիան էր, Հաքինը,+ 11 ճշմարիտ Աստծու տանը* ծառայող առաջավոր մարդկանցից մեկի՝ Աքիտոբի+ որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Սարայիան 12 և նրանց ծառայակիցները՝* Աստծու տանը աշխատողները, բոլորը միասին՝ 822 հոգի, ինչպես նաև Մելքիայի որդի Փասուրի+ որդի Զաքարիայի որդի Ամասիի որդի Փալալիայի որդի Հերոամի որդի Ադայիան 13 և նրա ծառայակիցները՝ նահապետական տների գլուխները՝ 242 հոգի, նաև Եմմերի որդի Մեսելամոթի որդի Ահզայի որդի Ազարիելի որդի Ամեշան 14 ու նրա ծառայակիցները՝ ուժեղ ու խիզախ տղամարդիկ, բոլորը միասին՝ 128 հոգի: Նրանց վերակացուն Զաբդիելն էր, որը մի անվանի տոհմից էր:

15 Ղևտացիներից Բունիի որդի Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան էր+ 16 և ղևտացիների գլուխներ Սաբեթան+ ու Հոզաբադը,+ որոնք վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան դրսի գործերը, 17 նաև Ասափի որդի+ Զաբդիի որդի Միքայի որդի Մաթանիան,+ որը փառաբանական երգեր կատարող երգչախմբի ղեկավարն էր և առաջնորդում էր փառաբանությունը աղոթքի ժամանակ,+ նրա օգնական Բակբոկիան և Իդիթունի+ որդի Գալալի որդի Սամուայի որդի Աբդան: 18 Սուրբ քաղաքում ապրող բոլոր ղևտացիների թիվը 284 էր:

19 Դռնապաններից Ակկուբն էր, Տելմոնը+ և նրանց ծառայակիցները, ընդհանուր հաշվով՝ 172 հոգի:

20 Մնացած իսրայելացիները, քահանաներն ու ղևտացիները ապրում էին Հուդայի մյուս բոլոր քաղաքներում՝ ամեն մեկն իր ժառանգական կալվածքում: 21 Տաճարի սպասավորները+ բնակվում էին Օֆելում:+ Նրանց վերակացուներն էին Զիհան ու Գիսփան:

22 Երուսաղեմում ապրող ղևտացիների վերակացուն Ասափի տոհմից՝ երգիչների տոհմից, Միքայի որդի Մաթանիայի+ որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Օզին էր, որը վերահսկում էր ճշմարիտ Աստծու տան աշխատանքները: 23 (Թագավորը կարգադրել էր,+ որ կանոնավորաբար միջոցներ հատկացվեն երգիչների ամենօրյա կարիքները հոգալու համար): 24 Հուդայի որդի Զարայի տոհմից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի խորհրդականն էր ժողովրդին առնչվող հարցերով:

25 Սրանք են այն բնակավայրերն ու դրանց հարակից շրջանները,* որտեղ բնակվում էին Հուդայի ժողովրդից ոմանք. Կարիաթ-Արբան+ ու դրա կախյալ* ավանները, Դեբոնն* ու դրա կախյալ ավանները, Կաբիսելն+ ու դրա հարակից գյուղերը, 26 Հեսուան, Մոլադան,+ Բեթ-Փալեթը,+ 27 Ասար-Սուալը,+ Բերսաբեեն ու դրա կախյալ* ավանները, 28 Սիկելակը,+ Մեքոնան ու դրա կախյալ* ավանները, 29 Ենռեմոնը,+ Սարաան,+ Հերիմութը, 30 Զանոան,+ Ոդողոմն ու դրանց հարակից գյուղերը, Լաքիսն+ ու դրա հարակից շրջանները և Ազեկան+ ու դրա կախյալ* ավանները: Հուդայի ժողովրդի բնակության տարածքը ձգվում էր Բերսաբեեից մինչև Հիննոմի հովիտը:+

31 Բենիամինի ժողովուրդն ապրում էր Գեբայում,+ Մաքմասում, Այիայում, Բեթելում+ և դրա կախյալ* ավաններում, 32 Անաթոթում,+ Նոբում,+ Անանիայում, 33 Հասորում, Ռամայում,+ Գեթթայիմում, 34 Ադիդում, Սեբոիմում, Նեբալատում, 35 Լոդում և Օնոյում՝+ Արհեստավորների հովտում:* 36 Հուդայի տարածքում բնակվող ղևտացիների մի քանի խմբեր բնակություն հաստատեցին Բենիամինի տարածքում:

12 Սրանք էին այն քահանաներն ու ղևտացիները, որոնք գերությունից վերադարձել էին Սաղաթիելի որդի+ Զորաբաբելի+ և Հեսուայի+ հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը, 2 Ամարիան, Մալուքը, Քետտուսը, 3 Սեքենիան, Ռեումը, Մերամոթը, 4 Ադդովը, Կինեթոն, Աբիան, 5 Միամինը, Մովադիան, Բելգան, 6 Սեմայիան, Հոարիբը, Հեդայիան, 7 Սալլուն,* Ամոկը, Քեղկիան և Հեդայիան: Նրանք Հեսուայի օրերում քահանաների ու նրանց ծառայակիցների* մեջ առաջավորներն էին:

8 Ղևտացիներն էին Հեսուան, Բանուին, Կադմիելը,+ Սարաբիան, Հուդան և Մաթանիան,+ որն իր ծառայակիցների հետ միասին ղեկավարում էր շնորհակալական երգերի կատարումը: 9 Նրանց ծառայակիցներ Բակբոկիան և Ուննին, նրանց դիմաց կանգնած, պահակություն էին անում:* 10 Հեսուան ունեցավ Հոակիմին, Հոակիմը ունեցավ Ելիասիբին,+ Ելիասիբը ունեցավ Հոիադային,+ 11 Հոիադան ունեցավ Հովնաթանին, Հովնաթանը ունեցավ Հադուային:

12 Հոակիմի օրերում սրանք էին քահանաները, որոնք նահապետական տների գլուխներ էին. Սարայիայի+ տոհմից՝ Մարայիան, Երեմիայի տոհմից՝ Հանանիան, 13 Եզրասի+ տոհմից՝ Մեսուլամը, Ամարիայի տոհմից՝ Հովհանանը, 14 Մալուքիի տոհմից՝ Հովնաթանը, Սաբանիայի տոհմից՝ Հովսեփը, 15 Հարիմի տոհմից՝+ Եդնան, Մարիոթի տոհմից՝ Քելկանը, 16 Ադդովի տոհմից՝ Զաքարիան, Կինեթոնի տոհմից՝ Մեսուլամը, 17 Աբիայի+ տոհմից՝ Զեքրին, Մինիամինի* տոհմից՝ ....,* Մոադիայի տոհմից՝ Փիլտան, 18 Բելգայի+ տոհմից Սամուան, Սեմայիայի տոհմից՝ Հովնաթանը, 19 Հոարիբի տոհմից՝ Մաթանան, Հեդայիայի+ տոհմից՝ Օզին, 20 Սելեիի տոհմից՝ Կալլան, Ամոկի տոհմից՝ Եբերը, 21 Քեղկիայի տոհմից՝ Ասաբիան, և Հեդայիայի տոհմից՝ Նաթանայելը:

22 Ղևտացիների և քահանաների նահապետական տների գլուխները ցուցակագրվել էին Ելիասիբի, Հոիադայի, Հոհանանի և Հադուայի+ օրերում, այսինքն՝ մինչև պարսից Դարեհ* թագավորի կառավարման ժամանակները:

23 Ղևտացիների նահապետական տների գլուխները գրանցված էին այդ ժամանակների պատմության գրքում մինչև Ելիասիբի որդի* Հոհանանի օրերը: 24 Ղևտացիների գլուխներն էին Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի+ Հեսուան:+ Նրանց ծառայակիցները՝ պահակները, կանգնում էին նրանց դիմաց, որ գովաբանեն Աստծուն ու շնորհակալական երգեր երգեն, ինչպես որ պատվիրել էր ճշմարիտ Աստծու մարդ Դավիթը:+ Մի պահակախումբը կանգնում էր մյուսի կողքին: 25 Մաթանիան,+ Բակբոկիան, Աբդիան, Մեսուլամը, Տելմոնն ու Ակկուբը+ դռնապաններ էին+ և պահպանում էին տաճարի դարպասների մոտ գտնվող պահեստասենյակները: 26 Նրանք ծառայում էին Հեսուայի+ որդի Հոակիմի՝ Հոսեդեկի թոռան, ինչպես նաև կառավարիչ Նեեմիայի և քահանա, գրագիր* Եզրասի+ օրերում:

27 Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը ժողովուրդը փնտրեց և իրենց բնակության վայրերից Երուսաղեմ բերեց բոլոր ղևտացիներին, որ շնորհակալական երգեր երգելով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով ուրախությամբ տոնի այդ իրադարձությունը:+ 28 Հմուտ երգիչները* մեկտեղ հավաքվեցին Երուսաղեմի ողջ շրջակայքից, մոտակա շրջանից,* նետոֆացիների+ բնակավայրերից, 29 Բեթ-Գաղգաղայից,+ Գեբայի+ ու Ազամոթի+ հարակից տարածքներից:* Բանն այն է, որ երգիչները իրենց համար բնակավայրեր էին կառուցել Երուսաղեմի ողջ շրջակայքում: 30 Քահանաներն ու ղևտացիները ծիսականորեն մաքրվեցին, նաև մաքրագործեցին ժողովրդին,+ դարպասներն+ ու պարիսպը:+

31 Հետո Հուդայի իշխաններին բարձրացրի պարսպի վրա: Շնորհակալական երգեր երգելու համար երկու մեծ երգչախումբ կազմեցի և յուրաքանչյուրին ուղեկցող խումբ նշանակեցի: Մի երգչախումբը պարսպի վրայով գնաց դեպի աջ՝ Մոխրակույտի դարպասի+ ուղղությամբ: 32 Երգչախմբի հետևից գնացող խմբում էին Օսեիան, Հուդայի իշխանների կեսը, 33 Ազարիան, Եզրասը, Մեսուլամը, 34 Հուդան, Բենիամինը, Սեմայիան ու Երեմիան: 35 Նրանց հետ, շեփորները+ ձեռքներին, գնում էին քահանաներից* մի քանիսը, որոնց թվում էր Ասափի որդի+ Զաքուրի որդի Միքայիայի որդի Մաթանիայի որդի Սեմայիայի որդի Հովնաթանի որդի Զաքարիան, 36 իսկ նրա ծառայակիցներ* Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Հանանին գնում էին՝ ձեռքներին ճշմարիտ Աստծու մարդ Դավթի նվագարանների նման երաժշտական գործիքներ:+ Նրանց առջևից գնում էր գրագիր Եզրասը:+ 37 Աղբյուրի դարպասի+ մոտից նրանք առաջ գնացին՝ անցնելով Դավթի քաղաքի+ Աստիճանների+ վերևով, ապա դեպի վեր բարձրացող պարսպով անցան Դավթի տան մոտով ու հասան Ջրի դարպասին,+ որն արևելքում էր:

38 Շնորհակալական երգեր կատարող մյուս երգչախումբը գնաց հակառակ ուղղությամբ: Նրանց հետևից գնում էինք ես և մարդկանց մյուս կեսը: Մենք անցանք Փռերի աշտարակով+ և շարունակելով ճանապարհը Լայն պարսպով՝+ 39 անցանք Եփրեմի դարպասի+ վրայով, Հին քաղաքի դարպասի+ վրայով, Ձկների դարպասի+ վրայով, Անանայելի աշտարակով,+ Մեայի աշտարակով, հետո անցանք Ոչխարների դարպասի+ վրայով ու հասնելով պահակախմբի դարպասին՝ կանգ առանք:

40 Դրանից հետո շնորհակալական երգեր կատարող երկու երգչախմբերը եկան ու կանգ առան ճշմարիտ Աստծու տան դիմաց: Կանգ առանք նաև ես ու ղեկավար պաշտոնյաների մյուս կեսը, որ ինձ հետ էր, 41 նաև քահանաներ Եղիակիմը, Մաասիան, Մինիամինը, Միքայիան, Ելիոենան, Զաքարիան և Հանանիան, որոնց ձեռքներին շեփորներ էին, 42 ինչպես նաև Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Օզին, Հովհանանը, Մելքիան, Էլամն ու Եզերը: Երգիչները, որոնց խմբավարը Եզերիան էր, բարձրաձայն երգում էին:

43 Այդ օրը իսրայելացիները շատ զոհեր մատուցեցին և ուրախացան,+ քանի որ ճշմարիտ Աստված նրանց մեծ ուրախություն էր պարգևել: Այդ ուրախությանը միացել էին նաև կանայք ու երեխաները,+ այնպես որ անգամ հեռվից էր լսելի, որ Երուսաղեմում ցնծություն է:+

44 Նույն օրը մարդիկ նշանակվեցին, որ հոգ տանեն պահեստասենյակների+ մասին, որտեղ հավաքվում էին նվիրաբերությունները,+ առաջին պտուղները+ և տասանորդները:+ Այդ սենյակներում նրանք պետք է հավաքեին քաղաքների շրջակա դաշտերից բերված բերքի այն բաժինը, որ Օրենքով+ նախատեսված էին քահանաների ու ղևտացիների համար:+ Հուդայի ժողովուրդը անում էր այդ նվիրաբերությունները, քանի որ անչափ ուրախ էր, որ քահանաներն ու ղևտացիները սկսել էին ծառայել տաճարում: 45 Վերջիններս սկսեցին կատարել Աստծուն մատուցվող ծառայության և մաքրագործման հետ կապված իրենց պարտականությունները: Իրենց պարտականությունները սկսեցին կատարել նաև երգիչներն ու դռնապանները: Ամեն բան արվում էր Դավթի ու նրա որդի Սողոմոնի տված հրահանգների համաձայն: 46 Դեռ վաղուց՝ Դավթի և Ասափի օրերում, մարդիկ էին նշանակված երգիչներին գլխավորելու և Աստծուն մատուցվող փառաբանական ու շնորհակալական երգերի կատարումը ղեկավարելու համար:+ 47 Զորաբաբելի+ ու Նեեմիայի օրերում ամբողջ Իսրայելը տալիս էր երգիչներին+ ու դռնապաններին+ հասանելիք ամենօրյա բաժինները: Նրանք նաև բաժին էին հատկացնում ղևտացիներին,+ իսկ ղևտացիները բաժին էին հատկացնում Ահարոնի սերնդին:

13 Այդ ժամանակ* ժողովրդի առաջ բարձրաձայն ընթերցվեց Մովսեսի գիրքը,+ որտեղ գրված էր, որ ոչ մի ամմոնացի ու մովաբացի+ երբևէ չպետք է ճշմարիտ Աստծու ժողովի մաս կազմի,+ 2 որովհետև նրանք հաց ու ջրով չէին դիմավորել իսրայելացիներին, դեռ մի բան էլ վարձել էին Բաղաամին, որ անիծի նրանց:+ Սակայն մեր Աստված անեծքը օրհնության էր փոխել:+ 3 Հենց որ Իսրայելի ժողովուրդը լսեց Օրենքը, սկսեց իրենից զատել օտար ծագում ունեցողներին:*+

4 Աստծու տան*+ պահեստասենյակների* պատասխանատուն Ելիասիբ քահանան էր՝+ Տուբիայի+ ազգականը: 5 Ելիասիբը Տուբիային հատկացրել էր մի մեծ պահեստասենյակ, որտեղ մինչ այդ պահվում էին հացի ընծան, կնդրուկը,* զանազան պիտույքներ և ղևտացիների,+ երգիչների ու դռնապանների համար նախատեսված հացահատիկի, գինու և յուղի+ տասանորդը, ինչպես նաև քահանաների համար արվող նվիրաբերությունը:+

6 Այդ ողջ ընթացքում ես Երուսաղեմում չէի, քանի որ Բաբելոնի թագավոր Արտաքսերքսեսի+ իշխանության 32-րդ տարում+ վերադարձել էի թագավորի մոտ: Որոշ ժամանակ անց մեկնելու թույլտվություն խնդրեցի թագավորից: 7 Գալով Երուսաղեմ՝ իմացա, թե ինչ ահավոր բան էր արել Ելիասիբը.+ ճշմարիտ Աստծու տան գավիթում պահեստասենյակ էր հատկացրել Տուբիային:+ 8 Դա ինձ բոլորովին դուր չեկավ, ուստի Տուբիայի ողջ կահ-կարասին պահեստասենյակից դուրս շպրտեցի: 9 Այնուհետև կարգադրեցի մաքրել պահեստասենյակները և իրենց տեղը վերադարձրի ճշմարիտ Աստծու տան պիտույքները,+ հացի ընծան և կնդրուկը:+

10 Նաև իմացա, որ ղևտացիներին+ չէին տրվում իրենց հասանելիք բաժինները,+ այդ պատճառով բոլոր ղևտացիներն ու երգիչները, որ պետք է անեին ծառայությունը, թողել-գնացել էին իրենց արտերում աշխատելու:+ 11 Ուստի ես նախատեցի ղեկավար պաշտոնյաներին՝+ ասելով. «Ինչո՞ւ է ճշմարիտ Աստծու տունը անուշադրության մատնվել»:+ Հետո հավաքեցի ղևտացիներին ու նորից նշանակեցի նրանց իրենց ծառայությանը: 12 Եվ ամբողջ Հուդան հացահատիկի, գինու և յուղի տասանորդը+ բերեց պահեստասենյակներ:+ 13 Սելեմիա քահանային, գրագիր* Սադոկին ու ղևտացի Փադայիային նշանակեցի պահեստասենյակների պատասխանատուներ, իսկ Զաքուրի որդի Հանանին՝ Մաթանիայի թոռանը՝ նրանց օգնական, քանի որ նրանք հայտնի էին որպես վստահելի մարդիկ: Նրանց պարտականությունն էր իրենց եղբայրներին բաշխել նրանց հասանելիք մթերաբաժինը:

14 Ո՜վ իմ Աստված, հիշիր իմ այս արածները,+ մի՛ մոռացիր այն ամենը, որ հավատարիմ սիրուց մղված՝ արեցի քո տան և այնտեղ կատարվող ծառայությունների համար:+

15 Այդ օրերին նկատեցի, որ Հուդայում մարդիկ Շաբաթ+ օրով հնձաններում խաղող էին ճմլում, հացահատիկի խրձեր էին բարձում էշերին, նաև գինի, խաղող, թուզ և ամեն տեսակ ապրանք էին բերում Երուսաղեմ: Ես սաստեցի նրանց՝ ասելով, որ այդ օրը ապրանք չվաճառեն:*+ 16 Երուսաղեմում բնակվող տյուրոսցիներն էլ ձկներ ու ամեն տեսակ ապրանք էին ներկրում և Շաբաթ օրով+ վաճառում Երուսաղեմի բնակիչներին և Հուդայի ժողովրդին: 17 Ուստի ես նախատեցի Հուդայի իշխանավորներին՝ ասելով. «Այս ի՜նչ անօրենություն եք անում, ինչո՞ւ եք պղծում Շաբաթը: 18 Ձեր հայրերն էլ այդպես արեցին, դրա համար էլ մեր Աստված այս արհավիրքները բերեց մեզ ու մեր քաղաքի վրա: Իսկ հիմա դուք, Շաբաթը+ պղծելով, ավելի եք բորբոքում նրա ցասումն Իսրայելի դեմ»:

19 Ապա կարգադրեցի, որ նախքան մութն ընկնելը, քանի դեռ չէր սկսել Շաբաթը, Երուսաղեմի դարպասները փակեն, և ասացի, որ չբացեն մինչև Շաբաթ օրվա վերջը: Իմ օգնականներից* մի քանիսին կանգնեցրի դարպասների մոտ, որ Շաբաթ օրով ոչ մի ապրանք ներս չբերվի: 20 Այդ պատճառով էլ առևտրականները և ամեն տեսակ ապրանք վաճառողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին: 21 Ես էլ սաստեցի նրանց ու ասացի. «Ինչո՞ւ եք պարսպի մոտ գիշերում: Եթե մի անգամ էլ այդպես անեք, արդեն ուժով կվռնդեմ ձեզ»: Այդուհետ նրանք այլևս Շաբաթ օրով չէին գալիս:

22 Ես ղևտացիներին պատվիրեցի, որ կանոնավորաբար մաքրագործվեն ու գան դարպասները հսկելու, որ Շաբաթ օրը չպղծվի:+ Ո՜վ իմ Աստված, իմ այս արածն էլ հիշիր և գթասիրտ եղիր իմ հանդեպ. չէ՞ որ քո սերն անսահման ու անփոփոխ է:+

23 Այդ օրերին նաև իմացա, որ որոշ հրեաներ ամուսնացել էին ազոտոսցի,+ ամմոնացի և մովաբացի+ կանանց հետ:+ 24 Նրանց զավակների մի մասը խոսում էր ազոտոսցիների լեզվով, մյուս մասն էլ՝ այլ ժողովուրդների լեզուներով, բայց հրեաների լեզվով ոչ ոք չէր կարողանում խոսել: 25 Ես նախատեցի այդ մարդկանց, նախազգուշացրի, որ Աստծու դատաստանին կարժանանան, նրանցից ոմանց ծեծել տվեցի,+ մազերը* փետեցի և Աստծով երդվել տվեցի՝ ասելով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+ 26 Չէ՞ որ հենց այսպիսի բան արեց Իսրայելի Սողոմոն թագավորը, որ մեղք գործեց: Բազում ազգերի մեջ նրա պես թագավոր չկար:+ Նրա Աստվածը սիրում էր նրան+ և Իսրայելի ողջ ժողովրդի վրա թագավոր էր նշանակել: Բայց օտար կանայք նույնիսկ նրան մեղքի մեջ գցեցին:+ 27 Ինչպե՞ս կարող եք անամոթաբար այդպիսի չարիք գործել և օտար կանանց հետ ամուսնանալով՝ անհավատարիմ գտնվել մեր Աստծու հանդեպ»:+

28 Ես իմ մոտից վռնդեցի քահանայապետ Ելիասիբի+ որդու՝ Հոիադայի+ որդիներից մեկին, քանի որ նա օրոնացի Սանաբաղատի+ աղջկա հետ էր ամուսնացել:

29 Ո՜վ իմ Աստված, հիշիր նրանց արածները, թե ինչպես պղծեցին քահանայությունը և քահանաների+ ու ղևտացիների հետ կապած քո ուխտը:+

30 Ես մաքրագործեցի նրանց՝ ազատելով օտարների ապականիչ ազդեցությունից, և քահանաներին ու ղևտացիներին ծառայության նշանակեցի՝ ամեն մեկին իր պարտականությանը:+ 31 Նաև միջոցներ ձեռնարկեցի, որ կանոնավորաբար փայտ մատակարարվի,+ և բերվեն առաջին բերքի պտուղները:

Ո՜վ իմ Աստված, հիշիր իմ արածներն ու օրհնիր ինձ:*+

Նշանակում է «Յահը մխիթարում է»:

Բնագրում այս նախադասությունը սկսվում է հետևյալ կերպ՝ «Քսաներորդ տարում...»: Տես 2:1:

Տես հավելված Բ15:

Կամ՝ «Շոշի», «Սուզայի»:

Կամ՝ «պալատական համալիրում», «բերդում»:

Բառարանում տես «Երկնքի Աստված»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «իմ հոր տունն էլ»:

Բռց.՝ «երկնքի»:

Բռց.՝ «վախենում են քո անունից»:

Կամ՝ «կարեկից»:

Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցող էր:

Արտաքսերքսես I:

Տես հավելված Բ15:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Կամ՝ «թագավորի անտառի»:

Բռց.՝ «իմ Աստծու բարի ձեռքը ինձ վրա էր»:

Բռց.՝ «ծառա»:

Բռց.՝ «դրել իմ սրտում»:

Հավանաբար, սա նույն Ենռոգելի ջրհորն է:

Կամ՝ «Աղբի դարպասը»:

Կամ՝ «հեղեղատով»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Բռց.՝ «սրբագործեցին»: Բառարանում տես «Սրբագործել»:

Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:

Բռց.՝ «իրենց վիզը չդրեցին ծառայության մեջ»:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Կամ՝ «օծանելիք»:

Մոտ 445 մ: Տես հավելված Բ14:

Պատին ամրություն տվող ուղղահայաց ելուստ կամ առանձին կանգնեցված լրացուցիչ ամրություն, որը ծառայում է որպես հենարան և ուժեղացնում է հիմնական կրող կառուցվածքը:

Այսինքն՝ այն տարածքը, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր: Կամ հնարավոր է՝ «մոտակա շրջանում»:

Կամ՝ «պալատից»:

Կամ՝ «Նաթանայիմները»: Բռց.՝ «Տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Կամ՝ «սենյակի»:

Կամ՝ «Բեռնակիրները»:

Բռց.՝ «տասը անգամ»:

Բռց.՝ «Հուդայի ողջ տանը»:

Բռց.՝ «սպասավորներս»:

Բռց.՝ «աջ ձեռքում»:

Կամ՝ «վաշխառություն եք անում ձեր իսկ եղբայրների նկատմամբ»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Բռց.՝ «սպասավորներս»:

Կամ՝ «մեկ տոկոսը», որ վճարվում էր ամեն ամիս:

Կամ՝ «ծալքը», որը գտնվում էր կրծքամասում և հին ժամանակներում ծառայում էր որպես գրպան:

Կամ՝ «Թող այդպես լինի»:

Արտաքսերքսես I:

Մոտ 456 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «Իմ հաշվին»:

Կամ՝ «հօգուտ այս ժողովրդի իմ բոլոր արածների համար հիշիր ինձ ի բարին»:

Բռց.՝ «վերականգնել եմ»:

Կամ՝ «մեծ»:

Տես հավելված Բ15:

Բռց.՝ «իրենք իրենց աչքից շատ ընկան»:

Բռց.՝ «տեղադրեցի»:

Հնարավոր է՝ խոսքը Բաբելոնի կամ Հուդայի մարզի մասին է:

Եզրաս 2:2-ում՝ Սարայիա:

Եզրաս 2:2-ում՝ Ռեիլիա:

Եզրաս 2:2-ում՝ Մասփար:

Եզրաս 2:2-ում՝ Ռեում:

Այս գլխում «որդիներ» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:

Կամ հնարավոր է՝ «Ատերից սերած Եզեկիայի»:

Կամ հնարավոր է՝ «Գաբաոնի որդիները»:

Կամ հնարավոր է՝ «Սենաայի որդիները»:

Կամ՝ «Նաթանայիմներից»: Բռց.՝ «Տրվածներից»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Եզրաս 2:44-ում՝ Սիահա:

Եզրաս 2:50-ում՝ Նեֆուսիմ:

Եզրաս 2:52-ում՝ Բազլութ:

Եզրաս 2:55-ում՝ Փարուդա:

Եզրաս 2:57-ում՝ Ամի:

Կամ՝ «նրանք՝ որպես անմաքուրներ, հեռացվեցին քահանայական ծառայությունից»:

Կամ՝ «Թարսաթան», «Աթարսաթան»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:

Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:

Բռց.՝ «Ժողովի»:

Մոտ 8,4 կգ: Որպես կանոն, դրախման հավասար էր պարսկական ոսկե դարիկին, որը կշռում էր մոտ 8,4 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված դրախման չէ: Տես հավելված Բ14:

Մոտ 168 կգ:

Մոտ 1,3 տ: Եբր. Գրվածքներում հիշատակված մնասը 570 գ է: Տես հավելված Բ14:

Մոտ 1,1 տ:

Բռց.՝ «ողջ Իսրայելը»:

Կամ՝ «դպիրին»:

Կամ՝ «Թող այդպես լինի»:

Կամ՝ «թարսաթա», «աթարսաթա»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:

Բռց.՝ «ճարպոտ»:

Բռց.՝ «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»:

Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:

Այսինքն՝ ցանկապատված բակերում: Բառարանում տես «Գավիթ»:

Բռց.՝ «գերությունից վերադարձածների ամբողջ ժողովը»:

Բռց.՝ «ցերեկվա քառորդ մասը»:

Կամ՝ «հավիտյանս հավիտենից»:

Սա կարող է վերաբերել հրեշտակներին և երկնային մարմիններին:

Ըստ ամենայնի, հրեշտակի միջոցով:

Կամ՝ «դատավճիռներ»:

Բռց.՝ «ճշմարտության օրենքներ»:

Բռց.՝ «ձեռքդ բարձրացրել էիր»:

Բռց.՝ «պնդացնում էին իրենց պարանոցը»:

Բռց.՝ «քո բարի ոգին»:

Բռց.՝ «Օրենքդ գցեցին իրենց մեջքի հետևը»:

Բռց.՝ «պնդացնում էին իրենց պարանոցը»:

Կամ՝ «հիշեցումներին»:

Բռց.՝ «մեր մարմինների»:

Կամ՝ «Թարսաթա», «Աթարսաթա»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:

Եզրաս 2:13-ում՝ Ադոնիկամ:

Եզրաս 2:18-ում՝ Հորա:

Կամ՝ «նաթանայիմները»: Բռց.՝ «տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Կամ՝ «ովքեր բավական մեծ էին հասկանալու համար»:

Բռց.՝ «անեծքի ու երդման տակ մտան»: Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ գալու էր երդումը խախտողի վրա:

Մոտ 3,8 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «տաճարում»:

Բառարանում տես «Վիճակ»:

Կամ՝ «ճաշասենյակներ»:

Կամ՝ «պահեստի ճաշասենյակներ»:

Կամ՝ «նաթանայիմները»: Բռց.՝ «տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Այս գլխում «որդի» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:

Կամ՝ «տաճարում»:

Բռց.՝ «եղբայրները»:

Բռց.՝ «դաշտերը»:

Կամ՝ «շրջակա»:

Հավանաբար, Հեսու 15:22-ի Դեմոնան է:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ հնարավոր է՝ «Օնոյում և Արհեստավորների հովտում»:

Հավանաբար, 20-րդ համարի Սելեին է:

Բռց.՝ «եղբայրների»:

Կամ հնարավոր է՝ «ծառայության ժամանակ կանգնած էին նրանց դիմաց»:

5-րդ համարում՝ Միամին:

Ըստ ամենայնի, եբր. տեքստում անունը բաց է թողնված:

Հավանաբար Դարեհ II:

Այս գլխում «որդի» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:

Կամ՝ «դպիր»:

Բռց.՝ «Երգիչների որդիները»:

Հավանաբար, խոսքը Հորդանանի շրջանի մասին է:

Բռց.՝ «դաշտերից»:

Բռց.՝ «քահանաների որդիներից»:

Բռց.՝ «նրա եղբայրներ»:

Բռց.՝ «Այդ օրը»:

Կամ՝ «խառնածիններին»:

Կամ՝ «տաճարի»:

Կամ՝ «ճաշասենյակների»:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Կամ՝ «դպիր»:

Կամ հնարավոր է՝ «այդ օրը սաստեցի նրանց, որ ապրանք չվաճառեն»:

Բռց.՝ «սպասավորներից»:

Հնարավոր է նաև մորուքը:

Կամ՝ «հիշիր ինձ ի բարին»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը